https://arm.sputniknews.ru/20260810/agn-ic-derevs-indz-het-kap-chi-hastatvel-ruben-vardanjani-kiny-hajtararutjun-e-arel-105593301.html
ԱԳՆ-ից դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է արել
ԱԳՆ-ից դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է արել
Sputnik Արմենիա
ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե ՀՀ կառավարությունն ԱԳՆ-ի միջոցով պատրաստ է հանդիպում կազմակերպել։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T12:26+0400
2026-08-10T12:26+0400
2026-08-10T12:28+0400
վերոնիկա զոնաբենդ
ռուբեն վարդանյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_0:34:1600:934_1920x0_80_0_0_0baa8f1874175d47770d919004e1aa59.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել, նշված է Զոնաբենդի տարածած հայտարարության մեջ։Նշենք, որ օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իրենց բոլորին շատ հուզում և անհանգստացնում է Ադրբեջանում հայրենակիցների անազատության մեջ լինելու հանգամանքը։ Օգոստոսի 7-ին ԶԼՄ-ներում նաև տեղեկություն տարածվեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է հանդիպում կազմակերպել Զոնաբենդի հետ՝ ՀՀ ԱԳՆ-ի միջոցով։ Նշվել էր նաև, թե Ռոբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_133:0:1556:1067_1920x0_80_0_0_d6484dd66b37c9b2c6e3bf75c8784c8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայ գերիներ, անհետ կորածներ
վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայ գերիներ, անհետ կորածներ
ԱԳՆ-ից դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է արել
12:26 10.08.2026 (Թարմացված է: 12:28 10.08.2026) ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե ՀՀ կառավարությունն ԱԳՆ-ի միջոցով պատրաստ է հանդիպում կազմակերպել։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել, նշված է Զոնաբենդի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իրենց բոլորին շատ հուզում և անհանգստացնում է Ադրբեջանում հայրենակիցների անազատության մեջ լինելու հանգամանքը։ Օգոստոսի 7-ին ԶԼՄ-ներում նաև տեղեկություն տարածվեց, որ
ՀՀ կառավարությունը պատրաստ է հանդիպում կազմակերպել Զոնաբենդի հետ՝ ՀՀ ԱԳՆ-ի միջոցով։ Նշվել էր նաև, թե Ռոբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։
«Դրական եմ գնահատում լրատվամիջոցներում հրապարակված այդ տեղեկությունը։ Անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։ Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր»,- ասված է Զոնաբենդի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը
բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: