00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրավապահներն իմ խոսքից հետո չեն գործել․ Փաշինյանը՝ Քոչարյանների ձերբակալության մասին

Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` պետք է հասնեն նրան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանը, երբ ամսի 1–ը մոտենա, պետք է հեռախոսը բացեն՝ տեսնելու՝ թոշակը նստե՞լ է, թե՞։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե ԱԺ–ում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների մասին իր հայտարարություններից հետո են իրավապահները սկսել գործել։ Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին վաղուց էր բարձրաձայնել։
Նշենք, որ օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։
«Ես օգոստոսի 24–ից առաջ էլ էի բարկացած այս թեմայով, բա ինչո՞ւ այդ բարկությունն արձագանք չէր գտել։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ոչ թե որպես վարչապետ, ուզում եմ շնորհակալություն հայտնել դատաիրավական համակարգի այն անձանց, որոնք այս ամենն ի ցույց են դրել հանրությանը իրավական տեսանկյունից»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը թվարկեց Քոչարյանների ընտանիքին առնչվող ընկերությունները՝ անդրադառնալով այն հարցադրմանը, թե ինչու այս 8 տարիների ընթացքում իրավապահ համակարգը չի գործել ու չի բացահայտել իր բնորոշմամբ՝ ապօրինի հարստացումը։
«Որովհետև քոչարյանասերժական մաֆիան իր շոշափուկներն ունեցել է ու դեռևս ունի ՀՀ դատաիրավական համակարգում։ Այն, որ խուզարկություններից առաջ պաստառներ են պատրաստում՝ ցույց տալու, թե իբր տեղյակ չէին, իսկ հետո ասում են՝ երեխաների ներկայությամբ են արել․․․ Բա եթե չգիտեիք, ինչո՞ւ երեխաներին մյուս տատիկ-պապիկների տուն չէիք ուղարկել։ Այսինքն՝ պահել էին, որ երեխաներով շոու անեն, թիկունքում շոու անեն։ էրեխեքին զենքայնացնելու պրոցես է սկսել»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա սպառնաց նաև իրավապահ համակարգի նախկին ղեկավարներին.
«Հլը դուք մի հատ բացատրեք՝ դուք էս գործերով (Քոչարյան, Ծառուկյան,Սարգսյան- խմբ․) ինչո՞վ եք զբաղված եղել, կարո՞ղ ա փող եք առել, թե՞ ձեզ թվում ա՝ ձեր հետևից եկող չի լինելու։ Պտի պատասխան տաք։ Մի հատ խեղճ ու կրակների երկու հատ հավ գողանալու համար մինչև վերջին խազը սննկացրել, սովի եք մատնել, իսկ, ասենք, ձեզ համար եղե՞լ են անձեռնմխելի մարդիկ։ Ինչի՞ են եղել, բերել, վճարե՞լ են ձեզ»։
Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ում վարույթում այս գործերը եղել են ու ընթացք չեն տվել, պատասխան են տալու։ Հավելեց՝ ստուգվելու են նրանց, ընտանիքի անդամների ունեցվածքը, բանկային հաշիվները և «Տոյոտա Երևանի» հետ ունեցած կապերը։
Փաշինյանը կասկածի տակ դրեց Քոչարյանների ընտանիքի «լավ գործարար» լինելու և այդ կերպ հարստություն կուտակելու վարկածը՝ կրկին հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթացները շարունակվելու են։
«Քաղաքական խնդիրը հետևյալն է՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանը, երբ ամսի 1–ը մոտենա, պետք է հեռախոսը բացեն՝ տեսնելու՝ թոշակը նստե՞լ է, թե՞ ոչ, որովհետև պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն, իսկ Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Լրահոս
0