https://arm.sputniknews.ru/20261001/agn-nakhkin-shenqi-verakarucman-tsragrvov-aveli-qan-150-mln-dvolari-nerdrum-e-nakhatesvum-107554389.html
ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման ծրագրով ավելի քան 150 մլն դոլարի ներդրում է նախատեսվում
ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման ծրագրով ավելի քան 150 մլն դոլարի ներդրում է նախատեսվում
Sputnik Արմենիա
Ընկերության խոսքով` կստեղծվի ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T15:08+0400
2026-10-01T15:08+0400
2026-10-01T16:21+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
շենք
վերանորոգում
մարտին էռնեկյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/02/11/26481219_0:0:1600:901_1920x0_80_0_0_373c8e008ea39955c7bf96260780d5c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման ընդհանուր ներդրումային ծրագրով նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Նշենք, որ շենքը պատկանում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը։ Նախատեսվում է այն վերափոխել բազմաֆունկցիոնալ համալիրի, որտեղ կլինեն հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներ, ինչպես նաև նոր հանրային տարածքներ։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանրապետության հրապարակի համալիրում գտնվող կառավարական երկրորդ տան՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծն է քննարկվել ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստում։ ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծն իրականացնում է բրիտանական Foster+Partners ճարտարապետական, քաղաքաշինական և դիզայներական ընկերությունը։ Նախագիծը Գիտամեթոդական խորհրդի քննարկմանն է ներկայացվել արդեն երրորդ անգամ։Նախորդ քննարկումների ընթացքում հնչած մասնագիտական առաջարկների և դիտարկումների հիման վրա այն լրամշակվել է։Հայտարարության մեջ նշված է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել շենքի ճարտարապետական և պատմական արժեքի ու ժառանգության տարրերի պահպանմանը։ Հայեցակարգի հաստատումից հետո նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ։Ընկերության գնահատմամբ՝ բարձրորակ ճարտարապետական լուծումների և Երևանի նշանակալի շենքերից մեկի վերափոխման միջոցով նախագիծը կարող է դառնալ մայրաքաղաքի նոր գրավչություններից մեկը և նպաստել Երևանի՝ որպես միջազգային մշակութային և զբոսաշրջային ուղղության դիրքի ամրապնդմանը։Փաշինյանը Էռնեկյանի հետ ներդրումային հարցեր է քննարկելՀիշեցնենք, որ կառավարական երկրորդ տունը 2012 թվականին վաճառվել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը՝ ավելի քան 51 մլն դոլարով։ Նախատեսվում էր շենքը վերածել հինգաստղանի հյուրանոցի, սակայն ծրագիրը չիրականացվեց։ ԱԳՆ-ն շենքից տեղափոխվեց 2015 թվականին։ 2025-ի ապրիլին շենքի հետագա ծրագրերը քննարկել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Մարտին Էռնեկյանը, սակայն դրանց բովանդակությունը չէր հրապարակվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/02/11/26481219_177:0:1600:1067_1920x0_80_0_0_eb585a910944718811d152c6d59b223b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, շենք, վերանորոգում, մարտին էռնեկյան
արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, շենք, վերանորոգում, մարտին էռնեկյան
ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման ծրագրով ավելի քան 150 մլն դոլարի ներդրում է նախատեսվում
15:08 01.10.2026 (Թարմացված է: 16:21 01.10.2026) Ընկերության խոսքով` կստեղծվի ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման ընդհանուր ներդրումային ծրագրով նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Տեղեկությունը հայտնում է «
Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Նշենք, որ շենքը պատկանում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը։ Նախատեսվում է այն վերափոխել բազմաֆունկցիոնալ համալիրի, որտեղ կլինեն հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներ, ինչպես նաև նոր հանրային տարածքներ։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ Հանրապետության հրապարակի համալիրում գտնվող կառավարական երկրորդ տան՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծն է քննարկվել ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստում։ ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծն իրականացնում է բրիտանական Foster+Partners ճարտարապետական, քաղաքաշինական և դիզայներական ընկերությունը։ Նախագիծը Գիտամեթոդական խորհրդի քննարկմանն է ներկայացվել արդեն երրորդ անգամ։
Նախորդ քննարկումների ընթացքում հնչած մասնագիտական առաջարկների և դիտարկումների հիման վրա այն լրամշակվել է։
Հայտարարության մեջ նշված է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել շենքի ճարտարապետական և պատմական արժեքի ու ժառանգության տարրերի պահպանմանը։ Հայեցակարգի հաստատումից հետո նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ։
«Մեր նպատակն է նոր շունչ հաղորդել այս կարևոր նշանակության շինությանը՝ պահպանելով վերջինիս պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ ունեցած անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար»,- ասել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը։
Ընկերության գնահատմամբ՝ բարձրորակ ճարտարապետական լուծումների և Երևանի նշանակալի շենքերից մեկի վերափոխման միջոցով նախագիծը կարող է դառնալ մայրաքաղաքի նոր գրավչություններից մեկը և նպաստել Երևանի՝ որպես միջազգային մշակութային և զբոսաշրջային ուղղության դիրքի ամրապնդմանը։
Հիշեցնենք, որ կառավարական երկրորդ տունը 2012 թվականին վաճառվել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը՝ ավելի քան 51 մլն դոլարով։ Նախատեսվում էր շենքը վերածել հինգաստղանի հյուրանոցի, սակայն ծրագիրը չիրականացվեց։ ԱԳՆ-ն շենքից տեղափոխվեց 2015 թվականին։ 2025-ի ապրիլին շենքի հետագա ծրագրերը քննարկել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Մարտին Էռնեկյանը, սակայն դրանց բովանդակությունը չէր հրապարակվել։