https://arm.sputniknews.ru/20250505/hh-i-sahmanajin-vitshaky-kam-vov-e-uzum-kvortsanel-haj-turqakan-sahmani-rusakan-amrvocy-88608124.html
ՀՀ-ի «սահմանային վիճակը», կամ ով է ուզում կործանել հայ-թուրքական սահմանի ռուսական «ամրոցը»
ՀՀ-ի «սահմանային վիճակը», կամ ով է ուզում կործանել հայ-թուրքական սահմանի ռուսական «ամրոցը»
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանի կարծիքով՝ անգամ Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դեպքում Թուրքիան չի հրաժարվի Հայաստանի... 05.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-05T23:20+0400
2025-05-05T23:20+0400
2025-05-05T23:20+0400
արման աբովյան
հեղինակներ
սահման
հայաստան
ռուսաստան
թուրքիա
սահմանապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/01/25577734_0:165:1600:1065_1920x0_80_0_0_d7c66baf42bd8508ab2ea073db8e8fd7.jpg
Մեզանից շատերը կիրառական հոգեբանությունից ծանոթ են այնպիսի եզրույթի մասին, ինչպիսին է «սահմանային վիճակը»:«Սահմանային վիճակը» այն է, երբ դրությունը հասնում է անվերահսկելի փլուզման վտանգավոր աստիճանի՝ անհատի կամ հասարակության համար պարունակելով ապակառուցողական ուղերձ:Մոտավորապես այսպիսի վիճակ է այժմ ձևավորվում Հայաստանի իշխանությունների նախաձեռնած «թավշյա» էպոսի՝ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահների ներկայության շուրջ։Եվ այսպես` նախ հիշենք, որ ռուս սահմանապահները տեղակայվել են հայկական կողմի խնդրանքով՝ թուրքական սպառնալիքը կասեցնելու համար։Իզուր չէ, որ թուրքական կողմում 90-ականների սկզբին փակցվել էին «Ռուսներ, հեռացեք և թույլ տվեք լուծել Հայկական հարցը» կոչերով պաստառներ։Այսինքն՝ ռուս սահմանապահների ներկայությունը, բացի կիրառական նշանակությունից, շատ ուղիղ և հստակ մեսիջ է պարունակում թուրքերին, որ Հայաստան ներխուժելու փորձերի դեպքում նրանք գործ են ունենալու միջուկային տերության հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։Արդյոք թուրքերը փոխե՞լ են Հայաստանը խեղդելու կամ ոչնչացնելու իրենց մտադրությունը։Ո'չ, իհարկե, չեն էլ փոխի, քանի որ սա ոչ թե զավթիչի գազանաբարո էության այսրոպեական դրսևորում է, այլ տարածաշրջանում հայկական էթնոքաղաքական տարրի չեզոքացման մտածված և տասնամյակներ շարունակ իրագործվող ծրագիր՝ Ադրիատիկ ծովից մինչև Չինաստանի սահման թուրքական աշխարհաքաղաքական գոտու վերջնական ձևավորման նպատակով։Այսինքն՝ արձանագրում ենք, որ ոչ մի պարագայում, անգամ Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դեպքում, Թուրքիան չի հրաժարվի Հայաստանի նկատմամբ տոտալ վերահսկողության հավակնությունից, քանի որ գործում է ըստ իր ռազմավարական պլանների, այլ ոչ թե «տարածաշրջանում խաղաղության» մասին փաշինյանական հեքիաթների տրամաբանությամբ, որոնք Հայաստանի երբեմնի «հպարտ քաղաքացիներին» առավոտից երեկո պատմում է ներկայիս հայկական իշխանությունը։ Հեղափոխություն 0.2. «Հպարտ քաղաքացիների» «թավշյա պետությո՞ւն», թե՞ բոլոր հայերի հայրենիքԱյլ կերպ ասած, ռուս զինվորականների ներկայությունը Հայաստանի անվտանգության ամենակարևոր բաղադրիչն է, և որ շատ կարևոր է, դա պետք է առաջին հերթին Հայաստանին, այլ ոչ թե ռուսներին, ինչպես ներկայացնում են տարբեր թուրքամետ ուժեր, որոնք այսօր Հայաստանում փորձում են տեղեկատվական եղանակ ստեղծել։Դիտարկենք նաև հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների ներկայության աշխարհաքաղաքական գործոնը։Հասկանալի է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը աշխարհագրորեն փոքր է, բայց այն գտնվում է Ասիայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի հատման կետում կամ, եթե կուզեք, խաչմերուկում:Տարածաշրջանի քարտեզին հպանցիկ նայելն անգամ բավական է, որ հասկանալի լինի խոշոր խաղացողների համար դրա ողջ կարևորությունը: Իզուր չէ, որ Հայաստանի կեղծ «բարեկամները»՝ ի դեմս լիբերալ-եվրոպացիների, առաջնային խնդիր են դնում ոչ թե Հայաստանի անվտանգությունը, այլ միջանցքի (այո, խոսքը տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» մասին է) Հայաստանով անցկացումը՝ միջինասիական լոգիստիկայի վերահսկման և Եվրոպա էներգառեսուրսների մատակարարման առումով անխափան կապ ապահովելու համար։ Բայց կա մեկ պայման՝ այդ միջանցքը պետք է լինի ռուսական և իրանական վերահսկողությունից դուրս։ Դա միանգամայն համահունչ է և համընկնում է Հայաստանը մասնատելու թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերին։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի փաստացի մասնատման ճանապարհին կանգնած են ռուս սահմանապահները…Այսինքն, արձանագրենք երկու գործոն: Առաջինը՝ ռուս սահմանապահներին և ՌԴ 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցում կա արտաքին շահագրգռվածություն (Թուրքիա, Ադրբեջան և ԵՄ երկրներ, մասամբ՝ ԱՄՆ)։ Եվ երկրորդ՝ նպատակ կա Հայաստանին զրկել ռիսկերի նվազեցման հնարավորությունից։Այստեղից եզրակացություն՝ ցանկացած անձ, կազմակերպություն կամ կուսակցություն, որը Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին բարձրագոչ կարգախոսների ներքո կողմ է ռուս սահմանապահների հեռանալուն, գործում է ի հեճուկս իր իսկ հայտարարած լոզունգների և փաստացի զրկում է Հայաստանին անկախությունից և ինքնիշխանությունից՝ երկիրը նետելով թուրք-ադրբեջանական տանդեմի երախը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/01/25577734_180:0:1600:1065_1920x0_80_0_0_131d654ecee45ce16b63ed1140b6244b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
արման աբովյան, հեղինակներ, սահման, հայաստան, ռուսաստան, թուրքիա, սահմանապահ
արման աբովյան, հեղինակներ, սահման, հայաստան, ռուսաստան, թուրքիա, սահմանապահ
ՀՀ-ի «սահմանային վիճակը», կամ ով է ուզում կործանել հայ-թուրքական սահմանի ռուսական «ամրոցը»
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանի կարծիքով՝ անգամ Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դեպքում Թուրքիան չի հրաժարվի Հայաստանի նկատմամբ համընդհանուր վերահսկողության հավակնությունից։
Մեզանից շատերը կիրառական հոգեբանությունից ծանոթ են այնպիսի եզրույթի մասին, ինչպիսին է «սահմանային վիճակը»:
«Սահմանային վիճակը» այն է, երբ դրությունը հասնում է անվերահսկելի փլուզման վտանգավոր աստիճանի՝ անհատի կամ հասարակության համար պարունակելով ապակառուցողական ուղերձ:
Մոտավորապես այսպիսի վիճակ է այժմ ձևավորվում Հայաստանի իշխանությունների նախաձեռնած «թավշյա» էպոսի՝ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահների ներկայության շուրջ։
Սակայն եկեք այս համատեքստում հասկանանք, թե ինչու են ռուս սահմանապահները գտնվում Հայաստանում, ինչպես նաև ովքեր և, ամենակարևորը, ինչու են ուզում ռուս սահմանապահներին դուրս հանել Հայաստանից։
Եվ այսպես` նախ հիշենք, որ ռուս սահմանապահները տեղակայվել են հայկական կողմի խնդրանքով՝ թուրքական սպառնալիքը կասեցնելու համար։
Իզուր չէ, որ թուրքական կողմում 90-ականների սկզբին փակցվել էին «Ռուսներ, հեռացեք և թույլ տվեք լուծել Հայկական հարցը» կոչերով պաստառներ։
Այսինքն՝ ռուս սահմանապահների ներկայությունը, բացի կիրառական նշանակությունից, շատ ուղիղ և հստակ մեսիջ է պարունակում թուրքերին, որ Հայաստան ներխուժելու փորձերի դեպքում նրանք գործ են ունենալու միջուկային տերության հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Արդյոք թուրքերը փոխե՞լ են Հայաստանը խեղդելու կամ ոչնչացնելու իրենց մտադրությունը։
Ո'չ, իհարկե, չեն էլ փոխի, քանի որ սա ոչ թե զավթիչի գազանաբարո էության այսրոպեական դրսևորում է, այլ տարածաշրջանում հայկական էթնոքաղաքական տարրի չեզոքացման մտածված և տասնամյակներ շարունակ իրագործվող ծրագիր՝ Ադրիատիկ ծովից մինչև Չինաստանի սահման թուրքական աշխարհաքաղաքական գոտու վերջնական ձևավորման նպատակով։
Այսինքն՝ արձանագրում ենք, որ ոչ մի պարագայում, անգամ Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դեպքում, Թուրքիան չի հրաժարվի Հայաստանի նկատմամբ տոտալ վերահսկողության հավակնությունից, քանի որ գործում է ըստ իր ռազմավարական պլանների, այլ ոչ թե «տարածաշրջանում խաղաղության» մասին փաշինյանական հեքիաթների տրամաբանությամբ, որոնք Հայաստանի երբեմնի «հպարտ քաղաքացիներին» առավոտից երեկո պատմում է ներկայիս հայկական իշխանությունը։
Այլ կերպ ասած, ռուս զինվորականների ներկայությունը Հայաստանի անվտանգության ամենակարևոր բաղադրիչն է, և որ շատ կարևոր է, դա պետք է առաջին հերթին Հայաստանին, այլ ոչ թե ռուսներին, ինչպես ներկայացնում են տարբեր թուրքամետ ուժեր, որոնք այսօր Հայաստանում փորձում են տեղեկատվական եղանակ ստեղծել։
Դիտարկենք նաև հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների ներկայության աշխարհաքաղաքական գործոնը։
Հասկանալի է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը աշխարհագրորեն փոքր է, բայց այն գտնվում է Ասիայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի հատման կետում կամ, եթե կուզեք, խաչմերուկում:
Տարածաշրջանի քարտեզին հպանցիկ նայելն անգամ բավական է, որ հասկանալի լինի խոշոր խաղացողների համար դրա ողջ կարևորությունը: Իզուր չէ, որ Հայաստանի կեղծ «բարեկամները»՝ ի դեմս լիբերալ-եվրոպացիների, առաջնային խնդիր են դնում ոչ թե Հայաստանի անվտանգությունը, այլ միջանցքի (այո, խոսքը տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» մասին է) Հայաստանով անցկացումը՝ միջինասիական լոգիստիկայի վերահսկման և Եվրոպա էներգառեսուրսների մատակարարման առումով անխափան կապ ապահովելու համար։ Բայց կա մեկ պայման՝ այդ միջանցքը պետք է լինի ռուսական և իրանական վերահսկողությունից դուրս։ Դա միանգամայն համահունչ է և համընկնում է Հայաստանը մասնատելու թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերին։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի փաստացի մասնատման ճանապարհին կանգնած են ռուս սահմանապահները…
Անշուշտ, այդ ծրագրերի իրականացման համար պետք է մի կողմից ապահովել տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության չեզոքացումը, մյուս կողմից՝ Հայաստանին զրկել դիմադրելու նույնիսկ տեսական հնարավորությունից։
Այսինքն, արձանագրենք երկու գործոն: Առաջինը՝ ռուս սահմանապահներին և ՌԴ 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցում կա արտաքին շահագրգռվածություն (Թուրքիա, Ադրբեջան և ԵՄ երկրներ, մասամբ՝ ԱՄՆ)։ Եվ երկրորդ՝ նպատակ կա Հայաստանին զրկել ռիսկերի նվազեցման հնարավորությունից։
Այստեղից եզրակացություն՝ ցանկացած անձ, կազմակերպություն կամ կուսակցություն, որը Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին բարձրագոչ կարգախոսների ներքո կողմ է ռուս սահմանապահների հեռանալուն, գործում է ի հեճուկս իր իսկ հայտարարած լոզունգների և փաստացի զրկում է Հայաստանին անկախությունից և ինքնիշխանությունից՝ երկիրը նետելով թուրք-ադրբեջանական տանդեմի երախը։