https://arm.sputniknews.ru/20260723/karapetjani-nkatmamb-vorpes-khapanman-mijvoc-yntrvel-e-bacakajelu-argelqy-ev-1-mlrd-dram-grav-104960661.html
Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավ
Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավ
Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ` նրան մեղադրելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու... 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T13:00+0400
2026-07-23T13:00+0400
2026-07-23T13:51+0400
նարեկ կարապետյան
գրավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102543477_0:0:1501:844_1920x0_80_0_0_ad425ebbf27cb59f648c4997c3994621.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։ԿԸՀ–ն հուլիսի 22–ի նիստի ժամանակ համաձայնություն տվեց, որ ՀՀ դատախազությունը մեղադրանք առաջադրի Նարեկ Կարապետյանին` այդպիսով, ըստ էության, նրան զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102543477_163:0:1288:844_1920x0_80_0_0_6bfefc07f448b80e1799d463dd30d644.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, գրավ
Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավ
13:00 23.07.2026 (Թարմացված է: 13:51 23.07.2026) ՀՀ գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ` նրան մեղադրելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, փողերի լվացման հոդվածներով։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավ։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Նշենք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։
Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։
ԿԸՀ–ն հուլիսի 22–ի նիստի ժամանակ համաձայնություն տվեց, որ
ՀՀ դատախազությունը մեղադրանք առաջադրի Նարեկ Կարապետյանին` այդպիսով, ըստ էության, նրան զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից։