https://arm.sputniknews.ru/20260825/rvobert-qvocharjany-ev-nra-avag-vordin-sedrak-qvocharjany-dzerbakalvel-en-106087652.html
Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
Sputnik Արմենիա
Վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Քոչարյանի տներում 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T10:26+0400
2026-08-25T10:26+0400
2026-08-25T10:33+0400
ռոբերտ քոչարյան
սեդրակ քոչարյան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104451167_0:0:1600:900_1920x0_80_0_0_8f6aba7f812217e0a5847e7999ef85e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Քոչարյանի տներում։ Խուզարկության պահին նրա 3 անչափահաս երեխաները տանն էին։Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։Այդ ժամանակ Լևոն Քոչարյանը բավականին կոշտ արձագանք տվեց՝ ընդգծելով, որ ժողովրդավարական երկրում պետք է դատարանը որոշի, թե ինչն ում պետք է վերադարձվի, ոչ թե փաստացի երկրի առաջին դեմքը։ Քոչարյանը նաև նշեց՝ երկրի գլխավոր ամբիոնից ճնշում է գործադրվում դատարանի վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104451167_310:0:1510:900_1920x0_80_0_0_81d9192e0e3312fb7d8d3a4d65527baf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, սեդրակ քոչարյան, ձերբակալություն
ռոբերտ քոչարյան, սեդրակ քոչարյան, ձերբակալություն
Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
10:26 25.08.2026 (Թարմացված է: 10:33 25.08.2026) Վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Քոչարյանի տներում
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Քոչարյանի տներում։ Խուզարկության պահին նրա 3 անչափահաս երեխաները տանն էին։
Կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Այդ ժամանակ Լևոն Քոչարյանը բավականին կոշտ արձագանք տվեց՝ ընդգծելով, որ ժողովրդավարական երկրում պետք է դատարանը որոշի, թե ինչն ում պետք է վերադարձվի, ոչ թե փաստացի երկրի առաջին դեմքը։ Քոչարյանը նաև նշեց՝ երկրի գլխավոր ամբիոնից ճնշում է գործադրվում դատարանի վրա։