https://arm.sputniknews.ru/20261008/rusakan-erkatughiner-ynkerutjan-ghekavary-hajvord-shabat-kajceli-hajastan-pashinjan-107845693.html
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. Փաշինյան
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը նշեց` աշխատանքային քննարկման արդյունքում հետևություններ կանեն։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T11:41+0400
2026-10-08T11:41+0400
2026-10-08T11:54+0400
հայաստան
երկաթուղի
«ռուսական երկաթուղիներ» բբը
օլեգ բելոզյորով
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2070/41/20704125_0:0:2920:1643_1920x0_80_0_0_5fb27aeb48dcbd485ac959b4ea2a4653.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։ՀՀ վարչապետը նշեց, որ Երասխի հատվածների վերականգման հարցում հետաքրքրություն ունի նաև ղազախական ընկերությունը, սակայն որոշում չկա, և ամեն ինչ կլինի քննարկումների արդյունքում։Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:Երկաթուղու կոնցեսիայի համար 400 մլն վճարելու թեման դեռ բանավոր մակարդակում է․ Փաշինյան2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծեց նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։Փետրվարին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Ավելի ուշ նա չբացառեց, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2070/41/20704125_0:0:2732:2048_1920x0_80_0_0_6c9fe2b2bac086500c5b86a854f54996.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երկաթուղի, «ռուսական երկաթուղիներ» բբը, օլեգ բելոզյորով, նիկոլ փաշինյան
հայաստան, երկաթուղի, «ռուսական երկաթուղիներ» բբը, օլեգ բելոզյորով, նիկոլ փաշինյան
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. Փաշինյան
11:41 08.10.2026 (Թարմացված է: 11:54 08.10.2026) Փաշինյանը նշեց` աշխատանքային քննարկման արդյունքում հետևություններ կանեն։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
«ԵԱՏՄ նախորդ նիստի ժամանակ պայմանավորվածություն ունեցանք։ Մենք կունենանք աշխատանքային քննարկում և որոշ հետևություններ կանենք այդ աշխատանքային քննարկման արդյունքներում»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ Երասխի հատվածների վերականգման հարցում հետաքրքրություն ունի նաև ղազախական ընկերությունը, սակայն որոշում չկա, և ամեն ինչ կլինի քննարկումների արդյունքում։
Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:
2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծեց նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ
ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։
Փետրվարին
Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Ավելի ուշ նա չբացառեց, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարա