https://arm.sputniknews.ru/20260905/vehapari-ev-6-episkvopvosneri-gvortsvov-datakhazn-ashkhatanqic-azatman-dimum-e-grel-zlm-106498937.html
Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատախազն աշխատանքից ազատման դիմում է գրել. ԶԼՄ
Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատախազն աշխատանքից ազատման դիմում է գրել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազությունից վստահեցրել են, որ Գալստյանի հեռանալը կապված չէ վեհափառի գործի հետ։ 05.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-05T15:26+0400
2026-09-05T15:26+0400
2026-09-05T15:26+0400
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
դատարան
դատ
դատախազ
պաշտոնանկություն
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105532849_0:67:1280:787_1920x0_80_0_0_a8550f9e48121ec22ded03460b72060b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս եկել աշխատանքից: Տեղեկությունը հայտնում է «News.5tv.am»–ը։Լրատվամիջոցի տեղեկություններով` ի սկզբանե Գալստյանին նրա ղեկավարությունն ասել է, որ այս գործը անհեռանկար է, այն նախաքննության փուլում կկարճվի, և նա ստիպված չի լինի դատարանում հրապարակայնորեն պաշտպանել շինծու մեղադրանքը, ինչը դատախազությունում ևս ամոթալի բան են համարել: Ըստ «News.5tv.am»–ի` գործով հանրային մեղադրող է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը: Երբ փորձել են դատախազությունից ճշտել այս տեղեկությունը, ինչպես նաև այն, թե Գալստյանն այժմ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, դատախազությունից հաստատել են, որ Գասլտյանը այլևս չի աշխատում, հեռացել է իր դիմումի հիման վրա։Գլխավոր դատախազությունից նաև վստահեցրել են, որ Գալստյանի հեռանալը կապված չէ վեհափառի գործի հետ. քրեական հետապնդումը Գալստյանն է սկսել, գործը մեղադրական եզրակացությամբ ինքն է դատարան ուղարկել:Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը օգոստոսի 28-ին որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։Ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։Սեպտեմբերի 3–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։Հավելենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105532849_72:0:1209:853_1920x0_80_0_0_ad360a349c7d1c4a831226f550a68563.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատարան, դատ, դատախազ, պաշտոնանկություն, հայ առաքելական եկեղեցի
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատարան, դատ, դատախազ, պաշտոնանկություն, հայ առաքելական եկեղեցի
Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատախազն աշխատանքից ազատման դիմում է գրել. ԶԼՄ
Գլխավոր դատախազությունից վստահեցրել են, որ Գալստյանի հեռանալը կապված չէ վեհափառի գործի հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս եկել աշխատանքից: Տեղեկությունը հայտնում է «
News.5tv.am»–ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` ի սկզբանե Գալստյանին նրա ղեկավարությունն ասել է, որ այս գործը անհեռանկար է, այն նախաքննության փուլում կկարճվի, և նա ստիպված չի լինի դատարանում հրապարակայնորեն պաշտպանել շինծու մեղադրանքը, ինչը դատախազությունում ևս ամոթալի բան են համարել:
«Գործը, սակայն, ուղարկել են դատարան և Գալստյանին փաստի առաջ են կանգնեցրել՝ կա՛մ դիմում գրել ու գնալ, կա՛մ էլ գնալ դատարան, պաշտպանել ապօրինի մեղադրանքն ու մասնագիտական հանրության ու ժողովրդի աչքում հեղինակազրկվել։ Գալստյանն էլ ընտրել է առաջին տարբերակը»,– գրել է ԶԼՄ–ն:
Ըստ «
News.5tv.am»–ի` գործով հանրային մեղադրող է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը: Երբ փորձել են դատախազությունից ճշտել այս տեղեկությունը, ինչպես նաև այն, թե Գալստյանն այժմ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, դատախազությունից հաստատել են, որ Գասլտյանը այլևս չի աշխատում, հեռացել է իր դիմումի հիման վրա։
Գլխավոր դատախազությունից նաև վստահեցրել են, որ Գալստյանի հեռանալը կապված չէ վեհափառի գործի հետ. քրեական հետապնդումը Գալստյանն է սկսել, գործը մեղադրական եզրակացությամբ ինքն է դատարան ուղարկել:
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր
Սերժ Ռուշանյանը օգոստոսի 28-ին որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն
նա ինքնաբացարկ էր հայտնել։
Սեպտեմբերի 3–ին
հայտնի դարձավ, որ Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։
Հավելենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: