Զենքերի առգրավումը քաղաքական շոու է. ինչ պարզվեց Բագրատ սրբազանի և մյուսների գործով նիստին
19:31 01.10.2026 (Թարմացված է: 19:46 01.10.2026)

«Սրբազան պայքարի» գործով դատ. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Մեղադրյալների փաստաբանները դժգոհ էին ապացույցների հետազոտություններից։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակցի գործով դատական նիստին գրավոր ապացույցներն են քննվել։
Նշենք, որ առաջին արձանագրության ուսումնասիրությունը վերաբերում էր զենքերի փորձաքննությանը։ Դատարանում տեսագրություններ էին ցուցադրվում, որտեղ երևում էր, թե ինչպես են քննիչներն իրենց աշխատասենյակներում բացում առգրավված, փաթեթավորված զենք–զինամթերքը և առանց ձեռնոցի հանում դրանք ու ցուցադրում տեսախցիկի առաջ։
Նշենք, որ առաջին արձանագրության ուսումնասիրությունը վերաբերում էր զենքերի փորձաքննությանը։ Դատարանում տեսագրություններ էին ցուցադրվում, որտեղ երևում էր, թե ինչպես են քննիչներն իրենց աշխատասենյակներում բացում առգրավված, փաթեթավորված զենք–զինամթերքը և առանց ձեռնոցի հանում դրանք ու ցուցադրում տեսախցիկի առաջ։
Հետազոտության ավարտից հետո պաշտպան Մկրտիչ Դավթյանն ընդգծեց` փորձագետը չի կարող պարզապես աչքով նայելով արձանագրել հրացանի փամփուշտի չափերը։
«Տպավորություն է, որ փորձագետ լինելը բարդ բան չէ։ Ես էլ կարող էի զենքը նայել ու ասել՝ ակոսավոր է, թե այլ բան է։ Քրեական դատավարության օրենսգրքում չկա նորմ, որ փորձագետը կարող է պարզապես աչքով նայելով արձանագրել հրացանի փամփուշտի չափերը։ Չնայած դրան, ամբողջ տեսագրության ընթացքում որևէ գործիք, չափման միավոր՝ հրացանի փողի լայնությունը ստուգելու, դրանով պայմանավորված՝ ինչ չափի փամփուշտ է օգտագործվում և այլն, չի կիրառվել։ Ընդամենը ակնադիտական զննության արդյունքում փորձագետը տվել է եզրակացություն։ Նման եզրակացությունը հիմնավոր չէ»,– ասաց փաստաբանը։
Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ այդ փորձաքննության վերաբերյալ իր դժգոհությունը հայտնեց։ Նա շեշտեց` մեղադրողները փորձաքննությունները որպես ապացույց են ներկայացրել, բայց չեն էլ պարզաբանել, թե սրանցով ինչ փաստական հանգամանքներ են հաստատվում։ Պնդեց` ներկայացվածը գործի հետ կապ չունի։
«Այս նյութի հետազոտությունը մեզ ի՞նչ է տալիս։ Տեսնում ենք, թե ինչ գործընթացով է անցնում զենքերի զննությունը, և դա պետք է համադրենք այն բանի հետ, թե ինչ մեղադրանք է առաջադրված անձանց։ Քննչական կոմիտեն, երբ քննում է ահաբեկչության նախապատրաստման հանցակազմ, և իրականում, եթե տրամադրված է, որ տեղի է ունեցել ահաբեկչություն ու այդ գործը պետք է բացահայտել, միանշանակ այս զենքերը չէին կարող այս եղանակով զննվել»,– ասաց Խուդոյանը։
Նա ընդգծեց` քննիչը նույնիսկ չի հանձնարարել, որ տվյալ զենքերը պետք է ձեռնոցով զննվեն` հետքեր չթողնելով և առավել զգուշությամբ։ Խուդոյանի խոսքով` ստացվում է, որ ի սկզբանե չեն ունեցել այն վարկածը, որ այս զենքերը կարող են քրեական գործի համար նշանակություն ունենալ։ Փաստաբանի կարծիքով` քննչական կոմիտեն ցանկացել է այս զենքերի առգրավմամբ գեներացնել քաղաքական շոու։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։