https://arm.sputniknews.ru/20260907/kkhmkn-der-hamadzajnutjun-chuni-baqvum-pahvvogh-hajerin-krkin-ajcelelu-hamar-amatuni-106546010.html
ԿԽՄԿ–ն դեռ համաձայնություն չունի Բաքվում պահվող հայերին կրկին այցելելու համար․ Ամատունի
ԿԽՄԿ–ն դեռ համաձայնություն չունի Բաքվում պահվող հայերին կրկին այցելելու համար․ Ամատունի
Sputnik Արմենիա
Ադրբեջանում պահվող հայերին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների վերջին տեսակցությունը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերին։ 07.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-07T14:25+0400
2026-09-07T14:25+0400
2026-09-07T14:25+0400
զառա ամատունի
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
վերոնիկա զոնաբենդ
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ռուբեն վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/07/106545558_0:160:3072:1888_1920x0_80_0_0_dda930decf6ce4648945a3300e1094fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Կողմերի միջև դեռևս համաձայնություն չկա, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր մարդասիրական առաքելության շրջանակում՝ որպես չեզոք միջնորդ, կրկին այցելի Ադրբեջանում պահվող հայերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։ Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Զոնաբենդի հետ հանդիպում կազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, նշվում էր նաև, թե Ռուբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։ Զոնաբենդն ավելի ուշ հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել։Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ նույնիսկ համաձայնություն ստանալու դեպքում կազմակերպությունը նախապես չի հայտարարի նախատեսվող այցի մասին։Նա նշեց, որ բոլոր ընթացակարգերը պահպանելու և, ամենակարևորը, համաձայնությունը ստանալու պարագայում պատրաստ են շատ արագ կազմակերպել տեսակցություն։«Այս պահին նման հաստատում մենք չունենք»,– ասաց Ամատունին։Ադրբեջանում պահվող հայերի հետ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների վերջին տեսակցությունը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերին՝ արդեն այն ժամանակ, երբ կազմակերպությունն Ադրբեջանում ներկայություն չուներ։ Ամատունու խոսքով՝ չնայած ԿԽՄԿ-ն անցյալ տարվա սեպտեմբերից այլևս չի գործում Ադրբեջանում, կազմակերպության կենտրոնակայանի մակարդակով Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը շարունակվում է։Թե ինչ հարցեր են քննարկվում այդ շփումների ընթացքում, ԿԽՄԿ-ն չի հրապարակում․ կազմակերպության երկխոսությունը ներգրավված կողմերի հետ ընթանում է գաղտնապահության սկզբունքով։Քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է. Սահակյան«Բնականաբար, մենք փորձում ենք ուշադրություն հրավիրել բոլոր այն մարդասիրական հարցերի վրա, որտեղ մեր առաքելությունը կարող է շարունակել իրագործվել, և դրանց թվում են նաև Ադրբեջանում այս պահին պահվող հայերի տեսակցությունները»,– նշեց Ամատունին։Հարցին, թե ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում այլևս մշտական ներկայություն չունենալը և պահվող հայերին պարբերաբար տեսակցելու հնարավորության բացակայությունն ի՞նչ խնդիրներ կարող է ստեղծել հենց անազատության մեջ գտնվող անձանց համար, Ամատունին պատասխանեց` ԿԽՄԿ-ի նման այցելությունների կարևորագույն գործառույթներից մեկը պահվող անձի և նրա ընտանիքի միջև կապի պահպանումն է։ԿԽՄԿ ներկայացուցիչը նշեց, սակայն, որ ընտանիքի հետ կապը տեսակցությունների միայն մեկ բաղադրիչն է. ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն անձամբ շփվելով պահվող անձանց հետ` կարողանում են տեղեկանալ նրանց խնդիրներին, ապա դրանք կոնֆիդենցիալ ձևաչափով քննարկել պահող իշխանությունների հետ։Դրանք կարող են վերաբերել պահման պայմաններին, անձի նկատմամբ վերաբերմունքին և այլ հարցերի։Երբ տեսակցությունների այդ բաղադրիչը բացակայում է, ԿԽՄԿ-ն ինքնուրույն չի կարող գնահատական տալ, թե ինչ վիճակում են պահվող անձինք, և ինչ պայմաններում են նրանք գտնվում։Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/07/106545558_171:0:2902:2048_1920x0_80_0_0_b09da1ea9c3971ded52c0c51325623ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զառա ամատունի, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, վերոնիկա զոնաբենդ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուբեն վարդանյան
զառա ամատունի, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, վերոնիկա զոնաբենդ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուբեն վարդանյան
ԿԽՄԿ–ն դեռ համաձայնություն չունի Բաքվում պահվող հայերին կրկին այցելելու համար․ Ամատունի
Ադրբեջանում պահվող հայերին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների վերջին տեսակցությունը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Կողմերի միջև դեռևս համաձայնություն չկա, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր մարդասիրական առաքելության շրջանակում՝ որպես չեզոք միջնորդ, կրկին այցելի Ադրբեջանում պահվող հայերին։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը,
բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։ Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ
ՀՀ կառավարությունը պատրաստ է Զոնաբենդի հետ հանդիպում կազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, նշվում էր նաև, թե Ռուբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։ Զոնաբենդն ավելի ուշ
հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել։
Զառա Ամատունին
Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ նույնիսկ համաձայնություն ստանալու դեպքում կազմակերպությունը նախապես չի հայտարարի նախատեսվող այցի մասին։
«Առհասարակ, եթե լինում է հաստատում, միայն տեսակցության ավարտին մենք կարող ենք դա հրապարակային դարձնել»,– ասաց նա։
Նա նշեց, որ բոլոր ընթացակարգերը պահպանելու և, ամենակարևորը, համաձայնությունը ստանալու պարագայում պատրաստ են շատ արագ կազմակերպել տեսակցություն։
«Այս պահին նման հաստատում մենք չունենք»,– ասաց Ամատունին։
Ադրբեջանում պահվող հայերի հետ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների վերջին տեսակցությունը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերին՝ արդեն այն ժամանակ, երբ կազմակերպությունն Ադրբեջանում ներկայություն չուներ։ Ամատունու խոսքով՝ չնայած ԿԽՄԿ-ն անցյալ տարվա սեպտեմբերից այլևս չի գործում Ադրբեջանում, կազմակերպության կենտրոնակայանի մակարդակով Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը շարունակվում է։
Թե ինչ հարցեր են քննարկվում այդ շփումների ընթացքում, ԿԽՄԿ-ն չի հրապարակում․ կազմակերպության երկխոսությունը ներգրավված կողմերի հետ ընթանում է գաղտնապահության սկզբունքով։
«Բնականաբար, մենք փորձում ենք ուշադրություն հրավիրել բոլոր այն մարդասիրական հարցերի վրա, որտեղ մեր առաքելությունը կարող է շարունակել իրագործվել, և դրանց թվում են նաև Ադրբեջանում այս պահին պահվող հայերի տեսակցությունները»,– նշեց Ամատունին։
Հարցին, թե ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում այլևս մշտական ներկայություն չունենալը և պահվող հայերին պարբերաբար տեսակցելու հնարավորության բացակայությունն ի՞նչ խնդիրներ կարող է ստեղծել հենց անազատության մեջ գտնվող անձանց համար, Ամատունին պատասխանեց` ԿԽՄԿ-ի նման այցելությունների կարևորագույն գործառույթներից մեկը պահվող անձի և նրա ընտանիքի միջև կապի պահպանումն է։
«Պատերազմական գործողությունների հետ կապված անազատության մեջ հայտնված մարդիկ ԿԽՄԿ-ի միջոցով հնարավորություն են ունենում անձնական տեղեկություններ փոխանակել հարազատների հետ։ Ընտանիքներն էլ, որոնք մշտապես անհանգստացած են իրենց հարազատի վիճակով, գոնե պարբերաբար լուր են ստանում նրանից։ Դա շատ մեծ հոգեբանական և բոլոր առումներով կարևոր նշանակություն ունի։ Դրանից զրկվելով՝ մարդիկ, բնականաբար, առաջին հերթին զրկվում են շատ կարևոր բաներից»,– մանրամասնեց Ամատունին։
ԿԽՄԿ ներկայացուցիչը նշեց, սակայն, որ ընտանիքի հետ կապը տեսակցությունների միայն մեկ բաղադրիչն է. ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն անձամբ շփվելով պահվող անձանց հետ` կարողանում են տեղեկանալ նրանց խնդիրներին, ապա դրանք կոնֆիդենցիալ ձևաչափով քննարկել պահող իշխանությունների հետ։
Դրանք կարող են վերաբերել պահման պայմաններին, անձի նկատմամբ վերաբերմունքին և այլ հարցերի։
«Երբ ԿԽՄԿ-ն հնարավորություն ունի այդ տեսակցություններն իրականացնել, մենք կարողանում ենք հետո, զրուցելով պահող իշխանությունների հետ, նրանց ուշադրությունը հրավիրել այն հնարավոր խնդիրների վրա, որոնց բախվում են և որոնց մասին մեզ հայտնում են պահվող մարդիկ, ու փորձում ենք նպաստել դրանց լուծմանը»,– պարզաբանեց Զառա Ամատունին։
Երբ տեսակցությունների այդ բաղադրիչը բացակայում է, ԿԽՄԿ-ն ինքնուրույն չի կարող գնահատական տալ, թե ինչ վիճակում են պահվող անձինք, և ինչ պայմաններում են նրանք գտնվում։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: