00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ պատասխան միջոցներն այնքան ավերիչ են, որ Կիևը զինադադարի հարց է բարձրացնում․ Պուտին

Բաժանորդագրվել
Մոսկվան պատրաստ էր վերսկսել բանակցությունները Կիևի հետ Պետդումայի ընտրություններից հետո, սակայն Ուկրաինան փորձեց հարվածներ հասցնել ՌԴ մայրաքաղաքին և հարձակվեց ընտրատեղամասերի վրա, նշել է ՌԴ առաջնորդը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը վերականգնել է Ուկրաինայի ԶՈւ–ի հասցրած վնասը, իսկ ՌԴ պատասխան միջոցառումներն այնքան ավերիչ են, որ Կիևը զինադադարի հարց է բարձրացնում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պետերբուրգում Միավորված մշակույթների ֆորումի շրջանակում։
Ինչպես նշել է Պուտինը, Ռուսաստանը պատրաստ էր վերսկսել բանակցությունները Կիևի հետ ընտրություններից հետո, սակայն Ուկրաինան փորձեց հարվածներ հասցնել Մոսկվային և հարձակվեց ընտրատեղամասերի վրա։
«Քաջ հայտնի է, որ ուկրաինական կողմն ընդհատեց Ստամբուլում ընթացող բանակցությունները, սակայն հիմա՝ ընտրություններից առաջ, դրանցից մոտ տասը օր–երկու շաբաթ առաջ, հայտարարեց այդ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին։ Եվ, իսկապես, մենք ասացինք, որ մինչև Պետական դումայի ընտրությունները բանակցությունները հազիվ թե հնարավոր լինեն, իսկ դրանից հետո պատրաստ կլինենք վերսկսել շփումները»,-ասել է ՌԴ նախագահը։
Միաժամանակ, ինչպես արձանագրել է ՌԴ առաջնորդը, սեպտեմբերի 20-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ-ն Մոսկվային զանգվածային հարված հասցնելու փորձ է կատարել։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պատասխան արձագանքը Կիևի ռեժիմի գործողություններին, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, շոշափելի է եղել։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Կիևը պետք է հասկանա, որ իրավիճակի ցանկացած սրացում ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
Խաղաղ կարգավորման բոլոր առաջարկները սեղանին են, սակայն Մոսկվան դեռ պետք է մտածի, թե ինչն է բխում իր շահերից, հայտարարել է նա։
Բացի այդ, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի հետ մարտական գործողությունների, դրա համար հիմքեր չկան։ ՌԴ առաջնորդը սադրանք է անվանել Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը ՌԴ-ի հետ հնարավոր հակամարտության մասին։
«Եվրոպայում շատերն ասում են, որ սպասում են Ռուսաստանի Դաշնության կողմից հարձակման, ուստի պետք է պատրաստվեն մարտական գործողությունների, ՌԴ-ի հետ պատերազմի։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել․ մենք չենք պատրաստվում Եվրոպայի հետ որևէ մարտական գործողության։ Մենք նման ծրագրեր չունենք։ Եվ չկան հիմքեր, որն ամենակարևորն է»,-ասել է ՌԴ ղեկավարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0