00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Լազարյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին հանդես գալ ի պաշտպանություն Գարեգին Բ–ի

© Sputnik / Сергей ПятаковՄոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպումը
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2026
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաթղթի հեղինակները մտահոգված են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական, ռազմական և տնտեսական կապերի վատթարացմամբ:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» անդամները դիմել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանում քրեական հետապնդման ենթարկված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի:
Էջմիածնում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ «գործով» դատական առաջին նիստը: Կաթողիկոսն անձամբ ներկա էր նիստին։ ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, ինչպես նաև մի շարք հասարակական գործիչներ բողոքի ակցիա են անցկացրել դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն կաթողիկոսի: Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով գործը քննելուց, այն փոխանցվել է այլ դատավորի։
Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ Գարեգին Բ-ն ստիպված է եղել ներկայանալ քրեական դատարան` կեղծ մեղադրանքի համար, և այդ խայտառակությունը հավերժ կմնա այդօրինակ միջոցներով Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը վարկաբեկել փորձող իշխանությունների ճակատին:
««Լազարյան ակումբի» խորհուրդը դիմում է աշխարհասփյուռ հայերին և Հայաստանի բարեկամներին՝ դատապարտելու քրիստոնեական հավատքի և նրա առաջնորդների նկատմամբ Հայաստանում տեղի ունեցող աննախադեպ հալածանքները, որոնք աներևակայելի են քաղաքակիրթ աշխարհում: Մենք դիմում ենք քրիստոնեական կրոնի ղեկավարներին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ հանդես եկե՛ք ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի բոլոր քրիստոնյաների»- նշված է «Լազարյան ակումբի» հայտարարության մեջ:
Փաստաթղթի հեղինակները մտահոգված են նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական, ռազմական և տնտեսական կապերի դեգրադացմամբ, որն արդեն խարխլում է երկու ժողովուրդների միջև պատմական դարավոր հարաբերությունների հիմքերը:
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց:
Պոլսո պատրիարքությունը դատապարտում է Գարեգին Երկրորդի դեմ դատական գործընթացը
Լրահոս
0