https://arm.sputniknews.ru/20251006/44orja-paterazmi-hangamanqnern-usumnasirvogh-handznazhvoghvovi-zekujcy-kugharkvi-azh-arkhiv-94296804.html
44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը կուղարկվի ԱԺ արխիվ
44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը կուղարկվի ԱԺ արխիվ
Sputnik Արմենիա
Մովսես Հարությունյանի խոսքով` Ալեն Սիմոնյանն այդ որոշումը կայացրել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում։ 06.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-06T15:42+0400
2025-10-06T15:42+0400
2025-10-09T13:15+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451135_0:167:1600:1067_1920x0_80_0_0_02db9d1ce4fd9944eb11569ca75408a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի` 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, թեև կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։Հարությունյանի խոսքով` Ալեն Սիմոնյանն այդ որոշումը կայացրել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում։Նրա խոսքով՝ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորները, կարող են գնալ և ծանոթանալ զեկույցին։Նշենք, որ Ազգային ժողովի առաջին բաժինը 16 գործառույթ ունի, որոնցից 3–րդ կետում նշվում է. «Իրականացնում է պաշտոնական գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթաշրջանառության գործի կազմակերպման, գաղտնի փաստաթղթերի հաշվառման, առաքման պահպանման, արխիվացման աշխատանքները»։Հիշեցնենք` հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ 2020 թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին։Այս տարվա ապրիլին Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27–ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի առաջին կամ երկրորդ օրը։Եվ դա այն դեպքում, երբ քննիչ հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեռ 2023–ի դեկտեմբերի 1–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը առաջիկա 1.5–2 ամսվա ընթացքում կկազմի զեկույց և կներկայացնի ՀՀ ազգային ժողովին։Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451135_115:0:1538:1067_1920x0_80_0_0_f76362005be9b4fb4512ceb81a3e7ac5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ալեն սիմոնյան
հայաստան, աժ (ազգային ժողով), 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ալեն սիմոնյան
44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը կուղարկվի ԱԺ արխիվ
15:42 06.10.2025 (Թարմացված է: 13:15 09.10.2025) Մովսես Հարությունյանի խոսքով` Ալեն Սիմոնյանն այդ որոշումը կայացրել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի` 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին: Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Ավելի վաղ
Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, թեև կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։
Հարությունյանի խոսքով` Ալեն Սիմոնյանն այդ որոշումը կայացրել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում։
«Հաշվի առնելով այն, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին»,– ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորները, կարող են գնալ և ծանոթանալ զեկույցին։
Նշենք, որ Ազգային ժողովի
առաջին բաժինը 16 գործառույթ ունի, որոնցից 3–րդ կետում նշվում է. «Իրականացնում է պաշտոնական գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթաշրջանառության գործի կազմակերպման, գաղտնի փաստաթղթերի հաշվառման, առաքման պահպանման, արխիվացման աշխատանքները»։
Հիշեցնենք` հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 3-ին
հայտարարեց, որ 2020 թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին։
Այս տարվա ապրիլին Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27–ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի առաջին կամ երկրորդ օրը։
Եվ դա այն դեպքում, երբ քննիչ հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեռ 2023–ի դեկտեմբերի 1–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում
ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը առաջիկա 1.5–2 ամսվա ընթացքում կկազմի զեկույց և կներկայացնի ՀՀ ազգային ժողովին։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։