00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:01
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վախենալու ժամանակնե՞ր, թե՞ վախի ժամանակ

© Photo : Public domain / Edvard Munch Urlo 1893 OsloՄունք. «Ճիչը»
Մունք. «Ճիչը» - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2025
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից արհեստականորեն հրահրվող սարսափն ու տագնապները թույլ են տալիս մանիպուլացնել հայ հասարակությունը, նշում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։
Վախը հույզ կամ զգացմունք է, որն առաջանում է վտանգի զգացողությունից: Հոգեբանության մեջ վախը համարվում է բացասաբար գունավորված հուզական գործընթաց: Այն շատ հաճախ հույզ է, որը հիմնված է անցյալի բացասական փորձի վրա:
Տոտալիտար պետություններում վախ առաջացնելը հանրային տրամադրությունների կառավարման հիմնական գործիքներից մեկն է։
Դեռ չէր հասցրել տեղեկություն հայտնվել այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը, երբ հայ հասարակության շրջանում սկսվեցին տեղեկատվական լցոնումները, որոնք հերթական անգամ կոչված էին երբեմնի հպարտ քաղաքացիներին հասցնելու իրականության իռացիոնալ ընկալման։
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:
Եվ այսպես, հենց սկզբից փաստենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ ոչ մի բանակցություն չի եղել ու չկա, այլ տեղի է ունենում Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր, ընդգծում եմ՝ բացարձակապես բոլոր պահանջների համակարգված առաջմղման գործընթաց՝ տարածաշրջանում իբր «խաղաղության և կայունության» հաստատման համատեքստում։
Անշուշտ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի կեղծ «խաղաղության պայմանագիր» (որն, ըստ էության, այդ համաձայնեցված «թուղթն» է) չի կարող երկրների միջև իրական խաղաղության հանգեցնել, այլ ընդամենը Հայաստանի փուլային ապամոնտաժման և Հայաստանի տարածքից բնիկ հայ բնակչության հետագա արտաքսման/ոչնչացման համար միջանկյալ ծրագիր է (այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» նախագիծ)։
Սա ենթադրություն կամ վարկած չէ, այլ եզրակացություն, որը հիմնված է բանակցություններին մասնակցած կողմերի մտադրությունների, պլանների, քայլերի հաջորդականության և դինամիկայի փաստական ցուցանիշների վրա:
Հատկանշական են անգամ ոչ թե, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ենթադրվող կետերը (դատելով մամուլում տեղ գտած բազմաթիվ արտահոսքերից), որոնք Հայաստանին իսպառ զրկում են անվտանգության որևէ երաշխիքից, այլ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ տարածաշրջանում «խաղաղություն» հաստատելու գործընթացում փոխելու երկրի ներկայիս Սահմանադրությունը՝ ըստ Ադրբեջանի կարիքների։
«Թավշյա թաթիկները»՝ հպարտ քաղաքացիների գրպաններում. Հայաստանը՝ սոցիալական պայթյունի շեմին
Անշուշտ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նման պայմաններում ի սկզբանե անհնար է։
Ուրեմն ինչու՞ է դա արվում:
Բանն այն է, որ ներկայիս հայկական իշխանությունը, որպես երկիրը կառավարող համակարգ, իր գոյությունը տեսնում է բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի տարածաշրջանային քաղաքական «հովանոցի» ներքո։ Հենց դրանով է պայմանավորված Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ հայ հասարակական-քաղաքական ինքնության գրեթե բոլոր պատմական, մշակութային, ազգային պոստուլատները մոռացության մատնելու և տեղեկատվական առումով «ոտնատակ տալու» փորձը։
Սա, ցավոք, արդեն աքսիոմ է։
Ի դեպ, Հայաստանի քաղաքացիները շատ լավ հասկանում են, որ այս ձևաչափով, թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր նախապայմանների հլու-հնազանդ կատարման այս քաղաքականությամբ «խաղաղություն» հնարավոր չէ նույնիսկ տեսականորեն:
Սակայն, ներկայիս հայկական իշխանությունը նաև հասկանում է, որ ՀՀ ապամոնտաժմանը հայ հասարակության դիմադրությունն իր համար հղի է թյուրքական տարածաշրջանային «հովանոցի» կորստով, և այդ նպատակին հասնելու նպատակով հայ հասարակությունը վերջնականապես «կոտրելու» համար ասպարեզ է նետում վերջին փաստարկը՝ ՎԱԽԸ։
Հենց Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից արհեստականորեն ահագնացված սարսափն ու տագնապն են, որ առ այսօր հնարավորություն են տվել ակտիվորեն շահարկել հասարակական տրամադրությունները և հայ հասարակության մարտնչող հատվածի բողոքի գործունեությունը։
Ինչպե՞ս է դա աշխատում:
Հայտնի է, որ 44-օրյա պատերազմից, Հայաստանի տարածքի օկուպացիայից և Արցախում կատարված էթնիկ զտումներից հետո ՀՀ քաղաքացիները գտնվում էին մշտական ​​սթրեսային վիճակում, ինչը ակտիվորեն սնուցվում էր Հայաստանի իշխանությունների կողմից՝ առաջացնելով պատերազմի սարսափ։ Սրան զուգահեռ, Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի հիմնավորմամբ խելահեղ յուրաքանչյուր զիջում (Արցախի հանձնումը կամ հայաստանա-ադրբեջանական կեղծ սահմանազատումը) Հայաստանի իշխանությունները բացատրում էին, որպես պատերազմ կանխելու անհրաժեշտ քայլ։ Ավելին, հայ հասարակության մեջ վախի մթնոլորտի ձևավորման գործում իր դերն ունի նաև հասարակ հայերի ինքնագիտակցության և ազգային հպարտության ամենօրյա նվաստացումը մի իրավիճակում, երբ ստորացումն ու վախը ներկայացվում են որպես «տարածաշրջանային հարևանների հետ խաղաղ հարաբերություններ» հաստատելու անհրաժեշտ տարր։
Այսինքն՝ հայ հասարակության մեջ վախի գեներացումն առատորեն «զուգակցված» է ամենօրյա նվաստացումներով, ինչը մարդկանց իսպառ զրկում է ռացիոնալ մտածելու ունակությունից։
Ի վերջո, «սարսափ գեներացնողների» քայլերի և գործողությունների անգամ մակերեսային, բայց սթափ վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը ոչ թե կանխում է աղետը, այլ ընդհակառակը, մոտեցնում է այն։
Նույն իրավիճակն է նաև կեղծ «խաղաղության պայմանագրի» դեպքում։
Հայաստանի իշխանությունը մտացածին «խաղաղության» մասին այս փաստաթուղթը կօգտագործի որպես խայծ՝ հետևյալ նարատիվներով շանտաժի ենթարկելով ՀՀ քաղաքացուն. «Դուք խաղաղություն էիք ուզում, մենք բերել ենք այն, բայց եթե չհրաժարվենք մեր իրավասուբյեկտայնությունից (այսինքն՝ գործող Սահմանադրությունից), ապա պատերազմ է լինելու»։
Նիկոլ Փաշինյանը իր պատկերացրած Հայաստանի մակետը ձեռքին - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2025
Անիրական «իրական Հայաստան» կամ կեղծ պետականության հայեցակարգը
Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները, վախ բորբոքելով, կրկին կփորձեն մարդկանց զրկել իրականության ռացիոնալ ընկալումից՝ այսպիսով մարդկանց գիտակցություն մտցնելով երկիրը քանդելու անհրաժեշտությունը՝ որպես «խաղաղության» հասնելու նախապայմաններից մեկը։
Աբսու՞րդ է:
Իհարկե, բայց սարսափը գործիք է, որով զանգվածային գիտակցություն են մտցվում ակնհայտ անհեթեթ, ես կասեի՝ նույնիսկ ինքնասպանության նարատիվներ։
Երեկ տարբեր մարդկանցից երկու տարբեր կարծիք լսեցի։ Նրանցից մեկը պնդում էր, որ մենք ապրում ենք վախի ժամանակում, և որ պետք է ազատվել դրանից, հասկանալ, որ սարսափը սպանում է մեզ։
Երկրորդ զրուցակիցս շնչակտուր ասում էր, որ սարսափելի ժամանակներ ենք ապրում և չպետք է «բարկացնենք մեր թշնամիներին»։
Ո՞վ է նրանցից ճիշտ՝ թող որոշի հարգելի ընթերցողը, բայց որոշումը պետք է լինի գիտակցված ու սթափ, այլ ոչ թե սարսափի արդյունք։
Լրահոս
0