https://arm.sputniknews.ru/20260904/150-turq-gvortsararner-hajastanum-masnakcel-en-emi-dramashnvorhvov-hamazhvoghvovi-zlm-106459287.html
150 թուրք գործարարներ Հայաստանում մասնակցել են ԵՄ–ի դրամաշնորհով համաժողովի. ԶԼՄ
150 թուրք գործարարներ Հայաստանում մասնակցել են ԵՄ–ի դրամաշնորհով համաժողովի. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը, անգամ այցելուների քանակը չի որոշել: 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T10:50+0400
2026-09-04T10:50+0400
2026-09-04T10:52+0400
թուրք
գործարար
հայաստան
համաժողով
եվրամիություն
դրամաշնորհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106458949_0:78:1500:922_1920x0_80_0_0_0eff16006829ba71c906ab8578972fb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik.150 թուրք գործարարներ Հայաստանում երկօրյա տնտեսական ֆորումի են մասնակցել հայ գործարարների հետ։ Այս միջոցառման համար դրամաշնորհ է տվել Եվրամիությունը, ընդ որում` հոգալով միայն թուրքերի ծախսերը։ Այդ մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը։Թերթը գրել է, որ 150 թուրք գործարարների հետ ֆորումը Հայաստանում անցկացվել է «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում, իսկ կազմակերպիչը եղել է Արդյունաբերողների և գործարարների միությունը, որն էլ հենց դրամաշնորհ է ստացել Եվրոպամիությունից` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ու միջսահմանային կապերի ամրապնդման թեմայով։Արևմուտքը 2 պայման է դրել Հայաստանի առաջ. «Հրապարակ»Թերթի տվյալներով` հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը, անգամ այցելուների քանակը չի որոշել: Ինչ վերաբերում է հայ գործարարներին, ապա հաստատվել է 140 անձի մասնակցություն, սակայն ֆորումին ներկա են եղել շուրջ 120–ը։ Թե որքան գումար է հատկացրել ԵՄ–ն, հստակ չէ, սակայն թերթի տեղեկություններով այն ավելի քան 100 հազար դոլարի մասին է։Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 2–ին Կարսում և հուլիսի 1–ին Վանում տեղի էին ունեցել հայ–թուրքական գործարար հանդիպումներ։ Հանդիպումներին հիմնականում քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։Հիշեցնենք նաև` հունիսի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում հնարավոր է` Թուրքիայի գործարարների հետ հանդիպում լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106458949_84:0:1417:1000_1920x0_80_0_0_aa64e4d08d5d5b3cb1e87dfe17777bb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրք, գործարար, հայաստան, համաժողով, եվրամիություն, դրամաշնորհ
թուրք, գործարար, հայաստան, համաժողով, եվրամիություն, դրամաշնորհ
150 թուրք գործարարներ Հայաստանում մասնակցել են ԵՄ–ի դրամաշնորհով համաժողովի. ԶԼՄ
10:50 04.09.2026 (Թարմացված է: 10:52 04.09.2026) Հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը, անգամ այցելուների քանակը չի որոշել:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik.150 թուրք գործարարներ Հայաստանում երկօրյա տնտեսական ֆորումի են մասնակցել հայ գործարարների հետ։ Այս միջոցառման համար դրամաշնորհ է տվել Եվրամիությունը, ընդ որում` հոգալով միայն թուրքերի ծախսերը։ Այդ մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը գրել է, որ 150 թուրք գործարարների հետ ֆորումը Հայաստանում անցկացվել է «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում, իսկ կազմակերպիչը եղել է Արդյունաբերողների և գործարարների միությունը, որն էլ հենց դրամաշնորհ է ստացել Եվրոպամիությունից` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ու միջսահմանային կապերի ամրապնդման թեմայով։
Թերթի տվյալներով` հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը, անգամ այցելուների քանակը չի որոշել: Ինչ վերաբերում է հայ գործարարներին, ապա հաստատվել է 140 անձի մասնակցություն, սակայն ֆորումին ներկա են եղել շուրջ 120–ը։
«Թուրքական կողմի բոլոր ծախսերը` ներառյալ սնունդը, Երևանի կենտրոնում հյուրանոցի կեցություն, տեսարժան վայրեր այցելություններ և այլն, հոգացել են դրամաշնորհի միջոցներից, սակայն Հայաստանի մարզերից ժամանած գործարարների գիշերակացի կամ այլ ծախսեր չեն նախատեսվել։ Օրինակ` Մեղրիից կամ Ագարակից մարդիկ իրենց հաշվին են եկել Երևան, իսկ Թուրքիայից եկողներն իրենց գրպանից ոչ մի լումա չեն ծախսել»,– գրել է «Հրապարակը»։
Թե որքան գումար է հատկացրել ԵՄ–ն, հստակ չէ, սակայն թերթի տեղեկություններով այն ավելի քան 100 հազար դոլարի մասին է։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 2–ին Կարսում և հուլիսի 1–ին Վանում տեղի էին ունեցել հայ–թուրքական գործարար հանդիպումներ։ Հանդիպումներին հիմնականում քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։
Հիշեցնենք նաև` հունիսի 8-ին ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում հնարավոր է` Թուրքիայի գործարարների հետ հանդիպում լինի։