https://arm.sputniknews.ru/20251025/hghum-em-arhamaranqs-u-qmtsitsaghs-arshak-srbazany-herqum-e-tesanjutum-ir-masnakcutjuny-95077859.html
Հղում եմ արհամարանքս ու քմծիծաղս. Արշակ սրբազանը հերքում է տեսանյութում իր մասնակցությունը
Հղում եմ արհամարանքս ու քմծիծաղս. Արշակ սրբազանը հերքում է տեսանյութում իր մասնակցությունը
Sputnik Արմենիա
Սրբազանը խոսքով` իշխանության կողմից հերթական քայլն է եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու ուղղված։ 25.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-25T13:35+0400
2025-10-25T13:35+0400
2025-10-25T13:36+0400
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
իշխանություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76366987_0:0:1600:901_1920x0_80_0_0_2a2556178e3302e4c8d729f0fc018290.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հերքել նորաբաց տելեգրամյան–ալիքով հրապարակված տեսանյութում իր մասնակցությունը։ Տելեգրամյան իր ալիքում սրբազանը նաև հերքել է, թե ինքը Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարական տալու պահանջ է ներկայացրել։Սրբազանի խոսքով` սա իշխանության կողմից հերթական քայլն է եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու ուղղված։ Արշակ Սրբազանը համոզված է, որ իշխանության եկեղեցու դեմ հարձակումները անարդյունքն ենք լինելու։ Նա հորդորել է իշխանության ներկայացուցիչներին խնայել էներգիան, որը նրանց պետք կլինի պատասխանատվության ժամին։Նշենք, որ երեկ նորաբաց տելեգրամյան–ալիքը` Հայկական Վիկիլիկս անունով, տեսանյութ է հրապարակել իբր բարձրաստիճան հոգևորականի անձնական, ինտիմ կյանքից։Անթույլատրելի են մասնավոր կյանքի և անձնական տվյալների պաշտպանության խախտումները. ՄԻՊ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76366987_160:0:1583:1067_1920x0_80_0_0_a27f1105dd793059da527bb441890112.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, իշխանություն, նիկոլ փաշինյան
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, իշխանություն, նիկոլ փաշինյան
Հղում եմ արհամարանքս ու քմծիծաղս. Արշակ սրբազանը հերքում է տեսանյութում իր մասնակցությունը
13:35 25.10.2025 (Թարմացված է: 13:36 25.10.2025) Սրբազանը խոսքով` իշխանության կողմից հերթական քայլն է եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու ուղղված։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հերքել նորաբաց տելեգրամյան–ալիքով հրապարակված տեսանյութում իր մասնակցությունը։ Տելեգրամյան իր ալիքում սրբազանը նաև հերքել է, թե ինքը Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարական տալու պահանջ է ներկայացրել։
«Իշխող քաղաքական ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրությունների համատեքստում՝ շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատվամիջոցները այլ ընտրություն չունեն, քան տարածելու «Երկրի հակառակ կողմը» վերնագրված պղծապատումին չզիջող այլասերություններ ու զրպարտություններ: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարհանքն ու քմծիծաղը: Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և ՔՊ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն»,– գրել է նա։
Սրբազանի խոսքով` սա իշխանության կողմից հերթական քայլն է եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու ուղղված։ Արշակ Սրբազանը համոզված է, որ իշխանության եկեղեցու դեմ հարձակումները անարդյունքն ենք լինելու։ Նա հորդորել է իշխանության ներկայացուցիչներին խնայել էներգիան, որը նրանց պետք կլինի պատասխանատվության ժամին։
Նշենք, որ երեկ նորաբաց տելեգրամյան–ալիքը` Հայկական Վիկիլիկս անունով, տեսանյութ է հրապարակել իբր բարձրաստիճան հոգևորականի անձնական, ինտիմ կյանքից։