00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հանրային գերակա շահի անվան տակ մարդկանց պարզապես ունեզրկում են. փաստաբան

Բաժանորդագրվել
Փաստաբան Աշոտ Նուրիջանյանը Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում անդրադարձել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի կիրառման խնդրահարույց դեպքերին։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Հանրային գերակա շահի անվան տակ մեր երկրում քողարկում են բիզնես կամ կոռուպցիոն շահերը։ Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում այս մասին ասել է փաստաբան Աշոտ Նուրիջանյանը։
«Օրենսդրության անվան տակ մարդկանց պարզապես ունեզրկում են»,– նշում է նա։
Նրա դիտարկմամբ` սեփականատերերից օտարված տարածքներում այսօր հիմնականում բազմաբնակարան բնակելի շենքեր, բնակելի թաղամասեր են կառուցվում, ինչը, ըստ նրա, հակասում է օրենքի տրամաբանությանը։
«Եթե մենք կառուցեինք մայրուղիներ, տրանսպորտային հանգույցներ, մետրոյի կայարաններ, ապա մեծ հաշվով հանրությունն ազատ էր դրանցից օգտվելու։ Բայց բազմաբնակարան նորակառույցների դեպքում ո՞րն է հանրության շահը»,– ասում է Նուրիջանյանը` որպես օրինակ հիշեցնելով այս պահին Նորագավիթ թաղամասում իրականացվող քաղաքաշինական նախագիծը կամ Աջափնյակի Արզումանյան փողոցում արդեն իրականացված գործընթացը։
Անշարժ գույքից բացի մեր երկրում հանրային գերակա շահը կիրառվում է նաև մասնավոր տնտեսական ակտիվների պետականացման գործընթացներում։
Հանրային գերակա շահ ճանաչելու նպատակով է, օրինակ, ՀՀ կառավարությունը հիմնավորել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը պետականացնելու մասին սեպտեմբերին ներկայացված նախագիծը։
Գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունն էլ թեև ՀՀ պետական կառավարմանն ու պահպանմանն է հանձնված Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, բայց մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ հայտարարել էր գործարանը պետականացնելու մտադրության մասին:
Հանրային գերակա շահի անվան տակ իրականացվող այս գործընթացները փաստաբանը խիստ խնդրահարույց է համարում` նկատելով.
«Հետաքրքիր զուգադիպությամբ ընթացակարգը կիրառվում է կոնկրետ այն անձանց նկատմամբ, ովքեր քաղաքական այլ հայացքներ ունեն։ Երկրորդ` որտե՞ղ է այն երաշխիքը, որ պետությունն այս ընկերություններն ավելի լավ կկառավարի, և հանրությունը դրանից կօգտվի»։
Փաստաբանը չի բացառում նաև, որ հօգուտ հանրության ներկայացվող գործընթացը կարող է նույնիսկ հանրության շահերին վնասող հետևանքների հանգեցնել, օրինակ` աշխատատեղերի փակման կամ ներդրումների դադարեցման։
«Եթե պետությունն իրեն ազատ թողնի վերցնել այն մեծ բիզնեսները, որոնք ունեն եկամուտ, պետականացնել և ասել, որ շահույթը կուղղվի հանրությանը, արդյոք այդ դեպքում այստեղ ինչ–որ մեկը ներդրում կանի։ Այսինքն` մի կողմից մեզ ասում են` հարգելի՛ հանրություն, այսինչ տնտեսվարողի բիզնեսը եթե մենք վերցնենք, դրա շահույթի հաշվին, բյուջետային միջոցներով ձեզ համար լավ կլինի, բայց մյուս կողմից` եթե ներդրողի մոտ վախ լինի, որ իր բիզնեսը մի քիչ զարգանալուց հետո պետությունը կարող է գերակա շահ ճանաչել այն ու վերցնել, ինչ–որ մեկը կգա՞ այդ ռիսկերի տակ աշխատի։ Կարծում եմ` ո՛չ։ Եվ այստեղ արդեն կունենանք աշխատատեղերի կորուստ և այլն»,– նշում է մեր զրուցակիցը։
Նշենք, որ 2006 թվականին ընդունված «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը վերջին անգամ փոփոխվել և լրացվել է 2026թ–ի փետրվարի 11-ին։
Սահմանված որոշ նոր ընթացակարգեր Աշոտ Նուրիջանյանը «մսաղաց» է անվանում` նշելով, որ եթե նախկինում պետություն-հարձակվող և քաղաքացի-պաշտպանվող հարաբերություններում կամ մի մեծ ֆիլտր` դատարանը, ապա այսօր քաղաքացուց նրա գույքը վերցնելու համար պետությունն այլևս դատարան չի դիմում։ Ընդամենը ծանուցում է քաղաքացուն իր որոշման մասին, որից հետո դիմում է կադաստր`տվյալ գույքի նկատմամբ անձի սեփականությունը դարձնելով ՀՀ սեփականությունը։ Դրանից հետո ոստիկանությունը վտարում է քաղաքացուն իր տնից։
Այս պարագայում արդեն քաղաքացին պետք է դատարան դիմի։ Եվ, քանի որ ապացուցման բեռն ամբողջությամբ մնում է քաղաքացու ուսերին, նա նաև ստիպված պետք է սեփական միջոցներով գնահատող ընկերություն վարձի, նոր գնահատում իրականացնի, որի հիմքով կկարողանա նոր փոխհատուցում պահանջել։
Ընդ որում, դատարանն այդ ընթացքում հայցի ապահովում չի կարող կիրառել։ Օրինակ` չի կարող կասեցնել գերակա շահ ճանաչված տան քանդումը` մինչ դատական պրոցեսի ավարտը։ Ու թե ինչպես է գնահատվելու քանդված տան արժեքը, սա արդեն հարցի հաջորդ կողմն է։

Փաստաբան Աշոտ Նուրիջանյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
Լրահոս
0