https://arm.sputniknews.ru/20260728/heci-bazhnetvomseri-nkatmamb-geraka-shah-tshanachelu-nakhagtsi-hanrajin-lsum-e-teghi-unecel-105150823.html
ՀԷՑ–ի բաժնետոմսերի նկատմամբ գերակա շահ ճանաչելու նախագծի հանրային լսում է տեղի ունեցել
ՀԷՑ–ի բաժնետոմսերի նկատմամբ գերակա շահ ճանաչելու նախագծի հանրային լսում է տեղի ունեցել
Sputnik Արմենիա
Մասնակիցները նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T17:49+0400
2026-07-28T17:49+0400
2026-07-28T18:04+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
դավիթ խուդաթյան
ռոմանոս պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105149801_0:0:2048:1153_1920x0_80_0_0_1fae5aa0bc074bf09053cb3580ad8439.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծի հանրային լսումը։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ–ը։«Հանրային լսումը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նա ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։Խուդաթյանը հայտնել է, որ կարևորվել է նաև սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը և սպառողների իրավունքների պաշտպանությունը։Հանրային լսմանը մասնակցել են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։Մասնակիցները նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105149801_227:0:2048:1366_1920x0_80_0_0_76c8c880d1bf904bfb049c7228bcc844.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ խուդաթյան, ռոմանոս պետրոսյան
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ խուդաթյան, ռոմանոս պետրոսյան
ՀԷՑ–ի բաժնետոմսերի նկատմամբ գերակա շահ ճանաչելու նախագծի հանրային լսում է տեղի ունեցել
17:49 28.07.2026 (Թարմացված է: 18:04 28.07.2026) Մասնակիցները նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծի հանրային լսումը։ Տեղեկությունը հայտնում է
ՏԿԵՆ–ը։
«Հանրային լսումը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նա ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Խուդաթյանը հայտնել է, որ կարևորվել է նաև սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը և սպառողների իրավունքների պաշտպանությունը։
Հանրային լսմանը մասնակցել են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Մասնակիցները նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ
ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։
Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։