https://arm.sputniknews.ru/20260825/teghjak-chem-inch-gvortsvov-e-serzh-sargsjany-hh-hakakvorupcivon-kvomiteum-e-106099690.html
Տեղյակ չեմ` ինչ գործով է. Սերժ Սարգսյանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում է
Տեղյակ չեմ` ինչ գործով է. Սերժ Սարգսյանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում է
Sputnik Արմենիա
Նախագահի` կոմիտե մուտք գործելու պահին դռան դիմաց կանգնած էին դիմակավորված ԱԱԾ–ականները։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T14:14+0400
2026-08-25T14:14+0400
2026-08-25T14:29+0400
հայաստան
սերժ սարգսյան
հակակոռուպցիոն կոմիտե
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106099896_0:0:1250:703_1920x0_80_0_0_061d275b3917a7c091d4da64371b0843.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում է։Նախագահի` կոմիտե մուտք գործելու պահին դռան դիմաց կանգնած էին դիմակավորված ԱԱԾ ծառայողները։Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Նրան պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։ Բացի Քոչարյանից, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ 2–րդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Որսկանյանը, նրա կինն ու 2 դուստրերը:Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին բուժկենտրոնում է։Ինչ մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին. գործում շոշափվում է 3–րդ նախագահի անունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106099896_240:0:1177:703_1920x0_80_0_0_19a850fd045b45de95f618463ed33a5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, հակակոռուպցիոն կոմիտե, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, սերժ սարգսյան, հակակոռուպցիոն կոմիտե, տեսանյութ, տեսանյութեր
Տեղյակ չեմ` ինչ գործով է. Սերժ Սարգսյանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում է
14:14 25.08.2026 (Թարմացված է: 14:29 25.08.2026) Նախագահի` կոմիտե մուտք գործելու պահին դռան դիմաց կանգնած էին դիմակավորված ԱԱԾ–ականները։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում է։
«Դեռևս տեղյակ չեմ` ինչ գործով է»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նախագահի` կոմիտե մուտք գործելու պահին դռան դիմաց կանգնած էին դիմակավորված ԱԱԾ ծառայողները։
Ավելի վաղ դատախազությունը
հայտնել էր, որ 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Նրան պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։ Բացի Քոչարյանից, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ 2–րդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Որսկանյանը, նրա կինն ու 2 դուստրերը:
Հակակոռուպցիոն կոմիտեից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք)
մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան
հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ
Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին
բուժկենտրոնում է։