00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակներով դիմել է Փաշինյանին. ի՞նչ է խնդրել Զոնաբենդը

© Sputnik / Aram NersesyanՎերոնիկա Զոնաբենդ
Վերոնիկա Զոնաբենդ - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2026
Բաժանորդագրվել
Վերոնիկա Զոնաբենդը Բաքու այցի շրջանակում բաց նամակներ է հղել նաև միջազգային և պետական կառույցներին։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության նախապատրաստման շրջանակներում հայ բանտարկյալներին այցելելու համար բարերար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակներով դիմել է միջազգային և պետական կառույցների, պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Զոնաբենդը հայտարարություն է տարածել։
Ավելի վաղ նա հայտարարել էր նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։
«Նախաձեռնության նպատակը մնում է բացառապես մարդասիրական՝ հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիներին, նրանց փոխանցել նամակներ, լուսանկարներ և հարազատների կողմից թույլատրված անձնական իրեր»,– ասված է հայտարարությունում։
Զոնաբենդը բաց նամակով դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային` խնդրելով աջակցել իր գրասենյակի հովանու ներքո այցի կազմակերպմանը և դրա անցկացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, իսկ ՀՀ վարչապետ Փաշինյանին դիմել է կառավարության կողմից այցի համակարգման և գործնական աջակցության խնդրանքով։
Վարդանյանի կինը նաև ընդգծել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարիչ-Էգերին էլ դիմել է` խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։ Զոնաբենդը բաց նամակ է հղել նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասին` դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցության խնդրանքով:
«Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահման պայմանները և ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն անուշադրության կամ կախված լինեն պատահականությունից»,– ասել է Զոնաբենդը։
Նրա խոսքով` առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը` մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։
Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ ձերբակալվեց Լաչինի միջնացքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
Լրահոս
0