00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

2 պահանջ կա․ «Մայր Հայաստանն» ակցիա է անում ի աջակցություն Թևանյանի և Մանուկյանի

© SputnikԲողոքի ակցիա Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ
Բողոքի ակցիա Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցների խոսքով` նախաքննության փուլում, ինչպես նաև դատարան ուղարկված գործում, մեղադրանքն արդեն իսկ «փլվել է»։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցությունը Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ ակցիա է իրականացնում՝ ի աջակցություն քաղաքական ուժի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի։
Նշենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով առաջին դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 8-ին։
«Մենք երկու պահանջ ունենք։ Դրանցից մեկը՝ անցկացնել բաց դատավություն, իսկ, եթե այսպես կոչված պետական գաղտնիքի դրվագ կա, այդ մի նիստը կամ նիստի մի մասը կարելի է անել դռնփակ, բայց հիմնական մասը՝ ոչ։ Նախաքննության փուլում, ինչպես նաև դատարան ուղարկված գործում մեղադրանքն արդեն իսկ «փլվել է»։ Հավաքագրում չկա, 623 000 դոլարի ստացում չկա, ամենը հերքվել է։ Երկրորդ պահանջն էլ այն է, որ և՛ Անդրանիկ Թևանյանի, և՛ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցները փոխվեն ու կապ չունենան ազատազրկման հետ։ Դատավարության փուլում գործին խոչընդոտելու հիմքեր այլևս գոյություն չունեն»,- ասաց կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
Նա ընդգծեց՝ նաև պահանջում են, որպեսզի ԲԴԽ-ն իր մեջ ուժ գտնի ու օրենքի տառին համապատասխան ապահովել բաց, թափանցիկ և հրապարակային դատավարություն, որտեղ կերևա, որ գործն ամբողջությամբ քաղաքական է։
© SputnikԲողոքի ակցիա Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ
Акция протеста перед Высшим судебным советом в преддверии судебного разбирательства по делу Андраника Теваняна и Арегназ Манукян (7 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Բողոքի ակցիա Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, վերլուծաբան Դերենիկ Մալխասյանն էլ ընդգծեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ժողովրդավարական բաստիոն է կառուցում, այլ քաղաքական կոնցլագեր։ Ըստ քաղաքական գործչի՝ այս ամբողջ ընթացքում ՀՀ իշխանությունը փորձել է «լվանալ» մարդկանց ուղեղները, թե Արեգնազ Մանուկյանը 623 000 դոլարի դիմաց պետական գաղտնիք է վաճառել անհայտ երկրի հատուկ ծառայությանը։
Մալխասյանը նաև շեշտեց, որ իրենք պահանջում են բաց դատավարություն անցկացնել, քանի որ իրենց կարծիքով դա ՀՀ-ում միակ պաշտպանվելու միջոցն է մնացել։ Ըստ նրա՝ այդպիսով հանրությունը կարող է իմանալ և տեսնել, թե ինչպիսի քաղաքական հետապնդումներ են իրականացվում։
Հիշեցնենք` Թևանյանը ձերբակալվեց մայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։
Մայիսի 23-ին նա կալանավորվեց։
Նույն գործով անցնում է նաև Արեգնազ Մանուկյանը։ Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։
Լրահոս
0