https://arm.sputniknews.ru/20260917/datarany-2-amsvov-erkaradzgec-samvel-karapetjani-tnajin-kalanqy-106978677.html
Դատարանը 2 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Դատարանը 2 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Sputnik Արմենիա
Գործով արդեն հարցաքննվել են վկաներ, իսկ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցները՝ տեսանյութերը, փաստաթղթերը և մյուս նյութերը, արդեն վարույթն... 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T22:37+0400
2026-09-17T22:37+0400
2026-09-17T22:48+0400
սամվել կարապետյան
պաշտպան
տնային կալանք
դատարան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106740472_0:111:1600:1011_1920x0_80_0_0_c6d2a9efdc42df0ddba36126e43e8f52.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը։ Որոշումը կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը՝ մասնակի բավարարելով դատախազի միջնորդությունը։Դատախազը միջնորդել էր Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով երկարաձգել՝ պատճառաբանելով, որ շարունակում է առկա համարել վկաների նկատմամբ հնարավոր ներգործության վտանգը։Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամովՆշենք, որ Սամվել Կարապետյանի գործով վկա Պավել Մարտիրոսյանն այսօր դատարանոմ հարցանքնվել է մոտ 6 ժամ։Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հակադարձեց, որ գործով արդեն հարցաքննվել են վկաներ, իսկ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցները՝ տեսանյութերը, փաստաթղթերը և մյուս նյութերը, արդեն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ են։Պաշտպանները շեշտեցին, որ որ այդ ապացույցները փոխելու կամ դրանց վրա որևէ կերպ ներգործելու հնարավորություն Կարապետյանը չունի, հետևաբար, իրենց գնահատմամբ, վկաների կամ ապացույցների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ դատախազության հիմնավորումները բավարար չեն տնային կալանքը երկարաձգելու համար։Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 25–ին։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն և տնային կալանքի տակ է մինչ օրս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106740472_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ad9bc86df6dcc5c9c17f6a005a78cc23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, պաշտպան, տնային կալանք, դատարան, դատ
սամվել կարապետյան, պաշտպան, տնային կալանք, դատարան, դատ
Դատարանը 2 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
22:37 17.09.2026 (Թարմացված է: 22:48 17.09.2026) Գործով արդեն հարցաքննվել են վկաներ, իսկ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցները՝ տեսանյութերը, փաստաթղթերը և մյուս նյութերը, արդեն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ են։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը։ Որոշումը կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը՝ մասնակի բավարարելով դատախազի միջնորդությունը։
Դատախազը միջնորդել էր Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով երկարաձգել՝ պատճառաբանելով, որ շարունակում է առկա համարել վկաների նկատմամբ հնարավոր ներգործության վտանգը։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի գործով վկա Պավել Մարտիրոսյանն այսօր դատարանոմ հարցանքնվել է մոտ 6 ժամ։
Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հակադարձեց, որ գործով արդեն հարցաքննվել են վկաներ, իսկ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցները՝ տեսանյութերը, փաստաթղթերը և մյուս նյութերը, արդեն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ են։
Պաշտպանները շեշտեցին, որ որ այդ ապացույցները փոխելու կամ դրանց վրա որևէ կերպ ներգործելու հնարավորություն Կարապետյանը չունի, հետևաբար, իրենց գնահատմամբ, վկաների կամ ապացույցների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ դատախազության հիմնավորումները բավարար չեն տնային կալանքը երկարաձգելու համար։
«Մենք առերեսում են խնդրել մեր դեմ ցուցմունք տված անձանց հետ, սակայն նախաքննական մարմինն ասել է, որ կարիք չկա, քանի որ Սամել Կարապետյանի դեմ ցուցմունք չկա, հետևաբար ինչպե՞ս կարող ենք ազդել վկաների վրա»,– ասաց պաշտպաններից Արմեն Ֆերոյանը։
Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 25–ին։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն և տնային կալանքի տակ է մինչ օրս։