https://arm.sputniknews.ru/20260928/menq-inqners-bvolvorin-ktshnshenq-putiny-rvosatvomi-ghekavar-likhachvovi-het-handipman-zhamanak-107420983.html
«Մենք ինքներս բոլորին կճնշենք»․ Պուտինը՝ «Ռոսատոմի» ղեկավար Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ
«Մենք ինքներս բոլորին կճնշենք»․ Պուտինը՝ «Ռոսատոմի» ղեկավար Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ
Sputnik Արմենիա
Հանդիպումը կայացել է երկուշաբթի՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օրվա առթիվ։ 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T22:32+0400
2026-09-28T22:32+0400
2026-09-28T23:57+0400
ալեքսեյ լիխաչով
վլադիմիր պուտին
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107417024_0:173:3029:1877_1920x0_80_0_0_2cdb3dda7605a63e1557090a01c0a476.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով երկրի վրա արտաքին ճնշման մասին` հայտարարել է, որ Ռուսաստանն «ինքը բոլորին կճնշի»։ Դիտարկումը հնչել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ։Ռուսաստանում ընտրություններին միջամտելու փորձերը ձախողվել են. ՊուտինՊետական կորպորացիայի ղեկավարը, ներկայացնելով հետագա ծրագրերը, նշել է, որ արտաքին ճնշումը պետք է զարգացման խթան դառնա։–Հիմա այնպիսի ժամանակաշրջան է, երբ մենք առաջ ենք շարժվելու, և որքան շատ մեզ ճնշեն, այնքան բարձր արդյունքներ կունենանք,–ասել է Լիխաչովը։–Մենք ինքներս բոլորին կճնշենք,- պատասխանել է Պուտինը։Հանդիպումը կայացել է այսօր՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օրվա առթիվ։ Զրույցի ընթացքում Պուտինը դրական է գնահատել «Ռոսատոմի» արդյունքները՝ մատնանշելով տնտեսական ցուցանիշները, տեխնոլոգիաների զարգացումը և Ռուսաստանում ատոմային էներգաբլոկների կառուցման ծրագրերի կատարումը։Առանձին քննարկվել է լոգիստիկ ուղղության զարգացումը։ Լիխաչովը հայտնել է, որ «Ռոսատոմը» դարձել է Ռուսաստանի խոշորագույն կոնտեյներային լոգիստիկ ընկերությունը և 4–րդ տեղն է զբաղեցնում ԲՐԻԿՍ-ի երկրների շարքում։Պուտինն իր հերթին նշել է, որ պետական կորպորացիան այդ ցուցանիշները բարելավելու հնարավորություններ ունի։Քննարկվել է նաև հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ աշխատանքը։ Լիխաչովը պատմել է «Հայրենիքի պաշտպաններ» («Защитники Отечества») հիմնադրամի հետ «Ռոսատոմ»-ի համագործակցության մասին։ՌԴ պատասխան միջոցներն այնքան ավերիչ են, որ Կիևը զինադադարի հարց է բարձրացնում․ ՊուտինՊուտինն ընդգծել է վիրավոր զինծառայողների համար քաղաքացիական կյանքին վերադառնալուց հետո լիարժեք սոցիալական ադապտացիայի և աշխատանքի տեղավորման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի նրանք պահանջված լինեն և իրենց լիարժեք մարդ զգան։ Որպեսզի և՛ սպորտով զբաղվեն, և՛ արժանապատիվ աշխատանք ունենան»,-ասել է նախագահը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107417024_150:0:2881:2048_1920x0_80_0_0_61450c5190b4fd292ecd1b8a84d6b74c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ լիխաչով, վլադիմիր պուտին, ռուսաստան
ալեքսեյ լիխաչով, վլադիմիր պուտին, ռուսաստան
«Մենք ինքներս բոլորին կճնշենք»․ Պուտինը՝ «Ռոսատոմի» ղեկավար Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ
22:32 28.09.2026 (Թարմացված է: 23:57 28.09.2026) Հանդիպումը կայացել է երկուշաբթի՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օրվա առթիվ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով երկրի վրա արտաքին ճնշման մասին` հայտարարել է, որ Ռուսաստանն «ինքը բոլորին կճնշի»։ Դիտարկումը հնչել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ։
Պետական կորպորացիայի ղեկավարը, ներկայացնելով հետագա ծրագրերը, նշել է, որ արտաքին ճնշումը պետք է զարգացման խթան դառնա։
–Հիմա այնպիսի ժամանակաշրջան է, երբ մենք առաջ ենք շարժվելու, և որքան շատ մեզ ճնշեն, այնքան բարձր արդյունքներ կունենանք,–ասել է Լիխաչովը։
–Մենք ինքներս բոլորին կճնշենք,- պատասխանել է Պուտինը։
Հանդիպումը կայացել է այսօր՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օրվա առթիվ։ Զրույցի ընթացքում Պուտինը դրական է գնահատել «Ռոսատոմի» արդյունքները՝ մատնանշելով տնտեսական ցուցանիշները, տեխնոլոգիաների զարգացումը և Ռուսաստանում ատոմային էներգաբլոկների կառուցման ծրագրերի կատարումը։
«Գիտեմ, որ արդյունքները լավն են` և՛ տնտեսական արդյունքները, և՛ տեխնոլոգիաների զարգացումը, և՛ հեռանկարները լավն են։ Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ ծրագրել էինք Ռուսաստանի Դաշնության ներսում ատոմային բլոկների կառուցման տեսանկյունից, բոլոր ծրագրերը, որ ժամանակին նախանշել էինք, իրականացված են»,-ասել է նախագահը։
Առանձին քննարկվել է լոգիստիկ ուղղության զարգացումը։ Լիխաչովը հայտնել է, որ «Ռոսատոմը» դարձել է Ռուսաստանի խոշորագույն կոնտեյներային լոգիստիկ ընկերությունը և 4–րդ տեղն է զբաղեցնում ԲՐԻԿՍ-ի երկրների շարքում։
Պուտինն իր հերթին նշել է, որ պետական կորպորացիան այդ ցուցանիշները բարելավելու հնարավորություններ ունի։
Քննարկվել է նաև հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ աշխատանքը։ Լիխաչովը պատմել է «Հայրենիքի պաշտպաններ» («Защитники Отечества») հիմնադրամի հետ «Ռոսատոմ»-ի համագործակցության մասին։
Պուտինն ընդգծել է վիրավոր զինծառայողների համար քաղաքացիական կյանքին վերադառնալուց հետո լիարժեք սոցիալական ադապտացիայի և աշխատանքի տեղավորման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։
«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի նրանք պահանջված լինեն և իրենց լիարժեք մարդ զգան։ Որպեսզի և՛ սպորտով զբաղվեն, և՛ արժանապատիվ աշխատանք ունենան»,-ասել է նախագահը։