00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք-ադրբեջանական տանդեմի «ամերիկյան երազանքը». ՀՀ–ին միջուկային բլեֆի մեջ են ներքաշում

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Ջեյ Դի Վենսը
Նիկոլ Փաշինյանն ու Ջեյ Դի Վենսը - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2026
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է, որ «ռադիացիոն ֆոնով» աշխարհաքաղաքական փորձարկումների համար փորձադաշտ դառնալով` փոքր պետությունները հազվադեպ են հաղթում։
ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի հայաստանյան այցից հետո պարզ դարձավ, որ մեր երկիրը համառորեն ներքաշում են գերթանկարժեք ֆարսի մեջ, որը գործնական որևէ արժեք չունի, այլ լիովին համապատասխանում է «ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելու» ամերիկյան աշխարհաքաղաքական սովորությանը։
Միայն թե ձեռքերը հայկական են, շագանակները՝ թուրքական, իսկ կրակը՝ միջուկային։
Սակայն հիշեցնենք, թե ինչ է տեղի ունենում։
Եվ այսպես։
2026 թվականի փետրվար։
Երևանում համատեղ հայտարարություն է ստորագրվում «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի» (123 Agreement–ի ձևաչափ) շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, որն իբր հնարավորություն է բացում փոքր մոդուլային միջուկային էլեկտրակայանների (SMR) ոլորտում ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները Հայաստան մատակարարելու համար։
ԱՄՆ մոդուլային ատոմակայանների արդյունավետությունն ապացուցված չէ. Ղուկասյանը` ռիսկերի մասին
Իրավիճակի նրբությունն այն է, որ բնության մեջ, կարելի է ասել՝ ֆիզիկապես, ամերիկյան մոդուլային կայաններ գոյություն չունեն։ Սակայն դա չխանգարեց նշել այն գումարի չափը, որը Հայաստանը պետք է վճարի այդ գոյություն չունեցող «միջուկային օբյեկտի» համար. խոսքը ընդհանուր առմամբ մինչև 9 միլիարդ դոլարի մասին է։ Հայաստանի տնտեսության համար այս գումարը գրեթե հավասար է երկրի 2026 թվականի բյուջեին։
Մոտ 5 միլիարդ դոլար նախատեսվում է վճարել ամերիկացիներին սարքավորումների և շինարարության համար, և շուրջ 4 միլիարդ դոլար՝ վառելիքի ու երկարաժամկետ սպասարկման համար։ Կրկնում եմ՝ խոսքը մի բանի սպասարկման մասին է, որը բնության մեջ գոյություն չունի։
Բայց էականը դա չէ։
Առանցքային գործոնն այստեղ ոչ թե հայ և ամերիկացի պաշտոնյաների գրկախառնություններն ու համատեղ լուսանկարներն են, այլ այն իրողությունը, որ պաշտոնական Երևանին գրեթե ՎԱՃԱՌՎԵԼ Է գոյություն չունեցող ամերիկյան միջուկային տեխնոլոգիա։
Որպեսզի մերկապարանոց չհնչի, արձանագրենք հետևյալը. ամերիկյան կողմն առաջ է մղում ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ փոքր մոդուլային ռեակտորների (SMR) հայեցակարգը։ Հիմա մի քիչ նայենք այս տեխնոլոգիաների ներդրման առաջամարտիկի՝ NuScale Power ընկերության (ավելի ճիշտ՝ ստարտափի)՝ ամերիկյան մոդուլային կայանի նախօրինակ ստեղծելու մեն-միակ փորձի պատմությանը։
2016–2020 – SMR-ի դիզայնի ի մշակում։
2020թ. օգոստոս – ԱՄՆ Միջուկային կարգավորման հանձնաժողովը (NRC) հավանություն տվեց փոքր մոդուլային կայանների բազային նախագծին։
2021 – Carbon Free Power Project-իմեկնարկը Այդահոյում։
Թվում էր՝ ուռա՜, ԱՄՆ-ն հավասարվեց Ռուսաստանինու Չինաստանին՝ երկրներին, որոնք տիրապետում են վերջին միջուկային տեխնոլոգիաներին միջուկային մոդուլային կայանների ոլորտում, բայց...
2023թ. նոյեմբեր․ նախագիծը պաշտոնապես փակվեց մեծ սկանդալով՝ ներդրողների հետաքրքրության և երաշխավորված գնորդների բացակայության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաշվարկային ինքնարժեքի կտրուկ աճի պատճառով՝ այն 1 ՄՎտտ/ժ-ի համար 58 դոլարից հասել էր 89 դոլարի։
Արդյունքը 2026 թվականի դրությամբ. ԱՄՆ–ում չկա ոչ մի կոմերցիոն գործող փոքր մոդուլային ռեակտոր, զրո՝ արդյունաբերական շահագործման մեջ, կա ինչ-որ լիցենզիա թղթի վրա և գունեղ գովազդային հոլովակ։ Կան նաև ամերիկացի պաշտոնյաների ժպիտներն ու հայ գործընկերների ուսին թփթփացնելը։ Բայց չկա գործող կայան։
ԱՄՆ–ն խոսում է ոչ թե ներդրումների, այլ տեխնոլոգիաների վաճառքի մասին. Սուրեն Սարգսյան
Այսինքն՝ Հայաստանին առաջարկում են միլիարդներ ներդնել, վերակառուցել միջուկային ենթակառուցվածքը, տեխնոլոգիական կախվածության մեջ ընկնել հանուն մի տեխնոլոգիայի, որը չկա։ Ուզում ես նրանց երեսին ծիծաղել ու անգլերենով բացականչել. «Do you take us for an idiots?»։

Սա դիվերսիֆիկացիա չէ, այլ թանկարժեք փուչիկ

Սա, ըստ էության, հարված է գործող էներգետիկ մոդելին, որովհետև եթե ոմանք մոռացել են, Հայաստանն արդեն ունի գործող ատոմային էներգետիկա՝ ինտեգրված ռուսաստանյան տեխնոլոգիական ցիկլին։
Եվ այս դեպքում, նույնիսկ եթե ենթադրենք, որ ամերիկյան միջուկային մոդուլային կայանը գոյություն ունի (իսկ այն գոյություն չունի), ամերիկյան մոդելին անցումը նշանակում է վառելիքի փոփոխություն, սպասարկման շղթայի փոփոխություն, ինժեներական վերապատրաստում և անխուսափելի աշխարհաքաղաքական խզում Ռուսաստանի հետ։

Էներգետիկան պարզապես մեգավատտներ չէ, դա ռազմավարական կապվածություն է

Եվ այստեղ բնավ ոչ մխիթարական եզրակացություններ են ի հայտ գալիս։ Հայաստանի իշխանությունների քայլերի հաջորդականությունն ակնհայտ է.
1.
Ճնշում ռուսական էներգետիկ ներկայության վրա,
2.
Քննարկումներ Հարավկովկասյան երկաթուղու ապագայի շուրջ,
3.
Ռազմական համագործակցության վերագնահատում,
4.
ՆԱՏՕ-ի հետ շփումների խորացում,
5.
Արևմուտքի և Բաքվի միջև կապերի զուգահեռ ուժեղացում։
Մեր առջև ոչ թե առանձին պայմանագիր է, այլ երկրի ճարտարապետության համակարգային վերաձևում։
Եվ այո, Հարավային Կովկասում փորձ է արվում վերափոխել ուժերի հավասարակշռությունը, ընդ որում՝ ի վնաս Հայաստանի գոյության հեռանկարների։ Իզուր չէ, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է ազդեցությունը տարածաշրջանում՝ միաժամանակ ռազմավարական գործընկերություն կառուցելով Ադրբեջանի հետ։
Այստեղ ևս մեկ անգամ «հիշողության հաբ»` «անդրօվկիանոսյան սպիտակ տիրոջ» բոլոր սիրահարների համար։
Պատմականորեն Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն ձգտել են հայկական պետության թուլացմանը՝ տնտեսական, տրանսպորտային, ռազմական։ Եվ Հայաստանին միջուկային ներուժից զրկելը միշտ եղել է և մնում է թուրք-ադրբեջանական տանդեմի համակարգային խնդիրը։
ՀՀ–ն և ԱՄՆ–ն ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հայտարարությունը
Այսօր օրինաչափ հարց է առաջանում. արդյոք Հայաստանը մանրադրամ չի՞ դառնա նոր կոնֆիգուրացիայում, որտեղ նրա էներգետիկան, լոգիստիկան և անվտանգությունը կներկառուցվեն ուրիշների ռազմավարական սխեմաների մեջ։
Կարելի է սա պատահականություն համարել։ Կարելի է համարել աշխարհաքաղաքական օրինաչափություն։ Բայց քաղաքականության մեջ նման մասշտաբի պատահականություններ չեն լինում։ Փոքր պետությունները «ռադիոակտիվ ֆոնի» խառնուրդով աշխարհաքաղաքական փորձարկումների զինափորձարան դառնալուց հազվադեպ են շահում։

Քաղաքական արկածախնդրությունը տեղ չունի ատոմային էներգետիկայում

Եվ եթե Հայաստանն իսկապես ստորագրում է 9 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի տակ՝ հանուն արդյունաբերական շահագործման պատմություն չունեցող տեխնոլոգիայի, ապա հասարակությունը պարտավոր է ազնիվ պատասխաններ ստանալ.
Որտե՞ղ է իրական, գործող նախատիպը,
Որտե՞ղ է հաստատված տնտեսական մասը,
Որտե՞ղ են անվտանգության երաշխիքները,
Եվ ո՞ւմ է ռազմավարական առումով ձեռնտու նման վերակառուցումը։
Որովհետև սխալի գինը միայն փողը չէ։
Սխալի գինը պետականությունն է։
Փաշինյանը բացատրեց` ատոմային էներգիայի հարցով ԱՄՆ-ի հետ ինչ համաձայնագիր է ստորագրել
Լրահոս
0