https://arm.sputniknews.ru/20260804/baqun-pndum-e-vor-hh-sahmanadrutjunic-hanvi-taratsqajin-pahanjneri-masin-hvodvatsy-105402213.html
Բաքուն պնդում է, որ ՀՀ Սահմանադրությունից հանվի «տարածքային պահանջների» մասին հոդվածը
Բաքուն պնդում է, որ ՀՀ Սահմանադրությունից հանվի «տարածքային պահանջների» մասին հոդվածը
Sputnik Արմենիա
Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմաններից մեկն է։ 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T11:19+0400
2026-08-04T11:19+0400
2026-08-04T15:47+0400
սահմանադրություն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղության պայմանագիր
հիքմեթ հաջիև
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1063/44/10634474_0:0:2000:1125_1920x0_80_0_0_231558418d61c1cc21205b3cc3adc3b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվի հոդվածը, որը «տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ։Նա նշել է` ստացված ազդանշանները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները Հաջիևը բնութագրել է հետևյալ կերպ. «Այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ այն սեղանի շուրջ, որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան»։Հաջիևը նշել է, որ վճռականորեն են արձագանքում Ադրբեջանի և Թուրքիայի շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի, և այդպես կշարունակվի նաև հետագայում։Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1063/44/10634474_228:0:1935:1280_1920x0_80_0_0_613a5ccd099847fe61a875b8ae5defdc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր, հիքմեթ հաջիև, թուրքիա
սահմանադրություն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր, հիքմեթ հաջիև, թուրքիա
Բաքուն պնդում է, որ ՀՀ Սահմանադրությունից հանվի «տարածքային պահանջների» մասին հոդվածը
11:19 04.08.2026 (Թարմացված է: 15:47 04.08.2026) Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմաններից մեկն է։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվի հոդվածը, որը «տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ։
Նա նշել է` ստացված ազդանշանները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։
«Այն բանից հետո, երբ այդ տարածքային պահանջները կհեռացվեն Սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիր չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ դե ֆակտո խաղաղ իրավիճակ է», – ասել է նա։
Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները Հաջիևը բնութագրել է հետևյալ կերպ. «Այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ այն սեղանի շուրջ, որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան»։
Հաջիևը նշել է, որ վճռականորեն են արձագանքում Ադրբեջանի և Թուրքիայի շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի, և այդպես կշարունակվի նաև հետագայում։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում
ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն
պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։