https://arm.sputniknews.ru/20260701/haj-ev-turq-gvortsararnery-handipel-en-vanum-hajtni-e-inch-en-qnnarkel-104055213.html
Հայ և թուրք գործարարները հանդիպել են Վանում. հայտնի է` ինչ են քննարկել
Հայ և թուրք գործարարները հանդիպել են Վանում. հայտնի է` ինչ են քննարկել
Sputnik Արմենիա
Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահը ցանկություն է հայտնել սեպտեմբերին էլ Երևանում հանդիպում ունենալ թուրք գործարարների հետ։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T17:31+0400
2026-07-01T17:31+0400
2026-07-01T17:54+0400
հայաստան
թուրքիա
գործարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104054199_0:21:1024:597_1920x0_80_0_0_136352219f28bdc5d07dfb9d723af7b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները և հայ գործարարներն այցելել են Վանի առևտրաարդյունաբերական պալատ։ Նրանք հանդիպում են ունեցել թուրք գործարարների հետ։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am-ը։ Ավելի վաղ հայ և թուրք գործարարները հանդիպել էին Կարս քաղաքում, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։ Նշվում է, որ այցը տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում։ Այս այցն առաջին պատասախան այցն էր դեռևս 2019-ին Հայաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Ըստ Ղազարյանի՝ այդ նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել տնտեսական, սոցիալական և մշակութային կապերը երկու հարևան երկրների միջև: Ղազարյանը նշել է նաև, որ այս պահին սահմանային անցակետերի բացումն օրակարգային հարցերի թվում է, բայց դեռ շատ աշխատանքներ կան անելու։ Գործարարը շեշտեց` սահմանային անցակետերը բացելով հնարավորություն կտրվի անմիջական կապ հաստատել թուրք գործարարների հետ։Նա ցանկություն է հայտնել սեպտեմբերին էլ Երևանում հանդիպում անցկացնել թուրք գործարարների հետ` հյուրեր սպասելով Կարսից, Իգդիրից և Վանից։ Ղազարյանը նշել է, որ այդ դեպքում կցանկանային ողջունել գործարարներին Ալիջանի սահմանային անցակետում, որն առաջին մուտքը կլինի։ Ղազարյանը պաշտոնապես հրավիրել է թուրք գործարար համայնքին սեպտեմբերին Հայաստանում կայանալիք խոշոր գործարար ֆորումին։ Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանն էլ հայտնել է, որ հավատում է, որ արդյունաբերողները և գործարարները կլինեն աշխարհի ապագայի ամենակարևոր դերակատարները` խաղաղության, բարօրության և համերաշխության համար։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում հնարավոր է` Թուրքիայի գործարարների հետ հանդիպում լինի։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104054199_101:0:924:617_1920x0_80_0_0_e99739b3b0ffcdf99c082e9a4e0cac2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, գործարար
հայաստան, թուրքիա, գործարար
Հայ և թուրք գործարարները հանդիպել են Վանում. հայտնի է` ինչ են քննարկել
17:31 01.07.2026 (Թարմացված է: 17:54 01.07.2026) Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահը ցանկություն է հայտնել սեպտեմբերին էլ Երևանում հանդիպում ունենալ թուրք գործարարների հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները և հայ գործարարներն այցելել են Վանի առևտրաարդյունաբերական պալատ։ Նրանք հանդիպում են ունեցել թուրք գործարարների հետ։ Տեղեկությունը հայտնում է
ermenihaber.am-ը։
Ավելի վաղ հայ և թուրք գործարարները հանդիպել էին
Կարս քաղաքում, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։
Նշվում է, որ այցը տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում։ Այս այցն առաջին պատասախան այցն էր դեռևս 2019-ին Հայաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո։
«Կողմերը քննարկել են սահմանային անցակետի բացումը և Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերն այդ գործընթացում։ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը նշել է, որ իրենք երկար ժամանակ աշխատում են Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ Ղազարյանի՝ այդ նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել տնտեսական, սոցիալական և մշակութային կապերը երկու հարևան երկրների միջև:
Ղազարյանը նշել է նաև, որ այս պահին սահմանային անցակետերի բացումն օրակարգային հարցերի թվում է, բայց դեռ շատ աշխատանքներ կան անելու։ Գործարարը շեշտեց` սահմանային անցակետերը բացելով հնարավորություն կտրվի անմիջական կապ հաստատել թուրք գործարարների հետ։
Նա ցանկություն է հայտնել սեպտեմբերին էլ Երևանում հանդիպում անցկացնել թուրք գործարարների հետ` հյուրեր սպասելով Կարսից, Իգդիրից և Վանից։ Ղազարյանը նշել է, որ այդ դեպքում կցանկանային ողջունել գործարարներին Ալիջանի սահմանային անցակետում, որն առաջին մուտքը կլինի։ Ղազարյանը պաշտոնապես հրավիրել է թուրք գործարար համայնքին սեպտեմբերին Հայաստանում կայանալիք խոշոր գործարար ֆորումին։
Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանն էլ հայտնել է, որ հավատում է, որ արդյունաբերողները և գործարարները կլինեն աշխարհի ապագայի ամենակարևոր դերակատարները` խաղաղության, բարօրության և համերաշխության համար։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում հնարավոր է` Թուրքիայի գործարարների հետ հանդիպում լինի։