https://arm.sputniknews.ru/20260911/haskanum-en-serndi-hamar-kharan-e-klini-karapetjany-vehapari-gvortsvov-datavvorneri-masin-106742728.html
Հասկանում են՝ սերնդի համար խարան է կլինի․ Կարապետյանը՝ Վեհափառի գործով դատավորների մասին
Հասկանում են՝ սերնդի համար խարան է կլինի․ Կարապետյանը՝ Վեհափառի գործով դատավորների մասին
Sputnik Արմենիա
Ըստ Սամվել Կարապետյանի՝ գուցե շատ դատավորներ սկսեն փոխել իրենց մոտեցումներն ապօրինությունների նկատմամբ։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T17:38+0400
2026-09-11T17:38+0400
2026-09-11T17:45+0400
սամվել կարապետյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
դատ
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106740362_0:4:1600:904_1920x0_80_0_0_56384100df1cd98e1190e3eaa98753e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործով դատավորները գործը փոխանցում են մի դատարանից մյուսը, որովհետև հասկանում են՝ իրենց սերունդների համար խարան է լինելու։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։ Նշենք, որ սկզբում «գործը» մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։ Նրան հաջորդած դատավոր Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը «գործը» կրկին ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և կրկին Սերժ Ռուշանյանին։Հիշեցնենք, որ նույն մեղադրանքն առաջադրվել է նաև 6 եպիսկոպոսի՝ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսի, Վահան աքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Նաթան արքեպիսկոպոս Օհանիսյանի նկատմամբ։Հավելենք նաև, որ Վեհափառի և 6 եպիսկոպոսի «գործով» նիստի օրն արդեն հայտնի է։ Այն կայանալու է սեպտեմբերի 18-ին, ժամը 15։00-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106740362_0:0:1600:1200_1920x0_80_0_0_a5e77f222f84fe17cab596074f956a7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատ, դատավոր
սամվել կարապետյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատ, դատավոր
Հասկանում են՝ սերնդի համար խարան է կլինի․ Կարապետյանը՝ Վեհափառի գործով դատավորների մասին
17:38 11.09.2026 (Թարմացված է: 17:45 11.09.2026) Ըստ Սամվել Կարապետյանի՝ գուցե շատ դատավորներ սկսեն փոխել իրենց մոտեցումներն ապօրինությունների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործով դատավորները գործը փոխանցում են մի դատարանից մյուսը, որովհետև հասկանում են՝ իրենց սերունդների համար խարան է լինելու։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Նշենք, որ սկզբում «գործը» մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա
ինքնաբացարկ էր հայտնել։ Նրան հաջորդած դատավոր
Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը «գործը» կրկին
ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և կրկին Սերժ Ռուշանյանին։
«Կան պարկեշտ դատավորներ, որոնք հասկանում են, որ թե՛ իրենց, թե՛ իրենց սերունդների համար խարան է լինելու։ Դրա համար չեն ցանկանում մտնել այդ ապօրինությունների տակ։ Ինձ թվում է` այդ սխեման զարգանալու է ու շատ դատավորներ հասկանալու են, որ բոլոր ապօրինությունների նկատմամբ պետք է այդպիսի մոտեցում ցուցաբերեն։ Այդ դեպքում, Փաշինյանն էլ խելոք կնստի իր տեղը»,- կարծում է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ նույն մեղադրանքն առաջադրվել է նաև 6 եպիսկոպոսի՝ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսի, Վահան աքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Նաթան արքեպիսկոպոս Օհանիսյանի նկատմամբ։
Հավելենք նաև, որ Վեհափառի և 6 եպիսկոպոսի «գործով» նիստի օրն արդեն հայտնի է։ Այն կայանալու է սեպտեմբերի 18-ին, ժամը 15։00-ին։