https://arm.sputniknews.ru/20260214/katvoghikvosi-nkatmamb-qreakan-hetapndum-e-harucvel-argelvel-e-nra-elqy-hajastanic-98813755.html
Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, արգելվել է նրա ելքը ՀՀ–ից. փաստաբան
Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, արգելվել է նրա ելքը ՀՀ–ից. փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով` ակնհայտ է, որ Փաշինյանի երեկվա հայտարարությանը հետևելու են այսպիսի գործողություններ։ 14.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-14T17:52+0400
2026-02-14T17:52+0400
2026-02-14T20:13+0400
հայաստան
կաթողիկոս
քրեական գործ
արա զոհրաբյան
մեղադրանք
արգելք
հարցաքննություն
քննիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98175247_0:115:1600:1015_1920x0_80_0_0_34301851d1a1152c3c49333eb1db8a0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ որոշ շրջանակներ նպատակ ունեն կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել, իսկ ինքը դա ոչ մի դեպքում թույլ չի տա։Նա հիշեցրել է, որ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողով էր նախատեսված փետրվարի 16–19–ը։«Այս գործողությամբ, ինչպես նաև Վեհափառ հայրապետի նկատմամբ որպես խափանման միջոց ելքի արգելք դնելով` խոչընդոտվում է Եպիսկոպոսած ժողովի անցկացումը։ Ակնհայտ է, որ վարչապետի երեկվա հայտարարությանը հետևելու են այսպիսի գործողություններ»,– նշել է Զոհրաբյանը։Փաստաբանի խոսքով` կաթողիկոսը օրհնել է հարցաքննության գնացած քննիչին ու նրա ընտանիքին։«Ես վստահ եմ, որ այս իշխանությունն ավելի վատ գործողությունների է գնալու, բայց եկեղեցուն հնարավոր չէ հաղթել, և ամեն ինչ լավ է լինելու»,– եզրափակել է Զոհրաբյանը։Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98175247_48:0:1553:1129_1920x0_80_0_0_ccba7fc9b12bde3bb3305d443ec68e4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կաթողիկոս, քրեական գործ, արա զոհրաբյան, մեղադրանք, արգելք, հարցաքննություն, քննիչ
հայաստան, կաթողիկոս, քրեական գործ, արա զոհրաբյան, մեղադրանք, արգելք, հարցաքննություն, քննիչ
Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, արգելվել է նրա ելքը ՀՀ–ից. փաստաբան
17:52 14.02.2026 (Թարմացված է: 20:13 14.02.2026) Փաստաբանի խոսքով` ակնհայտ է, որ Փաշինյանի երեկվա հայտարարությանը հետևելու են այսպիսի գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Տեղեկությունը հայտնում է փաստաբան
Արա Զոհրաբյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ
հայտարարեց, որ որոշ շրջանակներ նպատակ ունեն կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել, իսկ ինքը դա ոչ մի դեպքում թույլ չի տա։
«Այսօր` փետրվարի 14-ին, պատմական մի գործողություն տեղի ունեցավ, որը կարելի է անվանել ամոթի գործողություն։ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ, և քննիչն էլ փորձել է հարցաքննել Վեհափառ հայրապետին։ Նրան դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանք է ներկայացվել։ Եթե հիշում եք, եպիսկոպոսներին նույնպես այդ մեղադրանքն էր ներկայացվել։ Սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին»,– նշել է փաստաբանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Նա հիշեցրել է, որ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողով էր նախատեսված փետրվարի 16–19–ը։
«Այս գործողությամբ, ինչպես նաև Վեհափառ հայրապետի նկատմամբ որպես խափանման միջոց ելքի արգելք դնելով` խոչընդոտվում է Եպիսկոպոսած ժողովի անցկացումը։ Ակնհայտ է, որ վարչապետի երեկվա հայտարարությանը հետևելու են այսպիսի գործողություններ»,– նշել է Զոհրաբյանը։
Փաստաբանի խոսքով` կաթողիկոսը օրհնել է հարցաքննության գնացած քննիչին ու նրա ընտանիքին։
«Ես վստահ եմ, որ այս իշխանությունն ավելի վատ գործողությունների է գնալու, բայց եկեղեցուն հնարավոր չէ հաղթել, և ամեն ինչ լավ է լինելու»,– եզրափակել է Զոհրաբյանը։
Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա
Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ
Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ,
կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։
Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։
Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռ