00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:46
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Զեկույցում կեղծ տեղեկություն է. փաստաբանը` Արշակ սրբազանին վերաբերող հատվածի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրշակ սրբազան
Արշակ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2026
Բաժանորդագրվել
Ըստ Բաբայանի` Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ նշանակվել և իրականացվել է 3 միջազգային փորձաքննություն, որոնցով հաստատվել է՝ դրանք կեղծ են։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Եկեղեցու «բարենորոգմանն» առնչվող «զեկույցում» Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվողը բացահայտ կեղծ տեղեկություն է։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրապարակվել է հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։ «Զեկույցում» նշվում է, թե Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերը, որտեղ իբրև թե արքեպիսկոպոսը սեռական կապ է ունենում իր ազգականի հետ, ՀՀ ՔԿ–ն փորձաքննության է ենթարկել, ինչի արդյունքում հաստատվել է դրանց իսկությունը։
«Զեկույցից պարզ է դառնում, որ քաղաքական իշխանությունը չի հրաժարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու գործելակերպից։ Ընդ որում՝ խոսքը մի պնդման մասին է, որը վաղուց հերքվել է երեք միջազգային փորձաքննություններով, իսկ դրանց եզրակացությունները հրապարակվել և հասանելի են դարձել հանրությանը։ Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված այս զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն։ ՀՀ քննչական կոմիտեն չի նշանակել և չի կատարել որևէ այնպիսի փորձաքննություն, որի արդյունքում հաստատված լինի հրապարակված տեսանյութերի իսկությունը»,– գրել է փաստաբանը։
Բաբայանը նշել է, որ փաստաբանների նախաձեռնությամբ նշանակվել և իրականացվել է 3 միջազգային փորձաքննություն, որոնց եզրակացություններով հստակ և միանշանակ հաստատվել է՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը կեղծ են։

«Հետևաբար պետական մարմնի կողմից պաշտոնական զեկույցում նման պնդման ներառումը ոչ թե պարզապես փաստական սխալ է, այլ արդեն իսկ հերքված տեղեկության կրկնակի տարածում՝ օգտագործելով պետական պաշտոնական խողովակը»,– եզրափակել է փաստաբանը։

Հիշեցնենք` Մայր աթոռ «զեկույցի» վերաբերյալ հայտարարել է, որ սա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության դրսևորում է։
«Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը 2025 թ. հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն հրապարակեց` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքեց` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել: Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։ 2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։ Մարտի 5-ին Արշակ սրբազանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։
Լրահոս
0