https://arm.sputniknews.ru/20260423/44-orja-paterazmi-zekujcn-irakan-che-sejran-ohanjan-101295908.html
44-օրյա պատերազմի զեկույցն իրական չէ. Սեյրան Օհանյան
44-օրյա պատերազմի զեկույցն իրական չէ. Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծեց` ժողովրդի համար հետաքրքրություն ներկայացնող հատվածը պետք է ներկայացվի հանրությանը 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T13:39+0400
2026-04-23T13:39+0400
2026-04-23T14:26+0400
հայաստան
սեյրան օհանյան
անհետ կորած
աժ (ազգային ժողով)
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91104316_0:5:877:498_1920x0_80_0_0_158aa215f1d8acd82a3aeaef99023ad5.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը իրական չէ, և 8 հոգանոց ՔՊ-ական անձնակազմը չէր կարող տալ անաչառ գնահատական։ Այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը այդ զեկույցը հրապարակելու պահանջով ԱԺ-ի մոտ եկած անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատների հետ զրույցում։Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներն այդ զեկույցը քննարկելու համար ԱԺ–ից դահլիճ էին պահանջել ու քննարկմանը մասնակցելու հրավեր ուղարկել ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին։ Սրահ տրամադրվել է, բայց փոքր, որտեղ ֆիզիկապես հնարավոր չէ տեղավորել 190 հոգանոց խմբին։ Նրանք հայտարարեցին, որ մտադիր չեն ընդունել ԱԺ-ի թելադրած պայմանները և իրենց քննարկումը կկազմակերպեն հենց փողոցում։ Խորհրդարանի դիմաց անհետ կորածների հարազատների հետ հանդիպելու եկել են միայն ընդդիմության ներկայացուցիչները։Նա նշեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է, հանձնաժողովի իրավական և նաև ընթացակարգերի խախտման հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Օհանյանը շեշտեց՝ այն պատասխանը, որ ԱԺ ղեկավարությունն այսօր տվել է իրենց, խոսում է հասարակության նկատմամբ վերաբերմունքի մասին։ Նա վստահեցրեց, որ 8 ՔՊ-ականից բաղկացած քննիչ հանձնաժողովը չէր կարող իրենց պարտականությունների կատարմանը զուգահեռ, համապարփակ և համակողմանի գնահատական տալ ու այդ ամենը ներկայացնել հանրությանը։Քաղաքական գործիչը հայտնեց, որ իրենք չեն մասնակցել այն հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի չլեգիտիմացնեն ՔՊ-ականների այն գործունեությանը, որը լիարժեք գնահատական չի տալու պատերազմում տեղի ունեցածին։Անհետ կորածներից մեկի հարազատը Օհանյանին ասաց, որ 5 տարի ժամանակ են ունեցել այս ամենն ԱԺ-ից ասելու համար։ Տղամարդն ընդգծեց՝ չի մեղադրում պատգամավորին, ուղղակի հիշեցնում է ԱԺ ամբիոնի մասին։Օհանյանն էլ պնդեց՝ այն, ինչի մասին ինքը խոսեց այսօր, մշտապես և՛ ինքը, և՛ գործընկերները, խոսել են խորհրդարանում, ծնողների և հարազատների հետ էլ հարկ եղած կամ ցանկության դեպքում մշտապես հանդիպել են։Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ելույթ ունեցավ ու փորձեց բացատրել, որ անհետ կորածների և զոհվածների հարազատներն ինքնաբուխ ակցիա են անում։ Նրա հայտարարությունն ուղղված էր իրավապահ համակարգին, որպեսզի խուլիգանության հոդվածով մեղադրանքներ չլինեն այս անձանց նկատմամբ։44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը, ակցիայի վերջում խնդրեց ոստիկաններին 1 րոպեով փակել Բաղրամյան պողոտան։Նա ընդգծեց, որ ցանկանում են փողոցը փակել՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում զոհված բոլոր նահատակների։Ոստիկանները խոչընդոտեցին, ինչի արդյունքում մի փոքր հրմշտոց և լեզվակռիվ եղավ։ Ի վերջո նրանք մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան և կրկին բացեցին այն։Անհետ կորածների հարազատները պահանջում են գաղտնազերծել 44-օրյա պատերազմի մասին զեկույցըՀիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետի խախտման պատճառով չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բայց կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ զեկույցը չի հանրայնացվի. Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին, որտեղ պահվում են գաղտնի փաստաթղթերը:44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները ժամանակ առ ժամանակ ակցիաներ են անում` պահանջելով հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91104316_55:0:862:605_1920x0_80_0_0_0a4c893b89f8223badd112b82a09a5e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սեյրան օհանյան, անհետ կորած, աժ (ազգային ժողով), 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
հայաստան, սեյրան օհանյան, անհետ կորած, աժ (ազգային ժողով), 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
44-օրյա պատերազմի զեկույցն իրական չէ. Սեյրան Օհանյան
13:39 23.04.2026 (Թարմացված է: 14:26 23.04.2026) «Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծեց` ժողովրդի համար հետաքրքրություն ներկայացնող հատվածը պետք է ներկայացվի հանրությանը
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը իրական չէ, և 8 հոգանոց ՔՊ-ական անձնակազմը չէր կարող տալ անաչառ գնահատական։ Այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը այդ զեկույցը հրապարակելու պահանջով ԱԺ-ի մոտ եկած անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատների հետ զրույցում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներն այդ զեկույցը քննարկելու համար ԱԺ–ից դահլիճ էին պահանջել ու քննարկմանը մասնակցելու հրավեր ուղարկել ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին։ Սրահ տրամադրվել է, բայց փոքր, որտեղ ֆիզիկապես հնարավոր չէ տեղավորել 190 հոգանոց խմբին։ Նրանք հայտարարեցին, որ մտադիր չեն ընդունել ԱԺ-ի թելադրած պայմանները և իրենց քննարկումը կկազմակերպեն հենց փողոցում։ Խորհրդարանի դիմաց անհետ կորածների հարազատների հետ հանդիպելու եկել են միայն ընդդիմության ներկայացուցիչները։
«Քննիչ հանձնաժողովներ ստեղծվում են հանրային մեծ հետաքրքրություն պահանջող երևույթների շուրջ։ Իշխանությունները պարտավոր են պատերազմի վերաբերյալ քննարկումներ, ապա համապատասխան հետևություններ անելուց հետո բացել այն՝ հաշվի առնելով գաղտնիության բոլոր տվյալները։ Ժողովրդի համար հետաքրքրություն ներկայացնող հատվածը պետք է ներկայացվի հանրությանը։ Ի սկզբանե քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ կասկածներ ենք ունեցել։ Այս քննիչ հանձնաժողովը, գտնվելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ենթակայության տալ, չէր կարող արդարացի որոշում ընդունել։ Այդ զեկույցը զեկույց չէ, մանավանդ որ նույնիսկ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ՔՊ-ական անդամներից ոչ բոլորն են ծանոթացել ու մասնակցել քվեարկությանը»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է, հանձնաժողովի իրավական և նաև ընթացակարգերի խախտման հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Օհանյանը շեշտեց՝ այն պատասխանը, որ ԱԺ ղեկավարությունն այսօր տվել է իրենց, խոսում է հասարակության նկատմամբ վերաբերմունքի մասին։ Նա վստահեցրեց, որ 8 ՔՊ-ականից բաղկացած քննիչ հանձնաժողովը չէր կարող իրենց պարտականությունների կատարմանը զուգահեռ, համապարփակ և համակողմանի գնահատական տալ ու այդ ամենը ներկայացնել հանրությանը։
Քաղաքական գործիչը հայտնեց, որ իրենք չեն մասնակցել այն հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի չլեգիտիմացնեն ՔՊ-ականների այն գործունեությանը, որը լիարժեք գնահատական չի տալու պատերազմում տեղի ունեցածին։
Անհետ կորածներից մեկի հարազատը Օհանյանին ասաց, որ 5 տարի ժամանակ են ունեցել այս ամենն ԱԺ-ից ասելու համար։ Տղամարդն ընդգծեց՝ չի մեղադրում պատգամավորին, ուղղակի հիշեցնում է ԱԺ ամբիոնի մասին։
Օհանյանն էլ պնդեց՝ այն, ինչի մասին ինքը խոսեց այսօր, մշտապես և՛ ինքը, և՛ գործընկերները, խոսել են խորհրդարանում, ծնողների և հարազատների հետ էլ հարկ եղած կամ ցանկության դեպքում մշտապես հանդիպել են։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ելույթ ունեցավ ու փորձեց բացատրել, որ անհետ կորածների և զոհվածների հարազատներն ինքնաբուխ ակցիա են անում։ Նրա հայտարարությունն ուղղված էր իրավապահ համակարգին, որպեսզի խուլիգանության հոդվածով մեղադրանքներ չլինեն այս անձանց նկատմամբ։
44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը, ակցիայի վերջում խնդրեց ոստիկաններին 1 րոպեով փակել Բաղրամյան պողոտան։
Նա ընդգծեց, որ ցանկանում են փողոցը փակել՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում զոհված բոլոր նահատակների։
Ոստիկանները խոչընդոտեցին, ինչի արդյունքում մի փոքր հրմշտոց և լեզվակռիվ եղավ։ Ի վերջո նրանք մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան և կրկին բացեցին այն։
Հիշեցնենք` ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետի խախտման պատճառով չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բայց կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Հոկտեմբերի 6-ին
հայտնի դարձավ, որ զեկույցը չի հանրայնացվի. Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին, որտեղ պահվում են գաղտնի փաստաթղթերը:
44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները ժամանակ առ ժամանակ
ակցիաներ են անում` պահանջելով հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը։