https://arm.sputniknews.ru/20260904/baqvi-bantum-haj-gerineri-mashkic-ajrelvov-heracvel-en-khachvov-dajvatsqnery-sahakjan-106464462.html
Քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է. Սահակյան
Քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է. Սահակյան
Sputnik Արմենիա
Նա անդրադարձավ նաև միջազգային հանրության արձագանքին Բաքվում պահվող հայ գերիների կրոնական ազատությունների սահմանափակման վերաբերյալ, որոնք դատապարտում են ու... 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T12:40+0400
2026-09-04T12:40+0400
2026-09-04T13:48+0400
սիրանուշ սահակյան
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայ գերիներ, անհետ կորածներ
խոշտանգում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106464607_0:0:1281:720_1920x0_80_0_0_89ce9ab0e2cdea95241d7ae34da9db61.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նա ընդգծեց, որ այս ամենն արձանագրվել է նաև միջազգային զեկույցներում։Սահակյանի խոսքով՝ այս ամենը վկայում է, որ քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է նաև քաղաքակրթական երկխոսությունն Ադրբեջանի հետ։ Նա անդրադարձավ նաև միջազգային հանրության արձագանքին Բաքվում պահվող հայ գերիների կրոնական ազատությունների սահմանափակման վերաբերյալ, որոնք դատապարտում են ու մտահոգություններ են հայտնում։ Օրինակ, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն հստակ խոսում է հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ, ԱՄՆ կրոնական հարցերով զբաղվող արտաքին հանձնաժողովը ևս իր տարեկան զեկույցում ուղիղ անդրադարձ է կատարել Բաքվում գտնվող գերիների կրոնական իրավունքների, ազատությունների խախտումների դրվագներին։Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106464607_110:0:1070:720_1920x0_80_0_0_fae825a8d5cc52b09c9680a6abf74124.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրանուշ սահակյան, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայ գերիներ, անհետ կորածներ, խոշտանգում, видео
սիրանուշ սահակյան, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայ գերիներ, անհետ կորածներ, խոշտանգում, видео
Քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է. Սահակյան
12:40 04.09.2026 (Թարմացված է: 13:48 04.09.2026) Նա անդրադարձավ նաև միջազգային հանրության արձագանքին Բաքվում պահվող հայ գերիների կրոնական ազատությունների սահմանափակման վերաբերյալ, որոնք դատապարտում են ու մտահոգություններ են հայտնում։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Կամ, թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը կամ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- նշեց Սահակյանը։
Նա ընդգծեց, որ այս ամենն արձանագրվել է նաև միջազգային զեկույցներում։
Սահակյանի խոսքով՝ այս ամենը վկայում է, որ քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է նաև քաղաքակրթական երկխոսությունն Ադրբեջանի հետ։
Նա անդրադարձավ նաև միջազգային հանրության արձագանքին Բաքվում պահվող հայ գերիների կրոնական ազատությունների սահմանափակման վերաբերյալ, որոնք դատապարտում են ու մտահոգություններ են հայտնում։ Օրինակ, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն հստակ խոսում է հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ, ԱՄՆ կրոնական հարցերով զբաղվող արտաքին հանձնաժողովը ևս իր տարեկան զեկույցում ուղիղ անդրադարձ է կատարել Բաքվում գտնվող գերիների կրոնական իրավունքների, ազատությունների խախտումների դրվագներին։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: