https://arm.sputniknews.ru/20260807/katvoghikvosi-ev-6-episkvopvosneri-gvortsvov-datakan-nistn-avartvec-105528819.html
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» նիստն ավարտվեց. դատավորն ինքնաբացարկ հայտնեց
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» նիստն ավարտվեց. դատավորն ինքնաբացարկ հայտնեց
Sputnik Արմենիա
Դատավորը հրաժարվել է քննել գործը։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T16:37+0400
2026-08-07T16:37+0400
2026-08-07T16:54+0400
հայաստան
կաթողիկոս
դատարան
նիստ
արա զոհրաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105526148_0:66:1281:786_1920x0_80_0_0_9b06d4d0bba79a4843ed7eecc55b3f20.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստը, որն անցավ դռնփակ ռեժիմով, տևեց մոտ 30 րոպե։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է այս գործով դատական առաջին նիստը, որը նախագահում է դատավոր Հակոբ Մանուկյանը։Նա նշեց` Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման Սարոյանը, որն այս գործով «տուժող է», դատական նիստերի դահլիճ էր մուտք գործել դատավորի համար նախատեսված դռնից, ոչ թե գլխավոր մուտքից։Զոհրաբյանը կարծում է՝ փորձելու են հետագայում դատական նիստերը դռնփակ անցկացնել, մինչդեռ պաշտպանական կողմը պնդելու է դռնբաց ռեժիմով անցկացնել։Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105526148_72:0:1208:852_1920x0_80_0_0_2bd954d6d3e34e0c62ef0d84d8a7e6bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կաթողիկոս, դատարան, նիստ, արա զոհրաբյան
հայաստան, կաթողիկոս, դատարան, նիստ, արա զոհրաբյան
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» նիստն ավարտվեց. դատավորն ինքնաբացարկ հայտնեց
16:37 07.08.2026 (Թարմացված է: 16:54 07.08.2026) Դատավորը հրաժարվել է քննել գործը։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստը, որն անցավ դռնփակ ռեժիմով, տևեց մոտ 30 րոպե։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է այս գործով դատական առաջին նիստը, որը նախագահում է դատավոր Հակոբ Մանուկյանը։
«Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննել։ Նա եղել է նաև փաստաբան, նրա արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր։ Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։ Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- դատարանի բակում տեղեկացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա նշեց` Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման Սարոյանը, որն այս գործով «տուժող է», դատական նիստերի դահլիճ էր մուտք գործել դատավորի համար նախատեսված դռնից, ոչ թե գլխավոր մուտքից։
Զոհրաբյանը կարծում է՝ փորձելու են հետագայում դատական նիստերը դռնփակ անցկացնել, մինչդեռ պաշտպանական կողմը պնդելու է դռնբաց ռեժիմով անցկացնել։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։