Ինչ մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին. գործում շոշափվում է 3–րդ նախագահի անունը
13:29 25.08.2026 (Թարմացված է: 14:06 25.08.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Բացի Ռոբերտ Քոչարյանից, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին բուժկենտրոնում է։
Դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ 2-րդ նախագահի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է երեկ` օգոստոսի 24-ին, ընդ որում` բացի Քոչարյանից, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ 2–րդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Որսկանյանը, նրա կինն ու 2 դուստրերը:
Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի` Քոչարյանը 1998–2008 թվականներին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պաշտոնեական լիազորություններն օգտագործել է պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքն իրեն և իր հետ փոխկապակցված անձանց ու ընկերություններին շահեկան պայմաններով, այդ թվում՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գնով և առանց հրապարակային սակարկությունների փոխանցելու նպատակով:
Մասնավորապես, ըստ կոմիտեի, Քոչարյանը և Որսկանյանը պետությանը պատկանող մի շարք արժեքավոր անշարժ գույքեր են ձեռք բերել շուկայականից զգալիորեն ցածր գնով և առանց մրցակցային ընթացակարգերի։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին առնչվող դրվագին, ապա, ըստ դատախազության, 2005 թվականի ապրիլի 25-ին ՀՀ նախագահ Քոչարյանի ենթակայությամբ գործող ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, «Ինգեոկոմ-Երևան» ՓԲԸ–ի հետ կնքել է անշարժ գույքի օտարման պայմանագիր։
Այդ պայմանագրով «Ջրվեժ» թաղամասում ՀՀ պաշտպանության նախարարության շենքերի համալիրի նախագծման և շինարարության իրականացման դիմաց` որպես այդ աշխատանքների մասնակի հատուցում, «Ինգեոկոմ-Երևան» ՓԲԸ–ին է փոխանցվել նաև ՊՆ հաշվեկշռում գտնվող` Երևանի Նալբանդյան 16 հասցեի 2812 քմ մակերեսով անավարտ շինությունը և Երևանի Վազգեն Սարգսյան 20 հասցեում գտնվող «Սպայի տան» հուշարձան-շենքը՝ 2777,6 քմ մակերեսով:
Այդ ժամանակ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը, ըստ դատախազության, առանց պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական լիազորված մարմնի եզրակացության, ապօրինի տրամադրել է քանդման թույլտվություն, որի հիման վրա քանդվել է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառված «Սպայի տուն» շենքը։
Դատախազության հաղորդագրության համաձայն` 2007 թվականին ՀՀ պաշտպանության նախարարը հողամասի առուվաճառքի պայմանագրով, խախտելով Հողային օրենսգիրքը, Երևանի Նալբանդյան 16 հասցեում և Վազգեն Սարգսյան 20 հասցեում գտնվող հողամասերն օտարել է «Պիացցա Գռանդե» ՍՊ ընկերությանը: «Պիացցա Գռանդե»–ի շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ 2011 թվականի մարտի 15-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, Ռոբերտ Քոչարյանին է փոխանցվել նշված շենքում գտնվող 56 անշարժ գույք, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 633 մլն 934 հազար 832 դրամ:
Ինչ վերաբերում է «Տոյոտա» ընկերությանը, ապա 1998–2008 թթ. ընթացքում Քոչարյանի հետ փոխկապակցված անձ, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանի կողմից ՀՀ–ում «Տոյոտա» ընկերության ներկայացուցչությունը հիմնելու նպատակով՝ 2006 թվականի մայիսի 9-ին հիմնադրվել է «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերությունը:
««Տոյոտա Երևան» ՍՊԸ–ի գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու և գործունեության համար ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասերը շուկայական արժեքից էժան ձեռք բերելու համար Մայրապետյանի կողմից Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անվամբ, որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք, գրանցվել է նշված ընկերության 30% բաժնեմասը: Դրա դիմաց Ռոբերտ Քոչարյանն ապահովել է, որ իր ենթակայությամբ գործող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը համաձայնություն տա պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված` Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1,194 հա մակերեսով, գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով՝ 645 միլիոն 920 հազար դրամ շուկայական արժեքով հողատարածքը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 119 միլիոն 400 հազար դրամով օտարվի Ա.Ա.-ին»,– նշել են դատախազությունից։
Ըստ դատախազության` մի շարք գործարքների արդյունքում այդ անշարժ գույքը 180 միլիոն դրամով վաճառվել է «Տոյոտա-Երևան» ՍՊ ընկերությանը: