00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պոլսո պատրիարքությունը դատապարտում է Գարեգին Երկրորդի դեմ դատական գործընթացը

© Sputnik / Laura SarkissianՍահակ Մաշալյան
Սահակ Մաշալյան - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2026
Բաժանորդագրվել
Պոլսո հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնում Ամենայն հայոց վեհափառ հայրապետին և սրբազան եպիսկոպոսներին։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացներ սկսելն ու նրանց աշխարհիկ ատյանների առաջ կանչելը խորապես վիրավորում է Հայ եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։ Այս հայտարարությունն արել է Պոլսո հայոց պատրիարքությունը` նշելով, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ որդեգրված ժխտողական դիրքորոշումը խոր ցավ և վիրավորանք է առաջացրել Հայաստանի և սփյուռքի հավատացյալ ժողովրդի մեջ։
Հայ առաքելական եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի հայոց պատրիարքություն և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն։ Նվիրապետական բոլոր աթոռները ճանաչում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գահերեցությունն ու նախամեծարությունը։ Ավելի վաղ հայտարարություն էին տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը և Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։
«Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդկային իրավունքների հիմնական սկզբունքները։ Մայր աթոռի հեղինակությունը թուլացնելուն կամ նրա անձեռնմխելիությունը վիրավորելուն միտված ցանկացած քայլ վնասում է եկեղեցու և հավատացյալ ժողովրդի միջև դարերով ամրապնդված կապերին»,– ասված է Պոլսո հայոց պատրիարքության հայտարարությունում։
Նշվում է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին եղել է մեր ժողովրդի անխորտակելի սյուներից մեկը, ուստի եկեղեցուն վերաբերող հարցերի մասին Ամենայն հայոց վեհափառ հայրապետի և եկեղեցական նվիրապետության բարձրացրած ձայնում հանցագործություն փնտրելն անտեղի և վիրավորական է։

Պոլսո հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնում Ամենայն հայոց վեհափառ հայրապետին և սրբազան եպիսկոպոսներին, բոլոր պատասխանատուներին հորդորում է անխոցելի պահել Հայ եկեղեցին և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների։

Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց:
Լրահոս
0