00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
2 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վախը շատ մեծ է. ՀԷՑ–ի նախկին ղեկավարությունը Փաշինյանի հայտարարությունը ճնշում է որակում

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2026
Բաժանորդագրվել
Դավիթ Ղազինյանի խոսքով` Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Փաշինյանի խոսքերը ոչ թե անձի, այլ օրենքի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին են վկայում։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները վստահ են՝ միջազգային արբիտրաժային դատարանում իրենց կհաջողվի ապացուցել իրենց իրավացիությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Հայտնել էինք, որ Փաշինյանն այսօր ասել էր, թե ՀԷՑ–ի սեփականատերերի այն հայտարարությունները, որ արբիտրաժային դատարանում հաղթել են, իրականում պարզվել է` կառավարության շենքում իրենք մարդ ունեին (նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին–խմբ.), որը լրատվական ու քաղաքական դաշտին ինֆորմացիա է տվել, կառավարության դիրքորոշմանը, վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ գրել, թե կառավարությունը պարտվել է արբիտրաժում։ Նա Դրմեյանի դեմ հրապարակային հնարավոր հանցագործության մասին հաղորդում տվեց առանց նրա անունը հնչեցնելու։
Դավիթ Ղազինյանը նշեց, որ արբիտրաժային գործընթացը շարունակվում է, և վերջնական հաղթող առայժմ չկա, սակայն իշխանությունները շարունակում են պետականացման գործընթացը։
«Վերջնական հաղթանակ դեռ ոչ ոք չունի, բայց հաշվի առնելով կատարված անօրինականությունների մասշտաբները՝ վստահ ենք, որ կհաղթենք»,– ասաց Ղազինյանը։
Նշենք, որ 2025 թվականի հուլիսին «Տաշիր կապիտալ» ընկերությունը դիմել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ, նշանակվել էր հրատապ արբիտրաժ` պարտավորեցնելու ՀՀ–ին ձեռնպահ մնալ էներգետիկայի մասին օրենքում և Հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքում կատարված փոփոխությունների կիրառումից, ինչպես նաև ընկերության պետականացմանն ուղղված քայլերից, այդ թվում` ընկերությունում պետական ժամանակավոր կառավարիչ նշանակելուց և այլն։
Ու թեև արբիտրաժը դիմումին դրական ընթացք էր տվել, ՀՀ կառավարությունը շարունակեց իրագործել իր պլանավորած քայլերը։
Դավիթ Ղազինյանն անդրադարձավ նաև ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Փաշինյանի խոսքերին՝ նշելով, որ խնդիրը ոչ թե անձն է, այլ օրենքի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը։
Նրա խոսքով՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կառավարությունից գրավոր պարզաբանում է խնդրել, թե միջազգային արբիտրաժի միջանկյալ որոշումը պարտադի՞ր է կատարման, թե՞ ոչ, իսկ Դրմեյանը պարզապես տվել է օրենքից բխող պատասխան։
Ո՞րն էր Լիպարիտ Դրմեյանի «մեղքը»

Գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։

Օգոստոսի 15–ին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը, որի ղեկավարը Լիպարիտ Դրմեյանն էր, հայտարարեց, որ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման։ Օգոստոսի 29-ին Փաշինյանը Լիպարիտ Դրմեյանին ազատեց պաշտոնից։

«Եթե այսօր օրենքով պատասխանելու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն, դա արդեն իրենց որոշելիքն է, բայց ակնհայտ է մեկ բան՝ իշխանությունը փորձում է ցույց տալ, որ իր կամքը վեր է օրենքից»,– նշեց նա։
Անդրադառնալով Փաշինյանի այն ակնարկներին, թե կառավարությունից տեղեկատվության արտահոսք է եղել դեպի «Տաշիր կապիտալի» սեփականատերերը, Ղազինյանն ասաց, որ նման մեղադրանքներն իրեն վաղուց չեն զարմացնում։
«Արդեն իմունիտետ ունենք. առանց որևէ ապացույցի ինչ ուզում՝ ասում են։ Եթե նման հայտարարություններ են արվում, թող ներկայացնեն նաև փաստերը»,– ընդգծեց նա։
Ղազինյանը հիշեցրեց նաև իշխանությունների նախկին հայտարարությունները ՀԷՑ–ում իբր հայտնաբերված հավելագրումների վերաբերյալ՝ նշելով, որ մեկ տարի անց էլ հանրությունը չի տեսել խոստացված քրեական գործերի արդյունքները։
«Ասում էին՝ տասնյակ քրեական գործեր կան։ Ո՞ւր են դրանք։ Եթե համակարգային հափշտակումներ են եղել, թող հրապարակեն փաստերը, գումարները, պատասխանատուներին։ Եթե 6800 աշխատակցից որևէ մեկը խախտում է թույլ տվել, դա դեռ չի նշանակում, որ այդ մասին տեղյակ է եղել Սամվել Կարապետյանը կամ դա եղել է համակարգային քաղաքականություն»,– ընդգծեց գլխավոր տնօրենի նախկին ԺՊ–ն։
Նրա խոսքով՝ ընկերության նախկին ղեկավարությունն ինքն է հարյուրավոր աշխատակիցների կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտումների համար, ինչը վկայում է, որ նման դեպքերի դեմ պայքար իրականացվել է հենց ներսում։
Անդրադառնալով վարչապետի հերթական հայտարարությանը, թե ՀԷՑ-ը բանակից էլեկտրաէներգիա է գողացել, Ղազինյանը պնդեց, որ նման ծանր մեղադրանքների փոխարեն իշխանությունը պետք է ներկայացնի կոնկրետ թվեր և փաստեր։

«Եթե հարյուր զորամասից մեկում հաշվառման խնդիր է եղել, դա դեռ չի նշանակում, որ բանակը թալանել են։ Թող ասեն՝ քանի զորամասի մասին է խոսքը, ինչ ծավալի սպառում է եղել, ինչ գումարի մասին է խոսքը։ Այդ տվյալները չեն հրապարակվում, որովհետև այդ դեպքում ամբողջ պատկերը կփոխվի»,– նշեց նա։

Ղազինյանի գնահատմամբ՝ իշխանության վարքագիծը վկայում է ոչ թե վստահության, այլ վախի մասին։

«Մենք վաղուց ասել ենք՝ վախը շատ մեծ է։ Սա հաղթած իշխանության պահվածք չէ։ Նախկինում սպառնում էին, հիմա էլ են սպառնում, բայց այդ սպառնալիքներից ոչ ոք չի վախեցել»,– հայտարարեց նա։

Ինչ վերաբերում է ՀԷՑ–ի հնարավոր օտարման գործընթացին՝ Ղազինյանն ասաց, որ մինչ այժմ սեփականատերերի հետ որևէ բանակցություն կամ փոխհատուցման շուրջ քննարկում չի եղել։ Նրա խոսքով՝ պետականացման վերաբերյալ անցկացված լսումները ձևական բնույթ են կրել։
«Լսումները տևել են ընդամենը 14 րոպե։ ՀԷՑ–ի սեփականատիրոջն ու տնօրենների խորհրդին նույնիսկ պաշտոնական ծանուցում չի ուղարկվել։ Հետո ասում են՝ կայքում էինք հրապարակել, պետք է տեսնեիք։ Իրենց հաղորդագրության մեջ նշում են, թե քաղաքացիներ են մասնակցել։ Որտե՞ղ էին այդ քաղաքացիները»,– ասաց Ղազինյանը։
Եզրափակելով՝ նա ընդգծեց` գործող իշխանությունների քայլերը հերթական անգամ ապացուցում են, որ պետականացման գործընթացում գերակայում են քաղաքական նպատակները, ոչ թե իրավական ընթացակարգերը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։
Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։
Լրահոս
0