https://arm.sputniknews.ru/20260806/rdn-hhic-erkatughu-kvoncesivon-karavarman-masin-pashtvonakan-dimum-chi-stacel-overchuk-105484379.html
ՌԴ–ն ՀՀ–ից երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին պաշտոնական դիմում չի ստացել. Օվերչուկ
ՌԴ–ն ՀՀ–ից երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին պաշտոնական դիմում չի ստացել. Օվերչուկ
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Հայաստանից որևէ առաջարկ ստացել է կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու վերաբերյալ։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T18:53+0400
2026-08-06T18:53+0400
2026-08-06T18:54+0400
ռուսաստան
հայաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102682498_0:0:3071:1728_1920x0_80_0_0_91dd9d35288d898783588867c51a129b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան։ 2008 թվականին Հայաստանը երկաթուղային ենթակառուցվածքները կոնցեսիոն հիմունքներով փոխանցեց «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներին»։ Փետրվարին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։Նա նշել է, որ նման հարցերը պետք է լուծվեն խորհրդակցությունների և երկխոսության միջոցով։«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել կոնցեսիոն կառավարումը Հայաստանում, հատկապես որ «Ռուսական երկաթուղիները» հավանաբար միակ պրոֆեսիոնալ ընկերությունն է, որը կարող է արդյունավետ կառավարել և զարգացնել հայկական երկաթուղին»,– հավելել է Օվերչուկը։Նա հիշեցրել է, որ տարեսկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում կայացրեց ի աջակցություն Նախիջևանի հետ սահմանին և Գյումրիում հայկական երկաթուղու երկու փոքր հատվածների վերակառուցման: Օվերչուկի խոսքով՝ բանակցություններ էին ընթանում այդ հարցի վերաբերյալ, սակայն հենց Ռուսաստանը հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել այս երկու կարևոր երկաթուղային հատվածների վերականգնմանը, բառացիորեն հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային իբր երկաթուղու զարգացման առումով Հայաստանին զրկում է ինչ–որ մրցակցային առավելություններից»:Հիշեցնենք` որ 2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում նա նաև հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102682498_271:0:3000:2047_1920x0_80_0_0_d7c7e2a6cd8f7678785f9e7eb3939de0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ալեքսեյ օվերչուկ
ռուսաստան, հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ալեքսեյ օվերչուկ
ՌԴ–ն ՀՀ–ից երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին պաշտոնական դիմում չի ստացել. Օվերչուկ
18:53 06.08.2026 (Թարմացված է: 18:54 06.08.2026) ՌԴ փոխվարչապետը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Հայաստանից որևէ առաջարկ ստացել է կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան։ 2008 թվականին Հայաստանը երկաթուղային ենթակառուցվածքները կոնցեսիոն հիմունքներով փոխանցեց «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներին»։ Փետրվարին
Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։
«Մենք որևէ պաշտոնական դիմում չենք ստացել կոնցեսիայի դադարեցման վերաբերյալ։ Սակայն մենք անընդհատ հանրային դաշտում լսում ենք մեկնաբանություններ դրա մասին, առաջարկներ կան առանձին հատվածների վերաբերյալ, որոնք հայկական երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են կազմում։ Ինչպե՞ս կարելի է մի կոճն առանձնացնել մյուսից։ Այնտեղ նման մտքեր կան»,– ասել է Օվերչուկը լրագրողներին։
Նա նշել է, որ նման հարցերը պետք է լուծվեն խորհրդակցությունների և երկխոսության միջոցով։
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել կոնցեսիոն կառավարումը Հայաստանում, հատկապես որ «Ռուսական երկաթուղիները» հավանաբար միակ պրոֆեսիոնալ ընկերությունն է, որը կարող է արդյունավետ կառավարել և զարգացնել հայկական երկաթուղին»,– հավելել է Օվերչուկը։
Նա հիշեցրել է, որ տարեսկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում կայացրեց ի աջակցություն Նախիջևանի հետ սահմանին և Գյումրիում հայկական երկաթուղու երկու փոքր հատվածների վերակառուցման: Օվերչուկի խոսքով՝ բանակցություններ էին ընթանում այդ հարցի վերաբերյալ, սակայն հենց Ռուսաստանը հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել այս երկու կարևոր երկաթուղային հատվածների վերականգնմանը, բառացիորեն հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային իբր երկաթուղու զարգացման առումով Հայաստանին զրկում է ինչ–որ մրցակցային առավելություններից»:
Հիշեցնենք` որ 2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։
Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում նա նաև հայտարարեց, որ
ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։