https://arm.sputniknews.ru/20261116/samvel-karapetjanin-kalanavvorelu-vorvoshman-dem-bvoghvoq-e-nerkajacvel-pastaban-109409493.html
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել. փաստաբան
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել. փաստաբան
Sputnik Արմենիա
Արմեն Ֆերոյանի խոսքով` բողոքը ներկայացրել են երկու հիմքով։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T19:37+0400
2026-11-16T19:37+0400
2026-11-16T19:55+0400
հայաստան
սամվել կարապետյան
արմեն ֆերոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106740472_0:111:1600:1011_1920x0_80_0_0_c6d2a9efdc42df0ddba36126e43e8f52.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբաններն այսօր նրան կալանավորելու որոշման դեմ բողոք են ներկայացրել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։Նրա խոսքով` մոտ 10–15 օրից արդեն պարզ կլինի, թե դատարանն ինչ որոշում է կայացրել:Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՔԿ։ Նա ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի և ևս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:Նոյեմբերի 5-ին Կարապետյանը կրկին կալանավորվեց, այս անգամ՝ 1 ամիս ժամկետով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106740472_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ad9bc86df6dcc5c9c17f6a005a78cc23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, արմեն ֆերոյան
հայաստան, սամվել կարապետյան, արմեն ֆերոյան
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել. փաստաբան
19:37 16.11.2026 (Թարմացված է: 19:55 16.11.2026) Արմեն Ֆերոյանի խոսքով` բողոքը ներկայացրել են երկու հիմքով։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբաններն այսօր նրան կալանավորելու որոշման դեմ բողոք են ներկայացրել։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Երկու հիմքով ենք բողոք ներկայացրել։ Առաջին հիմնավորումն այն է, որ հիմնավոր կասկած առկա չէ, այսինքն՝ սա բացարձակ ապօրինի քրեական գործ է, ու քաղաքական հետապնդումը հենց այդտեղից է ակնհայտ դառնում: Երկրորդ հիմքն այն է, որ տնային կալանքի մեջ գտնվող անձին չի կարելի էլի մտնել, ձերբակալել ու մանիպուլացնել, թե իբր ազատության մեջ գտնվող անձին ձերբակալեցին, հիմա էլ կալանավորում ենք»,– ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` մոտ 10–15 օրից արդեն պարզ կլինի, թե դատարանն ինչ որոշում է կայացրել:
Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին
վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում
65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՔԿ։ Նա
ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի և ևս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ
միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նոյեմբերի 5-ին Կարապետյանը կրկին
կալանավորվեց, այս անգամ՝ 1 ամիս ժամկետով։