https://arm.sputniknews.ru/20260305/kalanavajrn-indz-chughghec-arshak-srbazann-azat-ardzakvec-aats-mekusaranic-99526141.html
«Կալանավայրն ինձ չուղղեց»․ Արշակ սրբազանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից
«Կալանավայրն ինձ չուղղեց»․ Արշակ սրբազանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից
Sputnik Արմենիա
Պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ որոշումը բողոքարկվելու է վճռաբեկ դատարանում, քանի որ համաձայն չեն սրբազանի նկատմամբ որևէ խափանման միջոցի կիրառմանը։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T18:33+0400
2026-03-05T18:33+0400
2026-03-05T20:29+0400
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
տեսանյութեր
տեսանյութ
մեկուսարան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99525806_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ac02b1a82580e553422f286d0188b556.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դուրս եկավ «Երևան–կենտրոն» ՔԿՀ–ից։Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ Արշակ սրբազանն ազատ կարձակվի կալանքից։ՔԿՀ–ի մոտ իրեն սպասողներին սրբազանն ասաց, որ այս ամիսների կալանքն իրեն չի փոխել, անդրդվելի է մնացել իր դիրքորոշումներում։«Ես հիշում եմ, որ կալանավայրերն ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ։ Ուրախ եմ ասել, որ ես անուղղելի եմ մնացել, իմ հայացքների և դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել»,- ասաց Մայր աթոռի դիվանապետը։Հավելեց՝ այն ամենը, ինչ վերագրում են իրեն, իրականության հետ բացարձակապես կապ չունի։ Այդ ամենն ահաբեկելու, վախ ներշնչելու փորձ է, որը որևէ ազդեցություն չի ունեցել իր վրա։Արշակ սրբազանը շեշտեց՝ յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի իր կարծիքի և համոզումների համար վճարելու, անգամ եթե դա ազատազրկումն է լինելու։ Նշեց՝ ամենամեծ ափսոսանքն իր համար այն է, որ Բագրատ սրբազանը մեկուսարանում մենակ մնաց։Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արշակ սրբազանի նկատմամբ դատարանը սահմանել է վարչական հսկողություն և տարածքային սահմանափակում։«Արշակ սրբազանին արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ, շփումներ ունենալ գործով վկաների հետ»,- ասաց Մելիքյանը։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է Արշակ սրբազանը վեհափառ հայրապետի հետ շփում ունենալ, Մելիքյանը նշեց՝ նման սահմանափակում չկա, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոսն այս գործով վկայի կարգավիճակ չունի։Նշենք, որ պաշտպանները համաձայն չեն, որ Արշակ սրբազանի նկատմամբ պետք է որևէ խափանման միջոց կիրառվի, ուստի որոշումը բողոքարկելու են վճռաբեկ դատարանում։Հիշեցնենք` Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը` կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Կալանավայրն ինձ չուղղեց, իմ հայացքների հարցում անուղղելի եմ․ Արշակ սրբազանն ազատ արձակվեց մեկուսարանից
Sputnik Արմենիա
Կալանավայրն ինձ չուղղեց, իմ հայացքների հարցում անուղղելի եմ․ Արշակ սրբազանն ազատ արձակվեց մեկուսարանից
2026-03-05T18:33+0400
true
PT0M45S
Как архиепископа Хачатряна встречали у выхода из УИУ "Ереван-Кентрон"
Sputnik Արմենիա
Как архиепископа Хачатряна встречали у выхода из УИУ "Ереван-Кентрон"
2026-03-05T18:33+0400
true
PT0M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99525806_240:0:1680:1080_1920x0_80_0_0_8ee0738a1da7860ca92109865cdbca1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, видео, տեսանյութեր, տեսանյութ, մեկուսարան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, видео, տեսանյութեր, տեսանյութ, մեկուսարան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
«Կալանավայրն ինձ չուղղեց»․ Արշակ սրբազանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից
18:33 05.03.2026 (Թարմացված է: 20:29 05.03.2026) Պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ որոշումը բողոքարկվելու է վճռաբեկ դատարանում, քանի որ համաձայն չեն սրբազանի նկատմամբ որևէ խափանման միջոցի կիրառմանը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դուրս եկավ «Երևան–կենտրոն» ՔԿՀ–ից։
Այսօր ավելի վաղ
հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ Արշակ սրբազանն ազատ կարձակվի կալանքից։
ՔԿՀ–ի մոտ իրեն սպասողներին սրբազանն ասաց, որ այս ամիսների կալանքն իրեն չի փոխել, անդրդվելի է մնացել իր դիրքորոշումներում։
«Ես հիշում եմ, որ կալանավայրերն ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ։ Ուրախ եմ ասել, որ ես անուղղելի եմ մնացել, իմ հայացքների և դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել»,- ասաց Մայր աթոռի դիվանապետը։
Հավելեց՝ այն ամենը, ինչ վերագրում են իրեն, իրականության հետ բացարձակապես կապ չունի։ Այդ ամենն ահաբեկելու, վախ ներշնչելու փորձ է, որը որևէ ազդեցություն չի ունեցել իր վրա։
«Վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ»,- ասաց նա։
Արշակ սրբազանը շեշտեց՝ յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի իր կարծիքի և համոզումների համար վճարելու, անգամ եթե դա ազատազրկումն է լինելու։ Նշեց՝ ամենամեծ ափսոսանքն իր համար այն է, որ Բագրատ սրբազանը մեկուսարանում մենակ մնաց։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արշակ սրբազանի նկատմամբ դատարանը սահմանել է վարչական հսկողություն և տարածքային սահմանափակում։
«Արշակ սրբազանին արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ, շփումներ ունենալ գործով վկաների հետ»,- ասաց Մելիքյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է Արշակ սրբազանը վեհափառ հայրապետի հետ շփում ունենալ, Մելիքյանը նշեց՝ նման սահմանափակում չկա, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոսն այս գործով վկայի կարգավիճակ չունի։
Նշենք, որ պաշտպանները համաձայն չեն, որ Արշակ սրբազանի նկատմամբ պետք է որևէ խափանման միջոց կիրառվի, ուստի որոշումը բողոքարկելու են վճռաբեկ դատարանում։
Հիշեցնենք` Արշակը սրբազանը
ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ
մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա
կալանավորվեց։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը` կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ,
բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարանում։