00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անհետ կորածների հարազատներն ԱԺ դիմում ներկայացրին. հայտնի է` ինչ են պահանջում

Բաժանորդագրվել
Անհետ կորածների հարազատների գնահատմամբ՝ պատերազմի հանգամանքների բացահայտումը վերաբերում է ամբողջ պետությանը, ուստի իշխող ուժի ներկայացուցիչները նույնպես պետք է շահագրգռված լինեն այդ հարցերի պատասխանները ստանալու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն ու հասարակական գործիչները դիմել են ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով հրապարակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրած ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Նշենք, որ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը 2025–ի հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետի խախտման պատճառով չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բայց կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ զեկույցը չի հանրայնացվի. Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին, որտեղ պահվում են գաղտնի փաստաթղթերը:
Դիմումները հասցեագրվել են ԱԺ նոր նախագահին, Անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանին և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին։ Դիմումատուները ցանկանում են, որ խորհրդարանում նախ հանրային քննարկումներ և լսումներ անցկացվեն, ապա հրապարակվի պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը։
Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ նախորդ գումարման Ազգային ժողովից իրենք ևս պահանջել են հանրայնացնել փաստաթուղթը, սակայն հարցը պատշաճ արձագանք չի ստացել։
«Զեկույցը, ինչպես գիտենք, անցած տարի գաղտնիացվել է։ Հիմա նորից՝ նոր Ազգային ժողովից պահանջում ենք, որպեսզի լինեն լսումներ, հանրային լսումներ լինեն, և զեկույցը հանրայնացվի։ Պարտադիր պահանջը դա է»,- ասաց Մարգարյանը։
Նրա խոսքով՝ դիմումատուներն ակնկալում են, որ նոր խորհրդարանը նաև գնահատական կտա նախորդ ԱԺ-ի վերաբերմունքին և որոշում կընդունի զեկույցը հրապարակելու վերաբերյալ։ Մարգարյանը հիշեցրեց, որ նախկինում հանրությանը խոստացվել էր զեկույցը հասանելի դարձնել, սակայն դա մինչ այժմ չի արվել։
«Հույս ունենանք՝ որոշում կկայացնեն հանրայնացնել այդ զեկույցը և հայտնել ճշմարտությունը։ Ըստ այդմ՝ արդեն կհասկանանք, թե ինչու նախորդ Ազգային ժողովն այս կերպ վարվեց, ինչու բոլորին խոստացան, որ լինելու է հանրային, բայց հանրային չէ մինչ այսօր»,- նշեց նա։
Մարգարյանը շեշտեց, որ իրենց համար զեկույցի հրապարակումը միայն անցյալի իրադարձությունները գնահատելու հարց չէ, ցանկանում են պատասխաններ ստանալ պատերազմի պատճառների, ընթացքի և դրա հետևանքների վերաբերյալ։

Մարգարյանը շեշտեց, որ իրենց հիմնական ակնկալիքն ընդդիմադիր ուժերից է, թեև դիմել են խորհրդարանական բոլոր ուժերին։ Նրա խոսքով՝ անգամ եթե զեկույցի հրապարակմամբ հնարավոր լինի ստանալ կատարվածի վերաբերյալ տեղեկությունների միայն մի մասը, դա կարևոր է պատերազմի հանգամանքները հասկանալու համար։
44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, զեկույցի հրապարակումը նախևառաջ որպես պատերազմի վերաբերյալ ճշմարտությունը պարզելու հնարավորություն որակեց։ Նրա կարծիքով` իշխանությունը, որը պնդում է, թե երկիրը ճիշտ ճանապարհով է տանում, պետք է ինքն էլ շահագրգռված լինի պատերազմի հանգամանքների ամբողջական բացահայտմամբ։
«Եթե մարդիկ ուզում են իրենց ճիշտն ապացուցել, որ իրենք մաքուր, ճիշտ մարդիկ են, այս հարցում դավաճանություն չեն ունեցել, ապա ո՞վ պետք է դեմ լինի իրականությունն ու ճշմարտությունն իմանալուն»,- հավելեց Ղուկասյանը։
Ղուկասյանի համոզմամբ՝ պատերազմի հանգամանքների բացահայտմանը խոչընդոտելը միայն ավելի է խորացնելու զոհվածների և անհետ կորածների ընտանիքների կասկածները։
«Ով արդար է, մաքուր է, ինքը պետք է ուզենա, որ սա պարզվի, մարդիկ իմանան իսկությունը, իրականությունը»,- ընդգծեց նա
Ղուկասյանը նաև կոշտ գնահատական տվեց նրանց, ովքեր, իր կարծիքով, կփորձեն խոչընդոտել զեկույցի հրապարակմանը՝ հայտարարելով, որ ճշմարտությունը պարզելու դեմ գնացող յուրաքանչյուր անձ իրենց համար կասկածներ է առաջացնում։
Հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն հարցն ավելի լայն` պետականության և պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի համատեքստում դիտարկեց։ Ըստ նրա` զեկույցի հրապարակման պահանջը չպետք է ընկալել որպես որևէ կոնկրետ անձի դեմ ուղղված քայլ։
«Մեր խնդիրը ոչ թե ինչ-որ անձին թիրախավորելն է, այլ իրականում խնդիրը բարձրաձայնելը։ Նորից եմ կրկնում՝ ինչի՞ց մենք հաղթանակած պետությունից դարձանք մի ժողովուրդ, մի հասարակություն, որն անորոշ սպասում է իր ճակատագրին»,- ասաց Գևորգյանը։
Նրա գնահատմամբ՝ պատերազմի հանգամանքների բացահայտումը վերաբերում է ամբողջ պետությանը, ուստի իշխող ուժի ներկայացուցիչները նույնպես պետք է շահագրգռված լինեն այդ հարցերի պատասխանները ստանալու հարցում։
Հիշեցնենք` 2026 թվականի մայիսին Հայաստանում ռազմական գործողություններում անհայտ կորած անձանց հարազատները հիմնեցին Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։
Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։
44-օրյա պատերազմի զեկույցն իրական չէ. Սեյրան Օհանյան
Լրահոս
0