https://arm.sputniknews.ru/20261006/menq-verjnagrajin-lezunervov-chenq-khvoselu-pashinjany-erkatughu-kvoncesiaji-masin-107765239.html
Մենք վերջնագրային լեզուներով չենք խոսելու․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին
Մենք վերջնագրային լեզուներով չենք խոսելու․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին
Sputnik Արմենիա
Վարչապետը կրկին հայտարարեց, որ Հայաստանն ուզում է գնալ բարեկամական ճանապարհով, դրա համար էլ խնդրում է ռուսական կողմին կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ... 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T22:26+0400
2026-10-06T22:26+0400
2026-10-06T22:36+0400
հայաստան
երկաթուղի
նիկոլ փաշինյան
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/12/87954373_0:155:1280:875_1920x0_80_0_0_f5b7b6271a3ba577f56b144e4a3c76f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը երկաթուղու թեմայով վերջնագրային լեզվով խոսելու մտադրություն չունի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում` անդրադառնալով հայկական երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառելու թեմային։Նա նշել է, որ իրավական առումով բոլոր հիմնավորումները կան, սակայն խնդիրը քաղաքական որոշման մեջ է։ Լրագրողը հարցրել է, թե երբ է հարցի լուծման վերջնաժամկետը։Ըստ նրա՝ պետք կլինի, ժամանակը կգա, կխոսեն այդ մասին։Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանն ուզում է գնալ բարեկամական ճանապարհով, դրա համար էլ խնդրում եմ ռուսական կողմին կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրին, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի՛ և՛ Ռուսաստանի համար։Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծեց նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։Փետրվարին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Ավելի ուշ նա չբացառեց, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան։Երկաթուղու կոնցեսիայի համար 400 մլն վճարելու թեման դեռ բանավոր մակարդակում է․ Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/12/87954373_0:0:1280:960_1920x0_80_0_0_83164cd2b7cca38dec0556f01113d3ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երկաթուղի, նիկոլ փաշինյան, ռուսաստան
հայաստան, երկաթուղի, նիկոլ փաշինյան, ռուսաստան
Մենք վերջնագրային լեզուներով չենք խոսելու․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին
22:26 06.10.2026 (Թարմացված է: 22:36 06.10.2026) Վարչապետը կրկին հայտարարեց, որ Հայաստանն ուզում է գնալ բարեկամական ճանապարհով, դրա համար էլ խնդրում է ռուսական կողմին կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրին, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի՛ և՛ Ռուսաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը երկաթուղու թեմայով վերջնագրային լեզվով խոսելու մտադրություն չունի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում` անդրադառնալով հայկական երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառելու թեմային։
Նա նշել է, որ իրավական առումով բոլոր հիմնավորումները կան, սակայն խնդիրը քաղաքական որոշման մեջ է։ Լրագրողը հարցրել է, թե երբ է հարցի լուծման վերջնաժամկետը։
«Վերջնաժամկետ սահմանելը նշանակում է վերջնագրի լեզվով խոսել։ Վերջնագրային լեզուն միջազգային հարաբերություններում լավ բան չէ, մենք վերջնագրային լեզուներով չենք խոսելու։ Կառավարությունն ունի գործիք, նույնիսկ հիմնավորում` կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու»,- պատասխանել է ՀՀ վարչապետը՝ չպարզաբանելով, թե ինչ հիմնավորման մասին է խոսքը։
Ըստ նրա՝ պետք կլինի, ժամանակը կգա, կխոսեն այդ մասին։
Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանն ուզում է գնալ բարեկամական ճանապարհով, դրա համար էլ խնդրում եմ ռուսական կողմին կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրին, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի՛ և՛ Ռուսաստանի համար։
Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:
2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծեց նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ
ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։
Փետրվարին
Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Ավելի ուշ նա չբացառեց, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան։