https://arm.sputniknews.ru/20261002/rdn-spasum-e-hhi-pataskhanin-overchuky-erkatughu-2-hatvatsnery-verakangnelu-masin-107616383.html
ՌԴ–ն սպասում է ՀՀ–ի պատասխանին. Օվերչուկը` երկաթուղու 2 հատվածները վերականգնելու մասին
ՌԴ–ն սպասում է ՀՀ–ի պատասխանին. Օվերչուկը` երկաթուղու 2 հատվածները վերականգնելու մասին
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ առաջիկայում պետք է անցկացվեն շատ կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այդ հարցը։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T17:38+0400
2026-10-02T17:38+0400
2026-10-02T17:47+0400
հայաստան
ռուսաստան
երկաթուղի
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/1b/90699067_0:0:2624:1477_1920x0_80_0_0_49bc6892f3bc3c3dfdabbd57f81ed0c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ գտնվող հայկական երկաթուղու 2 հատվածները (Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման) վերականգնելու թեմային:2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծեց նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։Նա հստակեցրել է, որ այդ որոշումը ՌԴ–ում ընդունվել է երկրի նախագահի մակարդակով դեռևս հունվարին, և հիմա սպասում են, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան։«Բայց ես կարծում եմ, որ առաջիկայում պետք է անցկացվեն շատ կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այդ հարցը», - հավելել է Օվերչուկը:Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:Փետրվարին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Ավելի ուշ նա չբացառեց, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան։Երկաթուղու կոնցեսիայի համար 400 մլն վճարելու թեման դեռ բանավոր մակարդակում է․ Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/1b/90699067_100:0:2433:1750_1920x0_80_0_0_bbbdb870970d5207a0ec30c3cf816438.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, երկաթուղի, ալեքսեյ օվերչուկ
հայաստան, ռուսաստան, երկաթուղի, ալեքսեյ օվերչուկ
ՌԴ–ն սպասում է ՀՀ–ի պատասխանին. Օվերչուկը` երկաթուղու 2 հատվածները վերականգնելու մասին
17:38 02.10.2026 (Թարմացված է: 17:47 02.10.2026) ՌԴ փոխվարչապետը նշել է, որ առաջիկայում պետք է անցկացվեն շատ կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այդ հարցը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ գտնվող հայկական երկաթուղու 2 հատվածները (Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման) վերականգնելու թեմային:
2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծեց նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ
ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։
«Այսօր քննարկվել է նաև «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայով կառավարվող հայկական երկաթուղու երկու փոքր հատվածի կառուցման, վերականգնման հետ կապված հարցը։ Մենք ուշադրություն ենք հրավիրել, որ աջակցում ենք այդ երկու հատվածների վերականգնմանը ու պատրաստ ենք մասնակցել և օգնել Հայաստանին, որպեսզի ապահովվի տրանսպորտային կապը Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի հետ սահման», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը լրագրողներին։
Նա հստակեցրել է, որ այդ որոշումը ՌԴ–ում ընդունվել է երկրի նախագահի մակարդակով դեռևս հունվարին, և հիմա սպասում են, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան։
«Բայց ես կարծում եմ, որ առաջիկայում պետք է անցկացվեն շատ կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այդ հարցը», - հավելել է Օվերչուկը:
Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:
Փետրվարին
Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Ավելի ուշ նա չբացառեց, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան։