00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին ուղարկվել է Արմավիրի դատարան

© SputnikԱմենայն հայոց կաթողիկոս
Ամենայն հայոց կաթողիկոս - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Բաժանորդագրվել
Վճռաբեկ դատարանը նշել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը սուբյեկտիվ և ձևական մոտեցում է դրսևորել։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վճռաբեկ դատարանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը օգոստոսի 28-ին որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Սեպտեմբերի 3–ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմեց Վճռաբեկ դատարան՝ այս գործի ընդդատության հարցի լուծման համար։

«Վճռաբեկ դատարանի քրեական պալատն իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ ընդդատության կանոններն այն չափանիշներն են, որոնց հիման վրա որոշվում է, թե տվյալ գործով որ դատարանը պետք է իրականացնի արդարադատություն: Այդ չափանիշների հիմքում ընկած է ոչ թե իրավակիրառների սուբյեկտիվ հայեցողությունը, այլ քրեական վարույթի՝ օրենքով սահմանված օբյեկտիվ հատկանիշները, որոնց առկայությունն էլ թույլ է տալիս արձանագրել տվյալ դատարանի՝ այդպիսին հանդես գալու իրավունքն այդ վարույթով։ Միաժամանակ նշվել է, որ ընդդատության կանոնները կոչված են անձին զերծ պահելու դատական շրջապտույտից, որը կարող է առաջանալ, եթե դատարանները հրաժարվեն գործը քննել՝ ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ»,– ասված է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ:

Նշվում է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ։
Դրանով իսկ, ըստ վճռաբեկ դատարանի, առաջացել է ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ:
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Լրահոս
0