Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ անել. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
11:16 04.11.2026 (Թարմացված է: 11:51 04.11.2026)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի դրոշը. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է, քանի որ պարտվում է Ալիևի սահմանադրությունն ընդունելու հարցում: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խուզարկությունների մասին հայտարարություն է տարածել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
«Դա է պատճառը, որ նա կրկին իրեն բռնապետ Ալիևի վատ կրկնօրինակի պես է պահում։ Նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի անկախության համար այս պայքարում, քանի որ ժողովուրդը մեր կողքին է»,–ասված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, թե Փաշինյանը փորձում է խանգարել իրենց փրկելու Հայաստանը, բայց Հայաստանը հաղթելու է։
Կուսակցությունից հիշեցնում են, որ այն բանից հետո, երբ ԵԽԽՎ հայտարարեց ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին, Փաշինյանը հիմա փորձում է խախտել նաև Սահմանադրության փոփոխության գործընթացը։
«Մենք պայքարում ենք Ալիևի սահմանադրության դեմ՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման։ Փաշինյանը պայքարում է մեր դեմ, բայց մենք հաղթելու ենք, և ժողովրդավարությունը հաղթելու է։ «Ուժեղ Հայաստանը» չի հրաժարվելու Հայաստանի անկախությունը պաշտպանելու իր պայքարից։ Մենք պայքարելու ենք և հաղթելու ենք»,–վստահեցրել են կուսակցությունից։
Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեցիրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։ Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Փաշինյանը նոյեմբերի 2-ին հայտարարեց, որ կփորձեն ստանալ հետևյալ հարցի պատասխանը` նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար։