00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
1 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծը

© Sputnik / Асатур ЕсаянцՀՀ ԱԳՆ նախկին շենքը
ՀՀ ԱԳՆ նախկին շենքը - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2026
Բաժանորդագրվել
Հանրապետության հրապարակի մետրոյից դեպի Պատմության թանգարան ստորգետնյա անցում կարող է ստեղծվել։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հանրապետության հրապարակի համալիրում գտնվող կառավարական երկրորդ տան՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծն է քննարկվել ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստում։ Տեղեկությունը հայտնում են նախարարությունից։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծն իրականացնում է բրիտանական Foster+Partners ճարտարապետական, քաղաքաշինական և դիզայներական ընկերությունը։ Նախագիծը Գիտամեթոդական խորհրդի քննարկմանն է ներկայացվել արդեն երրորդ անգամ։ Նախորդ քննարկումների ընթացքում հնչած մասնագիտական առաջարկների և դիտարկումների հիման վրա այն լրամշակվել է։
Անդրեասյանի խոսքով՝ նախագծի առանցքային նպատակներից են տարածքի հասանելիության մեծացումը, դեպի հարակից փողոց նոր անցման ապահովումը և լրացուցիչ հանրային տարածքների ստեղծումը։
«Հուսով եմ՝ լրամշակված առաջարկը թույլ կտա իրականում վերակենդանացնել հրապարակի այս տարածքը՝ հաշվի առնելով երկարատև քննարկումներն ու համատեղ աշխատանքը։ Շատ կարևոր խնդիր է վերականգնել հրապարակի կենսունակությունը, այդ տարածքը վերադարձնել հանրությանը և կրկին ակտիվ շրջանառության մեջ դնել»,- նշել է նախարարը։
Նախագծի հեղինակ Նայլ Դեմփսիի խոսքով՝ նախագծի առանցքում հուշարձան շենքի պատմական արժեքների բացահայտումն ու պահպանումն է։
Գիտամեթոդական խորհրդի անդամների դիտարկումները հիմնականում վերաբերել են Հանրապետության հրապարակի ընդհանուր ճարտարապետական լուծումների հետ նախագծի համապատասխանեցմանը, ընտրված նյութերին և ավելացվող հատվածների ծավալատարածական լուծումներին։
Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից դեպի Հայաստանի պատմության թանգարան ստորգետնյա անցում ստեղծելու գաղափարին։
Հիշեցնենք, որ Կառավարական երկրորդ տունը 2012 թվականին վաճառվել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը՝ ավելի քան 51 մլն դոլարով։ Նախատեսվում էր շենքը վերածել հնգաստղանի հյուրանոցի, սակայն ծրագիրը չիրականացվեց։ ԱԳՆ-ն շենքից տեղափոխվեց 2015 թվականին։ 2025-ի ապրիլին շենքի հետագա ծրագրերը քննարկել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Մարտին Էռնեկյանը, սակայն դրանց բովանդակությունը չէր հրապարակվել։
Լրահոս
0