https://arm.sputniknews.ru/20260529/anhajt-kvorats-andzanc-harazatneri-hamahajkakan-asvociacia-e-steghtsvel-102792161.html
Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա է ստեղծվել
Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա է ստեղծվել
Sputnik Արմենիա
ՀՀ ՄԻՊ–ի խոսքով՝ անհետ կորածներին առնչվող հարցերի ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T19:30+0400
2026-05-29T19:30+0400
2026-05-29T19:35+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
անահիտ մանասյան
հհ միպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102790781_0:66:1281:786_1920x0_80_0_0_46cfe6e90e10b4ad040c2e77e4a3a521.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հայաստանում ռազմական գործողություններում անհայտ կորած անձանց հարազատները հիմնել են Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել են անհայտ կորած անձանց հարազատները։ Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկվել են անհայտ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։Նրա խոսքով` անհետ կորածներին առնչվող հարցերի ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102790781_72:0:1208:852_1920x0_80_0_0_93d6564ea9faf762f64d7e47a5728c40.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, անահիտ մանասյան, հհ միպ
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, անահիտ մանասյան, հհ միպ
Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա է ստեղծվել
19:30 29.05.2026 (Թարմացված է: 19:35 29.05.2026) ՀՀ ՄԻՊ–ի խոսքով՝ անհետ կորածներին առնչվող հարցերի ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հայաստանում ռազմական գործողություններում անհայտ կորած անձանց հարազատները հիմնել են Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ
հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել են անհայտ կորած անձանց հարազատները։
Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկվել են անհայտ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։
«Կարևորել եմ Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա հիմնելու նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր քայլ է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հասցեավորման առումով։ Վերահաստատել եմ, որ անհայտ կորած անձանց հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իմ գործունեության առաջնահերթություններից են»,–նշել է Մանասյանը։
Նրա խոսքով` անհետ կորածներին առնչվող հարցերի ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։