00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
29 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:22
38 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Իրական Հայաստանն» ընդդեմ իսկական Հայաստանի

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2026
Բաժանորդագրվել
Անկախության օրը Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը մտորում է հայ ժողովրդի աներևույթ պայքարի և սեփական հողում ապրելու իրավունքի մասին։
2023 թվականի սեպտեմբերի 19-24-ը առհավետ կմնա Հայաստանի նորագույն պատմության մեջ որպես ժամանակաշրջան, երբ մեր հայրենիքի հերթական՝ հենց հերթական հատվածը մնաց առանց բնիկ հայ բնակչության։ Հիմա չեմ խոսի այդ հրեշավոր ողբերգության պատճառների մասին։ Դրա մասին արդեն շատ բան է ասվել, կրկնվելու կարիք չկա։
Հիմա այլ բանի, այն է՝ այդ ողբերգության նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի մասին է խոսքը։
Ըստ էության, երկիրը բաժանվել է երկու ճամբարի։
Հայերի բացարձակ մեծամասնությունն, անշուշտ, սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը ընկալում է ոչ թե որպես դժբախտություն, այլ որպես ազգային մասշտաբի արյունալի ողբերգություն, որն առաջին հերթին նախազգուշացում է ապագա սերունդների համար:
Մարդիկ, որոնք չեն ենթարկվում քարոզչական մշակման, հասկանում են, որ բացի այդ ողբերգության մոռացմանն ուղղված քարոզչությունից, 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետք է դառնա Հայաստանի ներկայի և ապագայի իմաստավորման ուղենիշ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի «ամերիկյան երազանքը». ՀՀ–ին միջուկային բլեֆի մեջ են ներքաշում
Մարդիկ, որոնք ապրում են իսկական Հայաստանում, տագնապով են նայում երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ հասկանալով, որ եթե հայ-ադրբեջանական և հայ-թուրքական պատմական ուղու վրա տեղի ունեցողի վերաբերյալ չլինի սթափ, հավասարակշռված և համարժեք ընկալում, մենք վտանգում ենք կորցնել երկիրը և արժանանալ սեպտեմբերի 19-ի զոհերի ճակատագրին:
Դրա հետ մեկտեղ գոյություն ունի հայ հասարակության անհամեմատ փոքր, բայց իր տեսլականն առաջ տանելու հարցում շատ ավելի ագրեսիվ հատված, որը պայմանականորեն ապրում է այսպես կոչված «իրական Հայաստանի» իշխանամետ հայեցակարգի շրջանակներում։
«Իրական Հայաստանի» հայեցակարգի համաձայն՝ անհրաժեշտ է իրականության ընկալման գլխավոր, ես կասեի՝ նույնիսկ հիմնարար սկզբունքների ամբողջական և անվերապահ «վերաիմաստավորում» նույն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։
ՀՀ-ի «սահմանային վիճակը», կամ ով է ուզում կործանել հայ-թուրքական սահմանի ռուսական «ամրոցը»
Այս միֆական «իրական Հայաստանում» ապրող մարդիկ կարծում են, թե հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների և ողբերգությունների հիմքում ընկած է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների «սխալ» ընկալումը, ու բավական է պարզապես ձերբազատվել թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունների հիշողությունից, և այդ ժամանակ ամեն ինչ իբր իր տեղը կընկնի։
Այսինքն, եթե մենք մոռանանք Հայոց ցեղասպանությունը, էթնիկ զտումները և վերջին տասնամյակների ողբերգությունները, ապա Թուրքիան և Ադրբեջանը, իբր, կվերանայեն իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, և մենք կապրենք խաղաղության մեջ։
«Իրական Հայաստան» հասկացության սխալ լինելն ապացուցվում է մի պարզ պատմական փաստով. ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ հայերն են սկսել ագրեսիա և էթնիկ զտումներ: Ընդհակառակը, հենց իր պատմական հայրենիքի տարբեր հատվածներում ապրող հայ ժողովրդի դեմ են նման քաղաքականություն վարել Թուրքիան և Ադրբեջանը՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական ծրագրերից։
«Իրական Հայաստանի» «վկաներն» այդպես էլ չեն հասկանում գլխավորը. նույնիսկ եթե նրանք մոռանան սեփական պատմությունը, ողբերգությունները և հայերի համակարգված ոչնչացման կամ նրանց պատմական տարածքներից վտարման պատասխանատուներին՝ դա ամենևին չի նշանակում, որ վրա կհասնի «խաղաղության դարաշրջանը»։
Վախենալու ժամանակնե՞ր, թե՞ վախի ժամանակ
Իհարկե, «իրական Հայաստան» հասկացությունը թերարժեք է և, որքան էլ պարադոքսալ հնչի, չի արտացոլում իրականությունը, քանի որ մոռացությունն ու հայերին սպանողների հետ արհեստական «քիրվայությունը» միանշանակ կարող է ընկալվել որպես ազդակ, որ նման գործողություններն ապագայում հայերի կողմից լուրջ դիմադրության չեն բախվի։
Այսպիսով, արձանագրենք հետևյալը. «իրական Հայաստանի» և իսկական Հայաստանի միջև անտեսանելի պայքարը, ըստ էության, միայն ներհայաստանյան քաղաքական օրակարգ ձևավորելու պայքար չէ: Խոսքն ավելի շուտ ընդհանրապես հայերի՝ Հայաստանում ապրելու իրավունքի համար պայքարի մասին է։ Եվ, հետևաբար, մեր ապագան մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպիսի մոտեցում կգերակշռի այս անտեսանելի պայքարում. կգլորվենք որևէ իրական երաշխիքով չամրապնդված խաղաղության՝ պատրանքների և վարդագույն երազանքների աշխա՞րհ, թե, այնուամենայնիվ, կպաշտպանենք սեփական հողի վրա ապրելու մեր իրավունքը՝ պահպանելով հիշողությունը, պատմությունը և անցյալից դասեր քաղելու ունակությունը, որոնք անհրաժեշտ են ապագայի համար:
Լրահոս
0