https://arm.sputniknews.ru/20260903/hertakan-datavvorn-e-hrazharvum-katvoghikvosi-gvortsy-qnneluc-106441106.html
Արդեն 3-րդ դատավորը չի ցանկանում քննել վեհափառի և 6 եպիսկոպոսի «գործը»
Արդեն 3-րդ դատավորը չի ցանկանում քննել վեհափառի և 6 եպիսկոպոսի «գործը»
Sputnik Արմենիա
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հնգօրյա ժամանակում պետք է որոշում կայացնի։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T17:37+0400
2026-09-03T17:37+0400
2026-09-03T17:49+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
դատարան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105534964_0:67:1280:787_1920x0_80_0_0_954dbd6473d27cf60d72afc7b86749dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին դատարանից։Ըստ օրենքի՝ ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում պետք է վերջնականապես լուծվի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ:Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը օգոստոսի 28-ին որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։Ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։Հավելենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105534964_72:0:1209:853_1920x0_80_0_0_c7f83bef5c29b9684c58d3c89462a633.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատարան, դատավոր
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատարան, դատավոր
Արդեն 3-րդ դատավորը չի ցանկանում քննել վեհափառի և 6 եպիսկոպոսի «գործը»
17:37 03.09.2026 (Թարմացված է: 17:49 03.09.2026) Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հնգօրյա ժամանակում պետք է որոշում կայացնի։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին դատարանից։
Դատավոր Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, ըստ որի՝ մինչև նախնական դատալսումներ նշանակելը դատավորն իրավասու է վիճարկելու դրա ընդդատությունը:
Ըստ օրենքի՝ ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում պետք է վերջնականապես լուծվի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ:
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր
Սերժ Ռուշանյանը օգոստոսի 28-ին որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն
նա ինքնաբացարկ էր հայտնել։
Հավելենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: