https://arm.sputniknews.ru/20260928/rusastanum-yntrutjunnerin-mijamtelu-pvordzery-dzakhvoghvel-en-putin-107422291.html
Ռուսաստանում ընտրություններին միջամտելու փորձերը ձախողվել են. Պուտին
Ռուսաստանում ընտրություններին միջամտելու փորձերը ձախողվել են. Պուտին
Sputnik Արմենիա
Դիմելով խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ ՌԴ նախագահը նրանց կոչ է արել համատեղ աշխատել իշխանության բոլոր մակարդակներում և փնտրել... 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T23:36+0400
2026-09-28T23:36+0400
2026-09-28T23:54+0400
տեսանյութեր
տեսանյութ
վլադիմիր պուտին
ռուսաստան
պետդումա
ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107420602_0:0:1280:720_1920x0_80_0_0_b8f04c2dc8c0311c17f219690718b18c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Պետդումայի անցած ընտրություններին միջամտելու և ընտրարշավը տապալելու փորձերը ձախողվել են։ Նրա խոսքով՝ ռուսաստանցիներին վախեցնելն ու Ռուսաստանին հաղթելն անհնար է։Այս մասին Պուտինը հայտարարել է Կրեմլում՝ ընտրությունների արդյունքներով Պետդումա անցած քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։«Ընտրարշավը տապալելու, մեր ներքին գործերին միջամտելու բոլոր փորձերը լիովին ձախողվել են»,-ասել է ՌԴ նախագահը։Պետդումայի ընտրությունների արդյունքները. «Միասնական Ռուսաստանը» 349 մանդատ է ստացելՆրա խոսքով՝ միջամտության փորձեր են եղել, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներգրավմամբ։ Սակայն, ինչպես նշել է պետության ղեկավարը, ռուսաստանցիները «պաշտպանել են իր ապագան ինքնուրույն որոշելու` Ռուսաստանի ժողովրդի ինքնիշխան իրավունքը»։Մեկնաբանելով ընտրողների մասնակցությունը՝ Պուտինը հայտարարել է, որ տեղամասերում իր տեսած հերթերը ևս մեկ անգամ համոզել են իրեն, որ քաղաքացիները հասկանում են, թե ինչ է տեղի ունենում երկրի շուրջ։Պուտինը նաև հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին մարտական գործողություններին մասնակցող զինծառայողներին ցուցաբերվող աջակցությունը։«Ժողովուրդն աջակցեց Ռուսաստանի համար մարտնչող հերոսներին, և ընտրությունները ևս մեկ անգամ հաստատեցին դա»,-նշել է նախագահը։Դիմելով խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ Պուտինը նրանց կոչ է արել համատեղ աշխատել իշխանության բոլոր մակարդակներում և հավասարակշռված լուծումներ փնտրել։«Գլխավորը՝ և՛ Պետդումայում, և՛ իշխանության մյուս բոլոր մակարդակներում աշխատեք միասին՝ երկրի մարդկանց առջև ընդհանուր ահռելի պատասխանատվության գիտակցմամբ։ Մասնագիտական երկխոսության մեջ գտեք օպտիմալ, հավասարակշռված լուծումներ, անձնվիրաբար ծառայեք Հայրենիքին և Ռուսաստանի ժողովրդին»,-ասել է նա։ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով․ ԱՊՀ դիտորդների ղեկավարԻններորդ գումարման Պետդումայի ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 18-ից 20-ը։ Խորհրդարանի ստորին պալատի նոր կազմում են «Միասնական Ռուսաստան» (Единая Россия), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Նոր մարդիկ» (Новые люди) և «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия) կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «Հայրենիք» (Родина) կուսակցության մեկ ներկայացուցիչ և չորս ինքնառաջադրված թեկնածու։Հանդիպմանը Պուտինն անդրադարձել է նաև տնտեսական հարցերին։ Մասնավորապես, նա հայտնել է, որ կառավարությանը հանձնարարել է մշակել ռուսաստանցի հացահատիկ արտադրողներին աջակցելու միջոցառումներ, այդ թվում՝ պահուստի համար հացահատիկ գնման հարցը։ Նախագահի խոսքով՝ այս թեման ինքը մտադիր է առանձին քննարկել ոլորտը համակարգող փոխվարչապետի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Одолеть Россию и запугать россиян невозможно, заявил Путин
Sputnik Արմենիա
Одолеть Россию и запугать россиян невозможно, заявил Путин
2026-09-28T23:36+0400
true
PT0M38S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107420602_257:0:1217:720_1920x0_80_0_0_2c5b83084c430565c447de637c076096.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, վլադիմիր պուտին, ռուսաստան, պետդումա, ընտրություններ
տեսանյութեր, տեսանյութ, видео, վլադիմիր պուտին, ռուսաստան, պետդումա, ընտրություններ
Ռուսաստանում ընտրություններին միջամտելու փորձերը ձախողվել են. Պուտին
23:36 28.09.2026 (Թարմացված է: 23:54 28.09.2026) Դիմելով խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ ՌԴ նախագահը նրանց կոչ է արել համատեղ աշխատել իշխանության բոլոր մակարդակներում և փնտրել հավասարակշռված լուծումներ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Պետդումայի անցած ընտրություններին միջամտելու և ընտրարշավը տապալելու փորձերը ձախողվել են։ Նրա խոսքով՝ ռուսաստանցիներին վախեցնելն ու Ռուսաստանին հաղթելն անհնար է։
Այս մասին Պուտինը հայտարարել է Կրեմլում՝ ընտրությունների արդյունքներով Պետդումա անցած քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
«Ընտրարշավը տապալելու, մեր ներքին գործերին միջամտելու բոլոր փորձերը լիովին ձախողվել են»,-ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ միջամտության փորձեր են եղել, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներգրավմամբ։ Սակայն, ինչպես նշել է պետության ղեկավարը, ռուսաստանցիները «պաշտպանել են իր ապագան ինքնուրույն որոշելու` Ռուսաստանի ժողովրդի ինքնիշխան իրավունքը»։
Մեկնաբանելով ընտրողների մասնակցությունը՝ Պուտինը հայտարարել է, որ տեղամասերում իր տեսած հերթերը ևս մեկ անգամ համոզել են իրեն, որ քաղաքացիները հասկանում են, թե ինչ է տեղի ունենում երկրի շուրջ։
«Մեր մարդիկ ամուր են, քաջ, գրագետ, բոլորը հիանալի հասկանում են, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի շուրջ։ Եվ պարզ դարձավ, որ նման մարդկանց վախեցնել չի հաջողվի։ Եվ նման մարդկանց ու նման երկրին հաղթելն անհնար է, ուստի հաղթանակը, անկասկած, մերն է լինելու»,-ասել է նա։
Պուտինը նաև հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին մարտական գործողություններին մասնակցող զինծառայողներին ցուցաբերվող աջակցությունը։
«Ժողովուրդն աջակցեց Ռուսաստանի համար մարտնչող հերոսներին, և ընտրությունները ևս մեկ անգամ հաստատեցին դա»,-նշել է նախագահը։
Դիմելով խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ Պուտինը նրանց կոչ է արել համատեղ աշխատել իշխանության բոլոր մակարդակներում և հավասարակշռված լուծումներ փնտրել։
«Գլխավորը՝ և՛ Պետդումայում, և՛ իշխանության մյուս բոլոր մակարդակներում աշխատեք միասին՝ երկրի մարդկանց առջև ընդհանուր ահռելի պատասխանատվության գիտակցմամբ։ Մասնագիտական երկխոսության մեջ գտեք օպտիմալ, հավասարակշռված լուծումներ, անձնվիրաբար ծառայեք Հայրենիքին և Ռուսաստանի ժողովրդին»,-ասել է նա։
Իններորդ գումարման Պետդումայի ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 18-ից 20-ը։ Խորհրդարանի ստորին պալատի նոր կազմում են «Միասնական Ռուսաստան» (Единая Россия), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Նոր մարդիկ» (Новые люди) և «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия) կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «Հայրենիք» (Родина) կուսակցության մեկ ներկայացուցիչ և չորս ինքնառաջադրված թեկնածու։
Հանդիպմանը Պուտինն անդրադարձել է նաև տնտեսական հարցերին։ Մասնավորապես, նա հայտնել է, որ կառավարությանը հանձնարարել է մշակել ռուսաստանցի հացահատիկ արտադրողներին աջակցելու միջոցառումներ, այդ թվում՝ պահուստի համար հացահատիկ գնման հարցը։ Նախագահի խոսքով՝ այս թեման ինքը մտադիր է առանձին քննարկել ոլորտը համակարգող փոխվարչապետի հետ։