00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
1 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ առաջիկայում կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ

© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2026
Բաժանորդագրվել
Ադրբեջանը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանից տարբեր ազդանշաններ է ստանում հանրաքվե անցկացնելու և Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ, սակայն Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է մնում. սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
Ադրբեջանցի նախարարը պնդում է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո գործընթացն ավարտելու համար պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն։
Բայրամովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն իր կողմից կարևոր քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։
Սահմանազատման գործընթացին անդրադառնալով` նա հաստատել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսած այն կետից, որտեղ հատվում են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանները։
«Այս կամ այն բնակավայրերի հետ կապված հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում», – ասել է Բայրամովը։
Նշենք, որ վերջին անգամ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են երկու երկրների պատվիրակությունների` Ղրղզստան կատարած այցի ժամանակ։ Բիշքեկում տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևի հանդիպումը։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
Լրահոս
0