00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

© Photo : press office of the Government of RAԻլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2026
Բաժանորդագրվել
Երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում։ Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների փոխվարչապետները` Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ըստ ՀՀ կառավարության` երկրների ղեկավարներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։
«Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու Ալիևը ողջունել են երկու երկրների գործարար համայնքների միջև շփումները և անդրադարձել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև սահմանազատման հարցին, մասնավորաբար, ընդգծվել է այս գործում հանձնաժողովների կարևոր դերը և աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։
Ղեկավարները քննարկել են նաև TRIPP-ի իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել դրա շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը։
«Փաշինյանն ու Ալիևը դրական են գնահատել խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին 2026 թվականի փետրվարի 4-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:
Հիշեցնենք` Փաշինյանը Ղրղզստան է մեկնել առավոտյան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա Բիշքեկում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Ղրղզստանում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է նախատեսված։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտնել էր, որ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կօգտվի առիթից՝ քննարկելու ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումը:
Լրահոս
0